ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը կրթության ոլորտի պետական, մասնավոր և հասարակական կառույցների մասնագետներին ներկայացրել է երկու տարվա ընթացքում իրականացրած ծրագրերը և գրանցված արդյունքները:
Հաշվետու աշխատաժողովին ներկա է եղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, որը կարևորել է հիմնադրամի դերը կրթական ոլորտում իրականացող բարեփոխումների գործընթացում:
«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը կրթության ոլորտում եզակի նշանակությամբ եզակի կառույց է: Կառույցի կազմավորման օրվանից մեծ ակնկալիքներ ունեինք ոլորտի խնդիրների լուծման տեսանկյունից: Այս երկու տարվա ընթացքում կենտրոնի մասնագետներն ու աշխատակիցները մեծ պատասխանատվությամբ են մոտեցել բոլոր ծրագրերին՝ գրանցելով որակյալ արդյունքներ»,- ասել է նախարարի տեղակալն ու հավելել, որ կենտրոնի գործունեությունը կրթության ոլորտում հստակություն և համակարգվածություն է ստեղծել:
ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը տեսապատկերների միջոցով մանրամասն ներկայացրել է կենտրոնի գործունեությունը, նպատակները, իրականացրած ծրագրերն ու նախագծերը:
«Հպարտությամբ պետք է նշեմ, որ չնայած կարճ ժամանակահատվածին, այնուամենայնիվ, մենք կարողացել ենք մի շարք արդյունքներ գրանցել, ինչպես նաև ձեռք բերել հրաշալի գործընկերներ: Մեր մասնագետների համբերատար աշխատանքի և մասնագիտական մոտեցման շնորհիվ կրթական հաստատությունները պատրաստակամ համագործակցում են մեզ հետ»,- ասել է Արտաշես Թորոսյանը:
ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն անդրադարձել է նաև արդեն իսկ ավարտված և ընթացիկ ծրագրերին, մասնավորապես Տավուշի մարզում հանրակրթության պետական չափորոշիչների ներդրմանը, ինչպես նաև գնահատման մեթոդաբանության նախագծի և հանրակրթության պետական չափորոշչի կարողությունները սովորեցնող առցանց ինքնաշխատ դասընթացի մշակմանը, առարկայական ծրագրերի վերանայման գործընթացի կազմակերպմանն ու տարրական դպրոցում ընթերցանության որակի ապահովման ծրագրի իրականացմանը:
Արտաշես Թորոսյանն ընդգծել է, որ կենտրոնը մեծ ծավալի աշխատանք է իրականացրել վերապատրաստման ոլորտում:
Ելույթներից հետո աշխատաժողովի մասնակիցները հարցուպատասխանի ձևաչափով քննարկել են մի շարք հարցեր:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան