«Ինքնություն. Բարբառն՝ ազգային հարստություն» միջոցառումը, որը կազմակերպվել էր կենտրոնի մեդիագրագիտության, ստեղծագործական լրագրության, անգլերենի և ռուսերենի խմբակների սաների մասնակցությամբ, անցկացվեց գորգարվեստի խմբասենյակում՝ այնպիսի միջավայրում, որտեղ խոսող գորգերը վկայում են մեր ազգային ինքնության մասին։ Գորգերի զարդանախշերը, որոնք տարբեր տարածաշրջաններից են, հանդիսանում են հայկական մշակույթի հարուստ ու բազմաբնույթ ժառանգության մաս։ Միջոցառման ընթացքում մասնակիցները ներկայացրին Լոռու, Արցախի, Շիրակի և Սյունքի բարբառները՝ ընթերցելով և մեկնաբանելով Թումանյանի հայտնի պատմվածքները տվյալ բարբառներով։ Սաներն ընդգծեցին, որ բարբառները ոչ միայն կրում են տարածաշրջանային ինքնություն, այլև ունեն մշակութային ու պատմական շերտեր։
Միջոցառմանը ներկա էր նաև Առափի համայնքի դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Ալինա Եսայանը։ Վերջինս ելույթի իր խոսքում նշեց. «Բարբառներն իհարկե միայն խոսքի ձևեր չեն՝ դրանք մեր ժողովուրդների դիմագիծն են, մեր պատմությունն ու մշակույթը։ Այս միջոցառումը շատ կարևոր է, քանի որ այն բացահայտում է, թե որքան յուրահատուկ են մեր տարածաշրջանները, և որքան մեծ պատասխանատվություն ունենք՝ պահպանելու և փոխանցելու մեր լեզվաբառարանական արժեքները։ Սաների մասնակցությունը այս միջոցառմանը՝ տվյալ բարբառներով Թումանյանի պատմվածքները ընթերցելով, ցույց է տալիս, որ նրանք պատրաստ են ծանոթանալ իրենց խորքային կապերին ու մշակույթին և այսպիսով փոխանցել այն հաջորդ սերունդներին՝ հպարտորեն և արժանապատվորեն»:
Միջոցառումը նպաստեց ոչ միայն լեզվաբառարանական տարբերությունների ճանաչմանն, այլև մեր ազգային հարստությունը՝ բարբառները, պահելու և տարածելու կարևորությանը: Միջոցառման ավարտին սաներն ամրագրեցին կարևոր ուղերձ. «Բարբառները մեր արմատներն են․ որքան խորն ու կենդանի են այդ արմատները, այնքան ամուր է ազգային ինքնությունը»։
Հեղինակ՝ Էլիզա Ֆրանգուլյան
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան