ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ուսումնարանները կվերանվանվեն քոլեջ. Կառավարության որոշում

Դեկտեմբերի 25, 2025
Լուրեր կազմակերպություններից

Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունում՝ հիմք ընդունելով 2024 թվականի հունիսի 24-ից ուժի մեջ մտած «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի պահանջները:

Ըստ այդմ՝ նախկին «քոլեջ» և «ուսումնարան» եզրույթների փոխարեն սահմանվել է մասնագիտական ուսումնական հաստատության մեկ ձև՝ «քոլեջ», որտեղ կարող են իրականացնել և՛ արհեստագործական, և՛ միջին մասնագիտական կրթական ծրագիր:

Կառավարության որոշման պաշտոնական հրապարակումից հետո վեցասմյա ժամկետում կփոփոխվեն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների կանոնադրությունները, և ներկայում գործող բոլոր արհեստագործական ուսումնարանները կվերանվանվեն քոլեջ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն