Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արագածոտնի և Շիրակի մարզեր՝ ծանոթանալու մի շարք ուսումնական հաստատությունների կառուցման, վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներին:
Նիկոլ Փաշինյանին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պաշտոնատար այլ անձինք։
Առաջին կանգառը եղել է Սասունիկի միջնակարգ դպրոցում, որտեղ ներկայացվել են նորակառույց դպրոցում իրականացված աշխատանքներն ու ստեղծված պայմանները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 2 մլրդ 157 մլն դրամ։ Արդյունքում՝ Սասունիկ բնակավայրն ունի նոր դպրոց՝ 432 աշակերտ հզորությամբ։ Աշխատանքներն իրականացվել են 2023-2025թթ.:
Արագածոտնի մարզի Լուսակնի միջնակարգ դպրոց այցելության ընթացքում ևս պաշտոնատար անձինք ծանոթացել են իրականացված շինարարական աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 766 մլն դրամ: «22 համայնքներում փոքրաքանակ երեխաներով համալրված մոդուլային տիպի դպրոցների կառուցում» ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է նոր միջնակարգ դպրոց: Աշխատանքներն իրականացվել են 2020-2025թթ.:
Դպրոցաշինության ծրագրի շրջանակում կառուցվել է նաև Ազատանի միջնակարգ դպրոցը, որտեղ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են ստեղծված շենքային պայմաններն ու ենթակառուցվածքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ 691 մլն դրամ: Աշխատանքներն իրականացվել են 2022-2025թթ.: Ազատանի միջնակարգ դպրոցում իրականացվել են նաև վերանորոգման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 165 մլն դրամ: Աշխատանքներն իրականացվել են 2025թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Ծրագրերի իրականացման արդյունքում Ազատան բնակավայրն ունի նոր դպրոց 576 աշակերտի համար։
Վերանորոգված դպրոցների շարքում է նաև Գյումրիի թիվ 28 հիմնական դպրոցը, որտեղ իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 192 մլն դրամ: Վարչապետին ներկայացվել է, որ ծրագրի իրականացման արդյունքում Գյումրի համայնքը կունենա վերանորոգված դպրոց 435 աշակերտի համար։
Շիրակի մարզում Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոց, որտեղ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Վարչապետը շրջել է դպրոցում և ծանոթացել իրականացված վերանորոգման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 186 մլն դրամ: Ծրագրի իրականացման արդյունքում Ախուրյան համայնքն ունի վերանորոգված դպրոց 362 աշակերտի համար։
Վարչապետ Փաշինյանի վերջին կանգառը եղել է Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցում, որտեղ երկրի ղեկավարին ներկայացվել են կրթական հաստատությունում իրականացված վերանորոգման աշխատանքները և ստեղծված պայմանները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 228 մլն դրամ: Ծրագրի իրականացման արդյունքում Գյումրի համայնքը կունենա վերանորոգված դպրոց 235 աշակերտի համար։
Սասունիկի, Ազատանի, Գյումրիի թիվ 28 և թիվ 38, Ախուրյանի թիվ 2 դպրոցների կառուցումն ու վերանորոգումը ներառված են ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրում ընդգրկված հաստատությունների ցանկում։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան