ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Թալինի ավագ դպրոցի ուսուցչուհու ստեղծած «Be Safe» բջջային հավելվածը սովորեցնում է պաշտպանվել երկրաշարժից

Դեկտեմբերի 8, 2022
Լուրեր կազմակերպություններից

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացված «Տարվա լավագույններ 2022» մրցույթի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն 2022» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Be Safe» բջջային հավելվածը, որի հեղինակն Արագածոտնի մարզի Թալինի ավագ դպրոցի «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների ուսուցչուհի Լալա Խուրշուդյանն է։

«Be Safe» («Եղիր ապահով») հավելվածը հեռախոսային խաղ է երկրաշարժի վարքականոնների մասին՝ նախատեսված նախադպրոցական և ավելի բարձր տարիքի երեխաների համար։

Հեղինակի՝ Թալինի ավագ դպրոցի ֆիզիկայի և ինֆորմատիկայի ուսուցչուհի Լալա Խուրշուդյանի համոզմամբ՝ հավելվածը կօգնի երեխաներին ավելի շատ գիտելիքներ ունենալ և երկրաշարժի ժամանակ շրջանցել վտանգները՝ առանց խուճապի մատնվելու։ Սա նաև միջոց է՝ երեխաների շրջանում ձևավորել սեր և հետաքրքրություն բնական գիտությունների նկատմամբ։

«Այս տարիքի երեխաները շատ են սիրում բջջային հեռախոս գործածել և հենց իրենք էլ առաջարկեցին, որ կարելի է բջջային հավելվածով ուսուցողական խաղ ստեղծել։ Հիմա երիտասարդությունը շատ ժամանակ է տրամադրում բջջային հեռախոսներին, և մենք մտածեցինք, որ կարելի է այդ ժամանակի ընթացքում ձեռք բերել վարքականոններ՝ երկրաշարժի ժամանակ ապահով զգալու նպատակով։ Բնակչության մեծամասնությունը չի տիրապետում երկրաշարժի վարքականոններին և անհրաժեշտ բարձրացնել իրազեկվածությունը»,- պատմում է ուսուցչուհին՝ ավելացնելով, որ երկրաշարժի մասին հավելված ստեղծելու գաղափարը ծնվել է մեկ տարի առաջ փետրվարին, երբ հանրապետությունում երկրաշարժ է գրանցվել, և իրենք դպրոցում քննարկել են երկրաշարժի մասին ուսուցողական սեմինարներ կազմակերպելու հարցը։

«Կանայք և տեղեկատվական հասարակություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ նորարարական այս ծրագրի մշակմանը մասնակցել են Թալինի ավագ դպրոցի և Երևանի թիվ 192 դպրոցի մի խումբ աշակերտներ: Սարքի նախագծման ժամանակ հեղինակները համագործակցել են Արագածոտնի տարածաշրջանային պետական քոլեջի հետ։

Աշխատանքները հաջողությամբ ավարտված են, և երկրաշարժի զոհերի հիշատակի օրը՝ դեկտեմբերի 7-ին, Թալինի ավագ դպրոցում տեղի են ունեցել VR նորարարական, շարժական լաբորատորիայի բացումը և «Be Safe» հավելվածի փորձարկումը։ Միջոցառմանը ներկա են եղել Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի կրթական նորարարությունների բաժնի պետ Ս. Կոսյանը, Կրթական բնագավառների բաժնի փորձագետներ Կ. Ավետիսյանը, Լ. Գրիգորյանը, Թալին համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր և ԶԼՄ ներկայացուցիչներ։

VR ակնոցները բջջային հավելվածին միացնելով և ուսուցչուհի Լալա Խուրշուդյանի նախագծած հատուկ սարքի վրա կանգնելով՝ երկրաշարժի իմիտացիա է ստեղծվել՝ ցույց տալու, թե ինչ զգացողություններ են առաջանում երկրաշարժի պահին։ «Be Safe» հավելվածն ազդանշանի միջոցով տեղեկացնում է, թե տվյալ պահին որտեղ է երկրաշարժը, և ինչ քայլեր պետք է իրականացնել։

Բջջային հավելվածը ներառում է մի քանի բաժիններ, որտեղ բացատրվում է, թե երկրաշարժի ժամանակ այս կամ այն վայրում գտնվելիս ինչ պետք է անել։ Օրինակ՝ շենքերի հարևանությամբ գտնվելու դեպքում պետք է արագորեն հեռանալ այդ տարածքից, ոչ թե մտնել շենք։ Շենքի 1-ին կամ 2-րդ հարկերում գտնվելու դեպքում պետք է մտնել սեղանի տակ, մեջքով դեպի պատուհանները՝ ապակիների հնարավոր կոտրվելու դեպքում չվնասվելու համար։ Բարձր հարկերում գտնվելիս պետք է կանգնել հիմնական պատերը կրող հանգույցներում․ չի կարելի վերելակ նստել կամ մոտենալ պատուհանին։ Հավելվածի բաժիններից մեկն էլ խաղ-առաջադրանքի միջոցով բացատրում է, թե ինչպես պետք է պատրաստել առաջին անհրաժեշտության իրերի պայուսակը երկրաշարժի ժամանակ։ Հատուկ ձայնային ազդանշանի միջոցով հավալվածը հուշում է՝ ընտրված առարկան կամ իրը ճի՞շտ է, թե՞ ոչ։

Հավելվածը հանրակրթական դպրոցներում կարող է օգտագործվել բաց դասերի և թեմատիկ սեմինար-պարապմունքների ժամանակ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…