ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկում է «ՀՀ 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտերի ընդունման փուլը

Հոկտեմբերի 17, 2025
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է ՀՀ 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթը:
 

Մրցույթի նպատակներն են`

 

  • աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը և համակողմանի զարգացմանը, երիտասարդների՝ որպես ՀՀ ակտիվ և պատասխանատու քաղաքացիների ինքնադրսևորմանն ու կայացմանը,
  • խթանել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքների և ծրագրերի ծավալների մեծացումը,
  • նպաստել համայնքային երիտասարդական ենթակառուցվածքների ստեղծմանը և զարգացմանը (համայնքային երիտասարդական կենտրոններ և երիտասարդական տարածքներ (միջավայրեր), քաղաքացիական հասարակության կառույցներ և այլն),
  • նպաստել միջհամայնքային երիտասարդական կենտրոնների և երիտասարդական տարածքների (միջավայրերի) ցանցի ստեղծմանն ու համագործակցության զարգացմանը,
  • խրախուսել տեղական երիտասարդական աշխատանքի կազմակերպումն ու զարգացումը, երիտասարդական նորարարական գաղափարների կյանքի կոչումը,
  • օժանդակել միջազգային համագործակցության հաստատմանն ու զարգացմանը։

Մրցույթին կարող են մասնակցել քաղաքային բնակավայր ունեցող համայնքները կամ դրանց կազմում ներառված առանձին քաղաքային բնակավայրերը։

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված և երիտասարդական մայրաքաղաք հռչակված քաղաքը կհամարվի 2027 թվականին կազմակերպվող երիտասարդական միջոցառումների և նախաձեռնությունների իրականացման հիմնական վայր։

Մրցույթն իրականացվում է հետևյալ փուլերով՝

  • հայտերի ընդունում և գնահատում մրցութային հանձնաժողովի կողմից,
  • հայտերի փորձագիտական գնահատում փորձագետների կողմից,
  • ՀՀ բնակչության շրջանում կարճ հաղորդագրությամբ SMS քվեարկություն,
  • մրցույթի արդյունքների ամփոփում և երիտասարդական մայրաքաղաքի հռչակում։

Հայտը ԿԳՄՍ նախարարություն է ներկայացվում համայնքապետարանի կողմից՝ համայնքում երիտասարդության ոլորտում գործունեություն ծավալող առնվազն երկու հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ։

Հայտը պետք է բաղկացած լինի հետևյալ փաստաթղթերից՝

Մրցույթին մասնակցության հայտերն ընդունվում են հոկտեմբերի 17-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ։ Հայտերը պետք է ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին հասցեագրված գրությամբ՝ secretariat@escs.am էլ. փոստի միջոցով: Նախանշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի։

Կից ներկայացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 08.08.2023թ. 1415-Ա/2 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի իրականացման կանոնակարգը և փորձագիտական գնահատման չափանիշները։

Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար զանգահարել` 010 599 643 հեռախոսահամարով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կկիսվեք փորձով՝ ինչպես եք համադրել ավանդականն ու ԱԲ-ն դասին:

    Թեմայի հեղինակ՝ Gayane1999

    Դասավանդումը և Արհեստական Բանականությունը Ես Գայանե Գրիգորյան եմ, դասավանդում եմ Երասխի միջնակարգ դպրոցում Հայոց լեզու և Գրականություն առարկաներ: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթության համակարգը վերջին տարիներին կանգնած է նոր մարտահրավերների առաջ.…

  • Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրության և հասարակագիտության հետ

    Թեմայի հեղինակ՝ Նունե79

    Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրության և հասարակագիտության հետ՝ քննադատական մտածողության զարգացման համատեքստում Հանրակրթության պետական չափորոշիչները կրթությունը դիտարկում են ոչ թե որպես առանձին գիտելիքների փոխանցում, այլ որպես փոխկապակցված համակարգ, որտեղ կարևորվում…

  • ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Բուլինգի կանխարգելումը կրտսեր դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Միքայելյան

    Հրավիրում եմ քննարկելու Սիրելի՛ գործընկերներ, Վերջին շրջանում ավելի հաճախ ենք առնչվում կրտսեր դպրոցականների միջև ծաղրանքի, մեկուսացման կամ միմյանց վիրավորելու դեպքերի: Երբեմն դրանք ներկայացվում են որպես «խաղ» կամ «կատակ», սակայն մենք…