ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

«Մշակույթի վարպետը». «Ընտանիք» կենտրոնի մշակութային կամուրջը՝ Ախալքալաքում

Մայիսի 22, 2026
Լուրեր կազմակերպություններից

«Մշակույթի վարպետը» ծրագրի շրջանակում շարունակվում են մեծանուն կոմպոզիտոր և քանոնահար Խաչատուր Ավետիսյան-ի 100-ամյակին նվիրված մշակութային միջոցառումները։

Ծրագրի հերթական կանգառը ՎՀ Սամցխե-Ջավախքի Ախալքալաքի երիտասարդական կրթամշակութային կենտրոնն էր, որտեղ կազմակերպվեց «Երաժշտություն, որ քայլում է մեզ հետ» խորագրով գեղարվեստական միջոցառում և ստեղծագործական հանդիպում։ Միջոցառումը համախմբել էր կենտրոնի սաներին, մանկավարժներին և արվեստասեր երիտասարդներին՝ մեկ…

«Մշակույթի վարպետը». «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի միջոցառումը Ախալցիխեի հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնի հետ համատեղ

Մայիսի 21, 2026
Լուրեր կազմակերպություններից

«Մշակույթի վարպետը» ծրագրի շրջանակում, նվիրված մեծանուն կոմպոզիտոր և քանոնահար Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակին, իրականացվեց ևս մեկ հիշարժան և բազմաբովանդակ նախաձեռնություն, որը համադրեց ճանաչողական այցերը, հոգևոր արժեհամակարգն ու մշակութային համագործակցությունը։

Ծրագրի մասնակից սաները ճանաչողական այցով նախ այցելեցին Վրաստանի Հանրապետության Ասպինձայի շրջանում գտնվող Խերթվիսի բերդ, որտեղ ծանոթացան պատմամշակութային արժեքներին, միջնադարյան վրացական մշակութային շերտերին…

Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորների 31-րդ խմբի երդման արարողությանը

Մայիսի 21, 2026
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել ԱՄՆ խաղաղության կորպուսի 31-րդ խմբի երդմնակալության արարողությանը, որի շրջանակում տեղի է ունեցել նաև կամավորներին վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ուիլիամ Օ՛րոարքը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը:

Հայաստանում Խաղաղության կորպուսի կամավորներն աշխատում են «Անգլերենի…

Անգլերեն դասավանդող 20 դպրոցների մանկավարժներ հավաստագրվել են որպես ուսուցիչ վերապատրաստող մասնագետներ

Մայիսի 21, 2026
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղն իրականացրել է ուսուցիչ վերապատրաստողների հավաստագրման առցանց ծրագիրը: 

Ծրագրի նպատակն է ՀՀ դպրոցների ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման համակարգի բարեփոխումը:

Ծրագրի մասնակից ուսուցիչների հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի…

Փոփոխություններ Հանրակրթության պետական չափորոշչում

Մայիսի 21, 2026
Լուրեր կազմակերպություններից

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ փոփոխություններ են կատարվել Հանրակրթության պետական չափորոշչում։

Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատվել է 2021 թվականի փետրվարին, այնուհետև փորձարկվել Տավուշի մարզում և 2023 թվականից փուլային կարգով ներդրվել բոլոր դպրոցներում։ Այս պահին 1-11-րդ դասարաններում գործում է նոր չափորոշիչը, իսկ առաջիկա սեպտեմբերից այն նաև 12-րդ դասարանում կներդրվի՝ գործընթացը դարձնելով ավարտական։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ

Մայիսի 20, 2026
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնական դպրոցի նոր մասնաշենք, ապա նախակրթական և ավագ դպրոց, եղել բուհի մի շարք մասնաշենքերում, շրջել վերակառուցվող և արդիականացվող տարածքներում:

Նախարարին ուղեկցել են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը:

Օրերս ընդունվել է Հայաստանի…

Միջազգային պատվիրակությունն այցելել է մարզերի դպրոցներ՝ ծանոթանալու ՀՀ դպրոցական սննդի կայուն մոդելներին

Մայիսի 20, 2026
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Երևանում մեկնարկած «Կայուն դպրոցական սննդի ծրագրերը համաշխարհային և տարածաշրջանային համատեքստում» միջազգային փորձի փոխանակման այցի շրջանակում բարձրաստիճան պատվիրակությունն այցելել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի դպրոցներ:

Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ Հայաստանի դպրոցական սննդի ծրագրի ազգայնացման հաջողված փորձին, դպրոցական ճաշարանների աշխատանքին, կրթական ու գյուղատնտեսական նորարար նախաձեռնություններին, ինչպես նաև ծրագրի կայունացմանն ուղղված համայնքային…

Ի գիտություն դիմորդների. հայտնի են միասնական քննությունների օրերը

Մայիսի 20, 2026
Լուրեր կազմակերպություններից

Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 2026 թվականի հունիսին անցկացվող (երկրորդ փուլ) միասնական քննությունների ժամանակացույցը:

 

Քննությունները տեղի կունենան հետևյալ օրերին.

 

12․06․2026 թ․ -«Կենսաբանություն», «Աշխարհագրություն»

16․06․2026 թ․- «Օտար լեզուներ» /անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն/

19․06․2026 թ․- «Մաթեմատիկա»

23․06․2026 թ․- «Հայոց լեզու և հայ գրականություն»

26․06․2026 թ․- «Քիմիա», «Ռուսերեն»

30․06․2026 թ․- «Ֆիզիկա», «Հայոց պատմություն»

Հաստատվել է նաև բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի 49 քննական կենտրոնների ցանկը, որոնցից 17-ը՝ Երևանում, 32-ը՝ մարզերում։

Քննական…

Գիտության փառատոնի մրցանակակիրն արժանացել է ԱՄՆ Regeneron ISEF 2026 միջազգային մրցույթի 3-րդ կարգի մրցանակի

Մայիսի 20, 2026
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում տեղի ունեցած Regeneron ISEF 2026 միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառի եզրափակիչ փուլում «Ֆիզիկա և աստղագիտություն» անվանակարգում 3-րդ կարգի մրցանակի է արժանացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Շահինյանը:

Regeneron ISEF 2026-ն աշխարհի խոշորագույն, ամենահեղինակավոր և բարձր մրցունակությամբ դպրոցական գիտական մրցույթներից է,…

Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի ուսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրությունը՝ գոթիկայի թեմատիկայով

Մայիսի 19, 2026
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի ուսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրությանը:

Միջոցառումը կազմակերպել են «Հագուստի մոդելավորում և նախագծում», «Դիզայն (ըստ ճյուղերի)», «Հագուստի պատրաստման տեխնոլոգիա» մասնագիտություններով սովորող ուսանողները և համապատասխան մասնագիտական առարկաների ամբիոնի դասախոսները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը…