ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի մոդելը, որն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» կազմակերպությունը՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:
Ծրագրով նախատեսվում է նախագծի մոդելը հիմնել ՀՀ 7 բուհում, որը միտված է բարձրացնելու երիտասարդների քաղաքացիական կրթության և մասնակցության մակարդակը հասարակական կյանքում՝ համապատասխան հնարավորությունների ընձեռման և նպաստավոր միջավայրի խթանման միջոցով:
Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը նշել է, որ հանդիպման հիմնական նպատակն է հասկանալ, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ տվյալ ծրագիրը բուհական գործընթացների վրա, ինչպես և ինչ մեխանիզմներով են բուհերն ապահովելու ծրագրի շարունակականությունը:
«Յուրաքանչյուր բուհ իր առանձնահատկությունն ունի, ուստի անհատական մոտեցումներ պետք է մշակվեն՝ հետագայում խնդիրներից խուսափելու համար: Բուհերը՝ որպես շահառուներ, հստակ պետք է գիտակցեն ծրագրի նպատակահարմարությունը, առանձնացնեն այն թիրախային խմբերը՝ ուսանողներ, համայնքի երիտասարդներ ու աշակերտներ, որոնց հետ աշխատանք է տարվելու՝ լիարժեք պատկերացում կազմելով նաև վերջնարդյունքների վերաբերյալ»,- ասել է նախարարի տեղակալը և կարևորել բուհերի ղեկավարների մասնակցությունը քննարկմանը:
«Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի ղեկավար Մարիամ Մարտիրոսյանը, ներկայացնելով ծրագրի հիմնական բաղադրիչներն ու նպատակները, ընդգծել է, որ բուհում գործող կենտրոնի գործունեության առանցքը պատասխանատու, ակտիվ ու գիտակից քաղաքացու կերտումն է ու նրա ներգրավումը հասարակական գործընթացներում:
«Կենտրոններում նախատեսվում է իրականացնել տարատեսակ միջոցառումներ, որոնց թեմատիկ բաղադրիչները կնպաստեն երիտասարդների դրական զարգացման հայեցակարգով նախատեսված նպատակների իրականացմանը: Ծրագիրն ունի երկու բաղադրիչ` ֆորմալ կրթություն և երիտասարդների քաղաքացիական ներգրավվածությանը նպաստող միջավայրի բարելավում: Ծրագրի երկրորդ բաղադրիչն ուղղված է 18 տարեկանից բարձր երիտասարդների ոչ ֆորմալ կրթական ծրագրերի իրագործմանը: Այս բաղադրիչով նախատեսվում է երիտասարդների համար ամառային դպրոցների, ամենամյա էքսպո-մրցույթների և այլ միջոցառումների կազմակերպում: Նախագիծը կհամագործակցի նաև բոլոր պետական, մասնավոր և հասարակական կառույցների հետ: Ավարտից հետո էլ ենթադրվում է, որ կենտրոնը պետք է շարունակի գործել բուհում և ծառայել բուհին ու իր հիմնական գաղափախոսությանը»,- ասել է Մարիամ Մարտիրոսյանը
Քննարկմանը մասնակցող բուհերի, այդ թվում՝ մարզային համալսարանների ղեկավարները, դրական գնահատական են տվել նպատակաուղղված քաղաքացիական կրթության որակի բարձրացմանը միտված ծրագրին, ինչպես նաև համալսարաններում կենտրոնների ստեղծման գաղափարին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև բուհերում ներդրվող ծրագրի, կազմակերպչական, իրավական և վարչատնտեսական հարցերին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան