ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

ԳԱԱ-ում քննարկվել է գիտական աստիճանաշնորհման նոր կանոնակարգի նախագիծը

Դեկտեմբերի 28, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում գիտական հանրությունը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանի հետ քննարկել է գիտական աստիճանաշնորհման նոր կանոնակարգի նախագիծը:

Ներկայացնելով նախագիծը՝ Կարեն Քեռյանը նշել է, որ գործող կարգում կան բազմաթիվ դրույթներ, որոնք միմյանց հետ համաձայնեցված չեն. նոր կանոնակարգով վերացվում են այդ անհամաչափությունները:

Փաստաթղթով նախատեսվում է կատարել փոփոխություններ գիտական աստիճանաշնորհման…

Միջազգային դասընթաց՝ Իսրայելի «ՄԱՇԱՎ» կրթական կենտրոնի կողմից

Դեկտեմբերի 28, 2022
Լուրեր կազմակերպություններից

2023 թ փետրվարի 19-ից մարտի 8-ն Իսրայելի «ՄԱՇԱՎ» կրթական կենտրոնը կազմակերպում է «Educators Professional Development in Service Training» խորագրով դասընթաց։

Լրացված հայտադիմումները՝ ներառյալ բժշկական տեղեկանքը, անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի պետության պատվո հյուպատոսի գրասենյակ:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար պետք է դիմել Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի պատվո հյուպատոսի գրասենյակ՝ 010 24-99-16 հեռախոսահամարով։

Կից ներկայացված…

Հայ-վրացական փորձի փոխանակում է տեղի ունեցել երիտասարդական քաղաքականության ոլորտում

Դեկտեմբերի 27, 2022
Լուրեր կազմակերպություններից

Վրաստանի պետական երիտասարդական քաղաքականությանը ծանոթանալու նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանն աշխատանքային մի շարք հանդիպումներ է ունեցել Թբիլիսիում:

Հայաստանի պատվիրակությունը հանդիպել է Վրաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Նատալյա Զակարեիշվիլիին, որը ներկայացրել է Վրաստանում երիտասարդների բարեկեցության ինդեքսի մշակման գործընթացը, բազմաոլորտային համագործակցության շրջանակը, ինդեքսի ձևավորման ստանդարտները։

Այց է…

ՀՀ Արմավիրի մարզի 114 դպրոցներում իրականացվել է կարիքների գնահատում

Դեկտեմբերի 27, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկով «Հանրակրթական դպրոցների վերազինում» ծրագրում ընդգրկվել են ՀՀ Արմավիրի և Արագածոտնի մարզերի հիմնական ու միջնակարգ դպրոցները:

Ընտրած դպրոցները ծրագրի իրականացման արդյունքում հագեցած կլինեն հանրակրթության չափորոշչի պահանջներին և առարկայական վերանայված ծրագրերին համապատասխան ժամանակակից բնագիտական ու ինժեներական լաբորատոր սարքավորումներով և գույքով, ինչպես նաև անհրաժեշտ համակարգչային…

ՄԿՈՒԶԱԽ-ի նիստում քննարկվել են առանցքային մի շարք հարցեր

Դեկտեմբերի 26, 2022
Լուրեր կազմակերպություններից

Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդը (ՄԿՈՒԶԱԽ) գումարել է իր հերթական՝ 30-րդ նիստը, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Խորհրդի կազմում ընդգրկված են ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ֆինանսների նախարարությունների, ինչպես նաև սոցիալական գործընկերության կառույցների` գործատուներին ներկայացնող կազմակերպությունների և արհեստակցական միությունների ներկայացուցիչներ:

«ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագրի շրջանակում Տավուշի մարզի դպրոցները ստացել են լաբորատոր սարքավորումներ և գույք

Դեկտեմբերի 26, 2022
Լուրեր կազմակերպություններից

Ամփոփվել է «ԵՄ-ն հանուն նորարարության» դրամաշնորհային ծրագիրը, որը մեկնարկել էր 2020 թ. հոկտեմբերի 30-ին:

Ծրագրի նպատակն էր բարձրացնել Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) կարողությունները, բարելավել բնագիտական առարկաների ուսումնառության միջավայրը:

Ծրագիրն ունի երկու հիմնական բաղադրիչ՝ «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի զարգացում` կարգավորելով հանրակրթության որակի վրա ազդող մեխանիզմները», «Բնագիտական…

Երևանի Գևորգ Արշակյանի անվան թիվ 22 հիմնական դպրոցում տեղի է ունեցել բարեգործական միջոցառում

Դեկտեմբերի 23, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը 44-օրյա պատերազմի հերոս, Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ, ԵՊՀ լավագույն ուսանող, ԵՊՀ բրոնզե մեդալակիր, ավագ լեյտենանտ Գևորգ Արշակյանի անունը կրող Երևանի թիվ 22 հիմնական դպրոցում մասնակցել է բարեգործական միջոցառմանը:

Ամանորյա ցուցահանդես տոնավաճառը կազմակերպվել էր հերոսի մայրիկի՝ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանի նախաձեռնությամբ: Ցուցահանդեսին…

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագրի ֆինանսավորումը կավելանա

Դեկտեմբերի 23, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ իրականացվող «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում 2022 թվականին (դեկտեմբերի 1-ի դրությամբ) սուբսիդավորվել է 787 ընտանիք` 227-ը՝ Երևանից, 560-ը՝ ՀՀ մարզերից։

Ծրագիրը մեկնարկել է 2010 թվականին. այս ընթացքում ՀՀ պետական բյուջեից շարունակական սուբսիդավորում է տրվել 5574 ընտանիքի` ներառյալ 2022 թվականի…

Կայացել է Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 20-րդ նիստը

Դեկտեմբերի 22, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կենտրոնական բանկում այսօր տեղի է ունեցել ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 20-րդ նիստը:

Ծրագիրը մեկնարկել է 2014 թվականից: Այն համակարգում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Կենտրոնական բանկը: Նիստին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Կարևոր է նշել այն ձեռքբերումները,…

Հանրային քննարկման է ներկայացվել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը

Դեկտեմբերի 22, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:

Նախագծի նպատակը գիտության ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործումն ու գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացումն է:

Գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում պետական քաղաքականության ձևավորման ու իրականացման գործընթացը կարգավորվում…