ԱՄՆ կառավարության «Ապագա առաջնորդների փոխանակման» Ֆլեքս (FLEX) ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը ԱՄՆ-ում ծանոթացել է ծրագրի իրականացման ընթացքի:
ԿԳՄՍՆ ներկայացուցիչը մասնակցել է Ամերիկյան խորհուրդների գրասենյակում անցկացվող հանդիպումներին, ինչպես նաև ծանոթացել Պետդեպարտամենտում իրականացվող աշխատանքներին, որոնց ընթացքում քննարկվել են ծրագրի հետագա զարգացման վերաբերյալ հարցեր:
Հանդիպումների ընթացքում ներկայացվել են FLEX ծրագրով սովորողների ընտրության ընթացակարգը, տեղի է ունեցել հանդիպում ծրագրի շրջանակում ներկայում ԱՄՆ-ում ուսուցում ստացող Հայաստանի ներկայացուցիչների հետ: Նշենք, որ այս ուսումնական տարում FLEX ծրագրի շրջանակում Հայաստանից ԱՄՆ են մեկնել 26 սովորողներ. նախորդ երկու տարիներին ծրագրի շահառու են եղել համապատասխանաբար 33 և 34 սովորողներ:
Ճանաչողական այց է կատարվել նաև Կոլորադո նահանգի 2 ավագ դպրոցներ, որոնցից մեկում այս տարի ՀՀ աշակերտներից մեկն է սովորում: Կազմակերպվել են հանդիպումներ հյուրընկալող ընտանիքների հետ:
Ապագա առաջնորդների փոխանակման (FLEX) ծրագիրը հովանավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից. աշակերտներին տրամադրվում է ամբողջական կրթաթոշակ՝ մեկ ուսումնական տարի ԱՄՆ–ում սովորելու նպատակով:
Ծրագիրն իրականացվում է «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության կրթական փոխանակման ծրագրերին հայ ուսանողների մասնակցության մասին» հուշագրի համաձայն: ԱՄՆ-ում ուսումնառության ժամանակաշրջանում սովորողները Հայաստանում պահպանում են իրենց` աշակերտի կամ ուսանողի կարգավիճակը` համաձայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավորումների: Մասնակից աշակերտներին հնարավորություն է տրվում Հայաստան վերադառնալուց հետո հաջորդ դասարան կամ կուրս փոխադրվելու համար քննություն հանձնել ուսումնական պլանով նախատեսված այն առարկաներից, որոնք ԱՄՆ-ում չեն ուսումնասիրել: Ավարտական դասարանի աշակերտներին հնարավորություն է տրվում հանձնել պետական ավարտական քննություններ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ողջույն գործընկերնե՛ր: Մի թեմա կա, որն այսօր դարձել է ընտանեկան «մարտերի» գլխավոր պատճառը: Մի կողմից՝ ունենք մեր ծնողների սերունդը, ում համար «դիպլոմը պետք է լինի» սկզբունքը սուրբ է: Նրանց համար…
Հարգելի՛ գործընկերներ, սիրով կլսեմ Ձեր կարծիքներն այս թեմայի վերաբերյալ , հետո կավելացնեմ պատրաստածս նյութը:Քանի որ սրա վերաբերյալ շատ մասնագետներ ունենում են հակասական կարծիքներ, տեսակետներ և մոտեցումներ, այդ պատճառով նախընտրում եմ…
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր քննարկմանն եմ ներկայացնում մի թեմա, որը, իմ համոզմամբ, միշտ կարևոր է եղել և առանցքային դեր է ունեցել մաթեմատիկայի և ԹԳՀԳ առարկաների ուսուցման գործընթացում: Նախագծային կամ հետազոտական աշխատանքների…
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց