ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

«Երիտասարդական ֆորում-Արագածոտն 2022» համաժողովը կարող է նախադեպային լինել մյուս մարզերի համար

Նոյեմբերի 30, 2022
Լուրեր կազմակերպություններից

«Արագածոտնի երիտասարդական միավորում» երիտասարդական հասարակական կազմակերպությունների և երիտասարդական նախաձեռնությունների կոալիցիան կազմակերպել է «Երիտասարդական ֆորում-2022 Արագածոտն» համաժողովը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության, Արագածոտնի մարզպետարանի և համայնքների ներկայացուցիչներ: Համաժողովի մասնակիցներն էին Աշտարակ, Ապարան, Ալագյազ, Արևուտ, Թալին, Ծաղկահովիտ, Մեծաձոր (Շամիրամ) համայնքների 14-30 տարեկան 50-ից…

Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. հաղթող ճանաչված 5 գաղափար արժանացել է դրամական խրախուսանքի

Նոյեմբերի 29, 2022
Լուրեր կազմակերպություններից

Տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան…

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է Կապանը հռչակել ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք

Նոյեմբերի 25, 2022
Պաշտոնական Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով հերթական նիստին:

Հիբրիդային ձևաչափով նիստին մասնակցել են նաև ներկայացուցիչներ Ռուսաստանից, Բելառուսից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից և Մոլդովայից:

Արթուր Մարտիրոսյանն իր ելույթում խոսել է 2021-2022 թվականներին Հայաստանում իրականացված երիտասարդական միջոցառումների մասին՝ շեշտադրելով, որ…

«Անհրաժեշտ է նորարարությունը խթանելու ջանքերի մեկտեղում». Վահրամ Դումանյան

Նոյեմբերի 25, 2022
Լուրեր կազմակերպություններից

Այսօր տեղի է ունեցել «Նորարարությունը՝ գործնականում, մարդիկ՝ կենտրոնում» հանրային ոլորտի նորարարության համաժողովը, որը նվիրված է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ԿԶՆ նորարարական կենտրոնի հիմնադրման 5-ամյակին:

Բացմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, կրթության և տեխնոլոգիաների ոլորտների…

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը ֆրանսերեն դասավանդողների միջազգային օրվա առիթով հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների

Նոյեմբերի 25, 2022
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կազմակերպել է ընդունելություն՝ նվիրված ֆրանսերեն դասավանդողի միջազգային օրվան:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև ֆրանսերենի ուսուցիչներ՝ ՀՀ տարբեր ուսումնական հաստատություններից, որոնց անձամբ ողջունել և մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:

Դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին…

Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդների շրջանում սոցիալական ձեռնարկատիրության, գործարարության խթանման նպատակով

Նոյեմբերի 25, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ` երիտասարդության շրջանում սոցիալական ձեռնարկատիրության, գործարարության, սոցիալիզացիայի, առաջնորդության (այդ թվում՝ երիտասարդ կանանց) խթանման նպատակով:

Մրցույթի շրջանակում հաղթող կարող են ճանաչվել 1-ից ավելի մասնակիցներ։ Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 10 միլիոն դրամ՝ ներառյալ ԱԱՀ:

Հաղթող ճանաչված մասնակցի/մասնակիցների դրամաշնորհային հայտով ներկայացված յուրաքանչյուր ծրագրում/ծրագրերում…

«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի մասնակիցները գիտելիքը կծառայեցնեն ի նպաստ համայնքի

Նոյեմբերի 25, 2022
Լուրեր կազմակերպություններից

Ամփոփվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» եռափուլ դասընթացը։

Այս տարի դասընթացին մասնակցել է 25 հոգի Երևանից և ՀՀ բոլոր մարզերից։ Մասնակիցների թվում էին մարզերում գործող երիտասարդական կենտրոնների աշխատողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքապետարանների աշխատակիցներ, որոնց աշխատանքային գործունեությունը և պաշտոնից բխող աշխատանքային գործառույթները սերտորեն առնչվում են երիտասարդության…

Ամփոփվել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունման գործընթացը

Նոյեմբերի 25, 2022
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի Հանրապետությունը, Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ, իրականացնում է «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիրը, որի շրջանակում մեկնարկել է բուհերին դրամաշնորհների տրամադրման Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) նոր շրջափուլը՝ ԲՏՃՄ (STEM) ուղղությամբ։

Բուհերին դրամաշնորհների տրամադրման համար նախատեսված բյուջեն կազմում է 1 695 000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ, ընդ որում` յուրաքանչյուր անհատական ծրագրերի…

Բուհական համակարգում աստիճանաբար կներդրվեն դասավանդման և ուսումնառության նոր մեթոդներ․ փորձագիտական քննարկում՝ ԵՊՀ-ում

Նոյեմբերի 23, 2022
Լուրեր կազմակերպություններից

ԵՊՀ-ում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի ու Երևանի պետական համալսարանի համատեղ ջանքերով կազմակերպվել էին «Դասավանդման և ուսումնառության մեթոդներ» խորագրով թեմատիկ հանդիպում և պանելային քննարկում։

Քննարկմանը մասնակցել և որպես բանախոս հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը, մատնանշելով թեմայի ընտրության…

Կհիմնվի 18 հեռավար գիտական լաբորատորիա. հայտնի են մրցույթի արդյունքները

Նոյեմբերի 23, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի 2022 թ. նոյեմբերի 21-ի N 2138 Ա/2 հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» (ARPI) մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկը:

Մրցույթի արդյունքում ընտրվել է 18 թեմա, որոնցից յուրաքանչյուրի համար հետազոտական խմբի աշխատանքի վարձատրության, գործուղումների, լաբորատորիայի ենթակառուցվածքի բարելավման ու սարքավորումների ձեռք բերման նպատակով նախատեսվում է…