ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

ԿԶՆԱԿ-ն ամփոփել է գործունեության երկու տարին

Դեկտեմբերի 9, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը կրթության ոլորտի պետական, մասնավոր և հասարակական կառույցների մասնագետներին ներկայացրել է երկու տարվա ընթացքում իրականացրած ծրագրերը և գրանցված արդյունքները:

Հաշվետու աշխատաժողովին ներկա է եղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, որը կարևորել է հիմնադրամի դերը կրթական ոլորտում իրականացող…

Կարևորելով կամավորությունը. Հայաստանը մասնակցել է «Մենք միասին ենք» միջազգային համաժողովին

Դեկտեմբերի 8, 2022
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում դեկտեմբերի 4-7-ը կայացել է «Մենք միասին ենք» միջազգային երիտասարդական համաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը:

Համաժողովի խորագիրն էր «Համագործակցություն հանուն ընդհանուր նպատակների». այն միավորել էր ավելի քան 10 հազար երիտասարդի շուրջ 45 երկրից, որոնք ներկայացնում են կամավորական կազմակերպություններ, հիմնադրամներ, բիզնես համայնքներ, սոցիալական նախաձեռնություններ, հաղորդակցության գործակալություններ…

Թալինի ավագ դպրոցի ուսուցչուհու ստեղծած «Be Safe» բջջային հավելվածը սովորեցնում է պաշտպանվել երկրաշարժից

Դեկտեմբերի 8, 2022
Լուրեր կազմակերպություններից

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացված «Տարվա լավագույններ 2022» մրցույթի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն 2022» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Be Safe» բջջային հավելվածը, որի հեղինակն Արագածոտնի մարզի Թալինի ավագ դպրոցի «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների ուսուցչուհի Լալա Խուրշուդյանն է։

«Be Safe» («Եղիր ապահով») հավելվածը հեռախոսային…

Կրթական գործընթացների կազմակերպման հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները. ԳԹԿ-ն Ջերմուկում անցկացնում է խորհրդաժողով

Դեկտեմբերի 8, 2022
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից դեկտեմբերի 7-9-ը Ջերմուկում կազմակերպված «Ավարտական և ընդունելության քննությունների, արտաքին գնահատման և ուսուցիչների կամավոր ատեստավորման կազմակերպման հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները» թեմայով խորհրդաժողովին:

Խորհրդաժողովի ընթացքում, մասնավորապես, քննարկվում են ավարտական և ընդունելության քննությունների, արտաքին գնահատման, ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացների բովանդակային ու…

ԿԳՄՍՆ-ում քննարկվել է «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի մոդելը

Դեկտեմբերի 7, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի մոդելը, որն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» կազմակերպությունը՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

Ծրագրով նախատեսվում է նախագծի մոդելը հիմնել ՀՀ 7 բուհում, որը միտված է բարձրացնելու երիտասարդների քաղաքացիական կրթության և մասնակցության…

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Հրազդանից փոխանցվել է Մեծամորին

Դեկտեմբերի 7, 2022
Լուրեր կազմակերպություններից

Հրազդանի մշակույթի տանը տեղի են ունեցել Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին հանձնելու հանդիսավոր արարողությունը և «ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

‹‹Հրազդանի՝ երիտասարդական մայրաքաղաք›› ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության…

Դեկտեմբերի 5-ը կամավորների միջազգային օրն է

Դեկտեմբերի 5, 2022
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Այսօր ողջ միջազգային հանրությունը նշում է կամավորների օրը։ Այս օրն այն մարդկանց համար է, ովքեր ընտրել են մարդկությանն անշահախնդիր ծառայելու ու բարդ իրավիճակներում հայտնված անձանց աջակցելու ուղին։

Կամավորների միջազգային օրը հաստատվել է 1985 թվականի դեկտեմբերի 17-ին Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 40-րդ նստաշրջանի ժամանակ և այդ թվականից ի վեր հանդիսանում է…

Քննարկման առանցքում հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացման խնդիրներն էին

Դեկտեմբերի 5, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները. օրենքից առաջ և հետո» խորագրով կլոր սեղան-քննարկմանը, որը նախաձեռնել էր ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը:

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ու Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) համագործակցության շրջանակում ձևավորվել է աշխատանքային հարթակ՝ հաշմանդամություն ունեցող…

Նախադպրոցական ուսհաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացներ

Դեկտեմբերի 2, 2022
Լուրեր կազմակերպություններից

Մեկնարկում են նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացները:

Նշենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի 2022 թվականի նոյեմբերի 18-ի 1473-Ա հրամանով երաշխավորվել է հինգ կազմակերպություն՝ նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ իրականացնելու նպատակով:

Նախարարի հրամանով երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները՝

  • «Էդիթ Պրինտ»…

Քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունավետ մոդելների նախագծմանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 30, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին:

Ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալն ընդգծել է, որ ԱԶԲ-ի հետ համագործակցությունը ՀՀ-ում կրթության բարեփոխումների աջակցության շարունակականության ապահովման առումով կարևոր նշանակություն ունի:

Կարեն Թռչունյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովն ընդունել է «Կրթության` մինչև 2030 թվականը զարգացման…