ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տարեվերջյան շրջայց է կատարել ՀՀ պետական բյուջեի միջոցներով 2025 թվականին Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում հիմնված երիտասարդական կենտրոններ՝ ծանոթանալու կատարված աշխատանքների ու կահավորման ընթացքին: Երիտասարդական կենտրոնները ստեղծվել են ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ:
Արթուր Մարտիրոսյանը նախ այցելել է «Ճամբարակի արարող երիտասարդներ (ՃամբԱՐԵ)», ապա Հրազդանի «Հրազդան» և Ծաղկաձոր խոշորացված համայնքի Աղավնաձոր բնակավայրի «Ծաղկաձորի ալտերնատիվ» երիտասարդական կենտրոններ: Նախարարի տեղակալին ուղեկցել են Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, Հրազդան համայնքի ղեկավարի տեղակալ Վարուժան Սաֆարյանը, Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ոսկան Եղիազարյանը, ինչպես նաև երիտասարդական կենտրոնների քաղհասարակության ներկայացուցչներ:
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, շրջելով երիտասարդական կենտրոնների տարածքում, կարևորել է, որ 2026 թ. տարեսկզբին կենտրոններն ամբողջությամբ գործեն՝ տեղի երիտասարդության համար ապահովելով համապատասխան միջավայր, որտեղ կիրականացվեն բովանդակային առումով հագեցած միջոցառումներ: Ըստ նախարարի տեղակալի՝ երիտասարդական կենտրոնները պետք է հանդիսանան գրավիչ միջավայր, որտեղ կիրականացվեն երիտասարդական պետական քաղաքականությունից բխող առաջնահերթությունները, երիտասարդների համար կապահովվեն կարողությունների զարգացման հնարավորություն, ինտելեկտուալ ժամանց, և երիտասարդները կզինվեն գիտելիքով՝ գործելու որպես ակտիվ քաղաքացի, կիրականացվեն իրազեկման ակցիաներ, հանրային քաղաքականության մշակմանը երիտասարդների մասնակցությանն ուղղված ծրագրեր:
Արթուր Մարտիրոսյանը հատկապես կարևորել է դրամաշնորհային ծրագրի շրջանակում առկա ավարտական վերջին փուլի աշխատանքների պատշաճ կազմակերպումը։ Նախարարի տեղակալը շեշտադրել է, որ մարզաբնակ երիտասարդներին ուղղված Կառավարության ծրագրի այս միջոցառումը ենթադրում է Կառավարություն-ՏԻՄ-քաղաքացիական հասարակություն արդյունավետ համագործակցություն ինչպես կենտրոնների գործարկման, այնպես էլ դրանց բնականոն գործունեության կազմակերպման առումով։
«Համագործակցության այս եռակողմ ձևաչափը կենտրոնների արդյունավետ գործունեության գրավականն է, և նման մոտեցման մասին է խոսում այն փաստը, որ նախարարություն-հայտատու հարաբերությունները պարզապես դրամաշնորհատու-դրամաշնորհառու հարաբերություններ չեն. պետությունը երիտասարդական ոլորտի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին դիտարկում է որպես սոցիալական գործընկերներ և պատրաստակամ է նրանց շարունակաբար աջակցել՝ մեթոդական աջակցություն տրամադրելով, կարողությունների զարգացմանը նպաստելով, ազգային և միջազգային մակարդակներում ցանցային համագործակցության մեջ ներգրավելով։ ՏԻՄ-երից ակնկալվում է աջակցել կենտրոնների ամենօրյա գործունեության կազմակերպմանը՝ երիտասարդական աշխատողի հաստիքների նախատեսմամբ և այլ հնարավոր միջոցներով»,- ասել է նախարարի տեղակալը և հավելել՝ ՏԻՄ-երի պատասխանատվությունն ամրագրված է 2025թ․ մարտին ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքում։
Կենտրոնների արդյունավետ մեկնարկի առումով կարևորվել է ԿԳՄՍՆ դրամաշնորհային ծրագրում չընդգրկված՝ կենտրոններին հարակից տարածքների բարեկարգումը, որը կարող է իրականացվել ՏԻՄ և քաղհասարակության համագործակցության շրջանակում:
Շրջայցի ընթացքում նախարարի տեղակալը ՏԻՄ ներկայացուցիչների և երիտասարդական կենտրոնների պատասխանատուների հետ քննարկել է նաև մի շարք այլ ընթացիկ հարցեր։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ողջույն գործընկերնե՛ր: Մի թեմա կա, որն այսօր դարձել է ընտանեկան «մարտերի» գլխավոր պատճառը: Մի կողմից՝ ունենք մեր ծնողների սերունդը, ում համար «դիպլոմը պետք է լինի» սկզբունքը սուրբ է: Նրանց համար…
Հարգելի՛ գործընկերներ, սիրով կլսեմ Ձեր կարծիքներն այս թեմայի վերաբերյալ , հետո կավելացնեմ պատրաստածս նյութը:Քանի որ սրա վերաբերյալ շատ մասնագետներ ունենում են հակասական կարծիքներ, տեսակետներ և մոտեցումներ, այդ պատճառով նախընտրում եմ…
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր քննարկմանն եմ ներկայացնում մի թեմա, որը, իմ համոզմամբ, միշտ կարևոր է եղել և առանցքային դեր է ունեցել մաթեմատիկայի և ԹԳՀԳ առարկաների ուսուցման գործընթացում: Նախագծային կամ հետազոտական աշխատանքների…
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց