ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դեկտեմբերի 5-ը կամավորների միջազգային օրն է

Դեկտեմբերի 5, 2022
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Այսօր ողջ միջազգային հանրությունը նշում է կամավորների օրը։ Այս օրն այն մարդկանց համար է, ովքեր ընտրել են մարդկությանն անշահախնդիր ծառայելու ու բարդ իրավիճակներում հայտնված անձանց աջակցելու ուղին։

Կամավորների միջազգային օրը հաստատվել է 1985 թվականի դեկտեմբերի 17-ին Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 40-րդ նստաշրջանի ժամանակ և այդ թվականից ի վեր հանդիսանում է միջազգայնորեն հիշատակելի օր։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հասարակության վերափոխման գործում ընդգծում է կամավորական աշխատանքի դերը և բարձր գնահատում կամավորների սրտացավ վերաբերմունքն իրենց առաքելությանը. «Կամավորների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ բոլորին։ Կամավորությունը հանգեցնում է մեր իրականության բարեփոխմանը, համատեղ կերտելու մեր երկրի ապագան: Վստահեցնում եմ, որ կամավորական աշխատանքը գնահատվում է ըստ արժանվույն»։

Նշենք, որ կարևորելով երիտասարդների շրջանում կամավորական աշխատանքի խթանումը, երիտասարդների օգնությամբ կամավորության միջոցով հանդուրժողականության և համերշախության զարգացումը, ինչպես նաև երիտասարդների շրջանում կամավորական աշխատանքի համար անհրաժեշտ փափուկ հմտությունների ձևավորումն ու զարգացումը՝ 2022 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության շրջանակում գործընկեր կազմակերպության հետ օգոստոս-նոյեմբեր ամիսներին իրականացրել է «Երիտասարդ կամավորներ» դասընթացների և խորհրդատվության անցկացման ծրագիրը։

Ծրագրին մասնակցել են Երևանի, ՀՀ մարզերի, Արցախի 16-35 տարեկան 34 երիտասարդներ, որոնց համար երկու ամիս շարունակ իրականացվել են տեսական և գործնական դասընթացներ։

Գործնական պարապմունքներին հաջորդել են հանդիպումներ երկարամյա փորձառություն ունեցող կամավորների հետ, այցելություններ կազմակերպություններ, ինչի արդյունքում 10-ից ավելի մասնակիցներ այդ կազմակերպությունների կամավորական աշխատանքներում ընդգրկվելու հնարավորություն են ունեցել։

Մասնակիցներից շատերը հավաստել են, որ պետական ֆինանսավորմամբ իրականացված «Երիտասարդ կամավորներ» ծրագրի շնորհիվ ձեռք են բերել դժվարին իրավիճակներում արագ կողմնորոշվելու, բարդ խնդիրներին այլընտրանքային լուծումներ գտնելու կարողություններ, ինչպես նաև զարգացրել են իրենց հաղորդակցման, ժամանակի կառավարման և այլ փափուկ հմտություններ։

Ծրագրում ներգրավված կազմակերպություններից մեկի ղեկավարը նշել է, որ աշխատելով բազում նախագծերում՝ իբրև կամավորների պատասխանատու, հետզհետե տեսանելի են դառնում երիտասարդների շրջանում կամավորական աշխատանք կատարելու գիտակցված ցանկությունը, մեծ պատասխանատվությամբ և նախաձեռնողականությամբ աշխատանքի կատարումը և բարիք գործելուն ուղղված մոտեցումը։

Հավելենք նաև, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 2023 թ.-ին ևս իրականացնելու է «Երիտասարդների համար երիտասարդական աշխատանքի և կամավորության խթանում» դրամաշնորհային ծրագիրը բյուջեի կրկնակի ավելացմամբ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Մաթեմատիկական ինդուկցիայի մեթոդը

    Թեմայի հեղինակ՝ Nunufar

    Մաթեմատիկական ինդուկցիայի մեթոդ Մաթեմատիկայում լրիվ ինդուկցիան սահմանափակ կիրառություն ունի, քանի որ շատ խնդիրներ ընդգրկում են անվերջ թվով մասնավոր դեպքեր, որոնք քննարկելը մարդու համար գործնականում անհնար է: Իսկ թերի ինդուկցիան կարող…

  • Ինչո՞ւ են որոշ երեխաներ կարդում մեծ հաճույքով, իսկ մյուսները խուսափում գրքից:

    Թեմայի հեղինակ՝ Lianna Ghalechyan

    Միգուցե խնդիրը ոչ թե երեխաների մեջ է, այլ այն միջավայրում, որը մենք ստեղծում ենք: Երբ ընթերցանությունը վերածվում է հետաքրքիր արկածի՝ դերերով կարդալ, պատկերացնել ավարտը, նույնիսկ փոխել պատմության ընթացքը, երեխան սկսում…

  • ​«Զգացմունքների և կերպարի փոխանցումը շարժման միջոցով» -Մնջախաղի մեթոդ

    Թեմայի հեղինակ՝ ՏաթԳրիգ

    Լռության արվեստը. Միմը խոսքի բացակայություն չէ, այլ հոգու հետ խոսելու միջոց, երբ խոսքերն անիմաստ են: Միմերի մտքերը լռության փիլիսոփայություն են, որտեղ ժեստն ավելի կարևոր է, քան խոսքերը, իսկ ճշմարտությունը կայանում…

  • Ֆիզդադարների կիրառումը տարրական դպրոցում:

    Թեմայի հեղինակ՝ Նոնա Ղազարյան

    Տարրական դպրոցում ֆիզիկական դադարները (հաճախ կոչվում են ֆիզկուլտ-դադար, ֆիզդադար կամ դինամիկ դադար) շատ կարևոր և օգտակար միջոց են 6–10 տարեկան երեխաների համար: Դրանք կարճ (սովորաբար 2–5 րոպե) շարժական ընդմիջումներ են…

  • Միջառարկայական ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Torosyan

    Որպես հասարակագիտության ուսուցիչ՝ կարծում եմ, որ միջառարկայական ուսուցումը հատկապես նպատակային է մեր առարկայի պարագայում: Հասարակագիտական թեմաները բնականորեն առնչվում են պատմությանը, քաղաքագիտությանը, իրավագիտությանը, գուցե տարօրինակ հնչի, բայց նույնիսկ՝ գրականությանը, և այդ…