Ամանորի և Սուրբ Ծննդյան սպասումով լցված օրերին մարդկային երազանքները կարծես նոր կյանք են ստանում՝ ջերմություն ու ոգևորություն հաղորդելով սրտերին և հոգուն։ Այդ խորհրդավոր մթնոլորտում «Ընտանիք» կենտրոնում կայացավ «Հրաշքի սպասումով» խորագիրը կրող ամանորյա միջոցառումների շարք:
«Անսահման ուրախություն գտիր Աստծո մոտ, Եվ նա կկատարի քո սրտի խնդրանքները։ (Սաղմոս 37.4)
«Սուրբ Ծնունդ՝ Ավետիս Միասնության» խորագրով միջոցառումը բացվեց՝ Հայ Կաթողիկե Առաջնորդարանի հոգևոր սպասավոր Տեր Հովսեփ քահանա Գալստյանի օրհնությամբ և միասնական աղոթքով։
Միջոցառման մասնակից հանդիսատեսը «Ընտանիք» կենտրոն հաճախող արցախցի սաներն էին։ Տեր Հովսեփ քահանան իր հոգևոր պատգամում անդրադարձավ Քրիստոսի Սուրբ Ծննդյան խորախորհուրդ նշանակությանը՝ ընդգծելով, որ այն աստվածային Լույսի վերածննդի հռչակումն է։
Վերջինս ներկաներին կոչ արեց սիրով և հոգատարությամբ շրջապատել արցախցի մեր հայրենակիցներին՝ նրանց մեջ պահպանելով հավատը լուսավոր ապագայի հանդեպ։
Հոգևոր հատվածից հետո սաները դիտեցին՝ աստվածաշնչյան առակի հիման վրա բեմադրված՝ «Սուրբ Ծննդյան Ավետիսը» բեմախաղը, որտեղ մանկական պարզությունն ու բիբլիական խոսքը միահյուսվում են Ավետման հրաշքին։ Այնուհետև «Ամանորյա Երազանք» երաժշտական մյուզիքլը՝ երիտասարդական նվագախմբի և ակադեմիական վոկալ խմբակների սաների մասնակցությամբ։ Միջոցառումն ավարտվեց Ձմեռ պապի և Ձյունանուշի խաղ-մրցույթներով ու տոնական ծրագրով, և արդեն ավանդույթ դարձած ֆրանսիական Œuvre d’Orient կազմակերպության աջակցությամբ, «Ընտանիք» ԲՀԿ-ի կողմից սաներին բաժանվեցին ամանորյա նվերներ։
«Ընտանիք» կենտրոնի Մարմաշենի պարարվեստի խմբակի սաները իրենց գունեղ և տպավորիչ ելույթներով տոնական տրամադրություն փոխանցեցին նաև Մարմաշեն համայնքում կազմակերպված ամանորյա միջոցառումների մասնակիցներին։ Հայկական ժողովրդական պարերի միջոցով նրանք հանդիսատեսին փոխանցեցին ազգային ոգին, մշակութային արժեքների ուժն ու շարունակականությունը՝ դարձնելով տոնը առավել հիշարժան։
Ամանորին և Սուրբ Ծննդին նվիրված միջոցառումների շարքն ամփոփվեց գունեղ ու հիշարժան դիմակահանդեսով։ Կենտրոնի դահլիճում տիրում էր տոնական ուրախ մթնոլորտ՝ հետաքրքիր խաղ-մրցույթներով և երաժշտությամբ։
Սաների ստեղծագործական միտքն ու մտավոր ներուժը միավորվեցին՝ կյանքի կոչելով իսկական ամանորյա կախարդանքը։ Տոնի լույսը թևածեց նրանց սրտերում՝ 2026 թվականը մեծ հույսերով, միասնականության, բարության և խաղաղության մաղթանքներով դիմավորելու ուղերձով։
Հեղինակ՝ Էլիզա Ֆրանգուլյան
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան