ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

«Ակադեմիկոս Հովսեփ Օրբելու գիտական ժառանգությունը» խորագրով գիտաժողով՝ նվիրված ականավոր գիտնականի 135-ամյակին

Նոյեմբերի 2, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Օրբելի եղբայրների տուն-թանգարանը ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ անցկացրել է «Ակադեմիկոս Հովսեփ Օրբելու գիտական ժառանգությունը» խորագրով գիտաժողով: Այն նվիրված էր ականավոր գիտնականի 135-ամյակին:

Գիտաժողովին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության…

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին մասնակցությունը կխթանի մշակութային և ստեղծագործ ոլորտների մրցակցությունը

Նոյեմբերի 2, 2022
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և Եվրոպական միության նորարարության, հետազոտության, մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերով հանձնակատար Մարիա Գաբրիելը ստորագրել են ««Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027 թթ.) ՀՀ մասնակցության մասին» համաձայնագիրը:

Ըստ համաձայնագրի՝ Հայաստանը՝ որպես ասոցացված երկիր, մասնակցում է մշակութային և ստեղծագործ ոլորտներում ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին՝ ներառյալ…

«Ապագա կայունության ղեկավարներ» ծրագրին մասնակցելու հրավեր

Նոյեմբերի 1, 2022
Լուրեր կազմակերպություններից

Աբու Դաբիի Ապագայի էներգիայի կազմակերպությունը (Մասդար) առաջարկում է բարձր առաջադիմությամբ 5 ուսանողների մասնակցել «Ապագա կայունության ղեկավարներ» ծրագրի 5-րդ թողարկմանը:

Եռօրյա ծրագիրը կոչված է կրթելու և մոտիվացնելու ուսանողներին ու երիտասարդ մասնագետներին՝ դառնալու կայունության առաջնորդների հաջորդ սերունդը, որը կարող է առաջ տանել կայունության օրակարգը:

Մասնակցության պայմաններից են անգլերենի գերազանց իմացությունը և բակալավրի…

Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջում ուսուցումն իրականացվելու է ֆրանսիական մոդելի տեղայնացմամբ

Նոյեմբերի 1, 2022
Լուրեր կազմակերպություններից

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, Ֆրանսիայի Օը-դը-Սեն նահանգի պատվիրակությունը` նահանգապետ Ժորժ Սիֆրեդիի գլխավորությամբ, այցելել են Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է ներկաներին` շնորհակալություն հայտնելով համագործակցության…

Նամականիշ՝ նվիրված Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 30-ամյակին

Հոկտեմբերի 31, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր տեղի է ունեցել հունիսի 7-ին շրջանառության մեջ դրված «ՄԱԿ-ը Հայաստանում. մեր երազանքների ապագան» թեմայով նամականիշի ներկայացումը` նվիրված Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 30-ամյակին:

Միջոցառմանը մասնակցել է ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նամականիշի ներկայացմանը ներկա են եղել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՀՀ արտաքին գործերի…

«Երեխաները դպրոց գնալուց որոշ ժամանակ անց սկսում են ներկայացնել արդարության մասին իրենց պատկերացումները». Ժաննա Անդրեասյան

Հոկտեմբերի 31, 2022
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի ամերիկյան համալսարանում հոկտեմբերի 29-30-ը կայացել է «Սոցիալական արդարությունը դպրոցում» ուսուցչական համաժողովը, որի բացմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Համաժողովին մասնակցել են ավելի քան հարյուր ուսուցիչներ, տնօրեններ, հանրակրթության ոլորտի մասնագետներ, հետազոտողներ, տեղական և միջազգային փորձագետներ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը,…

ՌԴ պատվիրակությունը ՀՀ մարզային դպրոցներում ծանոթացել է «Դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքին

Հոկտեմբերի 26, 2022
Լուրեր կազմակերպություններից

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ֆինանսների փոխնախարար Տիմուր Մաքսիմովի գլխավորած պատվիրակությունը շրջել է ՀՀ մարզերի մի շարք դպրոցներում՝ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի կողմից ներդրված «Դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով:

Այցին մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը, ՌԴ ճյուղային…

Հայ-վրացական գիտական համագործակցություն. ԵՄ «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության ծրագրին կներկայացվեն համատեղ հայտեր

Հոկտեմբերի 26, 2022
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի և Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան գիտության ազգային հիմնադրամի միջև ստորագրվել է «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» հուշագիր:

Հուշագրի նպատակն է ձևավորել ու հետագայում նաև ամրապնդել Հայաստանի և Վրաստանի գիտնականների ու գիտահետազոտական խմբերի միջև համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Նախատեսվում են իրականացվել համատեղ հետազոտական ծրագրեր, գիտական…

«Գիտության արդի մոտեցումներ. գիտաչափություն» խորագրով աշնանային միջազգային դպրոց՝ ունկնդիրների լայն շրջանակի համար

Հոկտեմբերի 26, 2022
Լուրեր կազմակերպություններից

Հոկտեմբերի 27-28-ը ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնն անցկացնելու է գիտաչափությանը նվիրված երրորդ աշնանային միջազգային դպրոցը՝ «Գիտության արդի մոտեցումներ գիտաչափություն» խորագրով։

Դպրոցի մասնակիցները գիտաչափության վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ ձեռք կբերեն ոլորտի միջազգային ճանաչում ունեցող փորձագետներից:

Դպրոցի ծրագրում ներառված են հետևյալ թեմաները․

Մեկնարկում է «ՀՀ 2023 թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի SMS քվեարկության փուլը

Հոկտեմբերի 25, 2022
Լուրեր կազմակերպություններից

2022 թ. հոկտեմբերի 26-ից մեկնարկում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպվող «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության փուլը։

ՀՀ 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք տիտղոսի համար հայտ է ներկայացրել երկու քաղաք՝ Ծաղկաձորն ու Մեծամորը։

Համաձայն մրցույթի կանոնակարգի՝ հայտերի գնահատումն իրականացվում է հետևյալ…