ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունավետ մոդելների նախագծմանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 30, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին:

Ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալն ընդգծել է, որ ԱԶԲ-ի հետ համագործակցությունը ՀՀ-ում կրթության բարեփոխումների աջակցության շարունակականության ապահովման առումով կարևոր նշանակություն ունի:

Կարեն Թռչունյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովն ընդունել է «Կրթության` մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», որտեղ ամրագրված թիրախային նպատակների իրագործման համար նախատեսվում է մշակել և հաստատել մինչև 2026 թվականի գործողությունների պլանը: Նախնական և միջին մասնագիտական ոլորտում շրջանառության մեջ է դրվել նոր օրենքի նախագիծը, որում ամրագրվել են աշխատանքի վրա հիմնված ուսուցման մասին դրույթները: Նշված ծրագրերում շեշտադրված է կրթություն-գիտություն-աշխատաշուկա կապի ամրապնդման անհրաժեշտությունը, որը ենթադրում է մասնավոր հատվածի հետ համագործակցություն:

Այս համատեքստում քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունավետ մոդելների նախագծման գործում ԱԶԲ աջակցության հնարավորությունները:

«Մենք գնահատում ենք ձեր մոտեցումները և պատրաստ ենք լավագույն փորձի կիրառմամբ և համագործակցությամբ նախագծել պետություն-մասնավոր հատված ճանապարհային քարտեզ՝ շոշափելի արդյունքներ գրանցելու հստակ նպատակադրմամբ»,- ասել է նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

Քննարկման ընթացքում նշվել է, որ պետություն-մասնավոր հատված համագործակցության ճանապարհային քարտեզը ենթադրում է ենթակառուցվածքների զարգացման և կառավարման, ծառայությունների մատուցման առաջխաղացում, որին միտված են նաև կրթության ոլորտի ռազմավարական ծրագրերը:

Կողմերն անդրադարձել են նաև համագործակցության ընթացիկ և նախատեսվող ծրագրերին առնչվող մի շարք աշխատանքային հարցերի:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…