ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

Կազմակերպվում է երկրորդ մրցույթը՝ ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցելու նպատակով

Հունվարի 18, 2023
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր-2023» մրցույթը: Մրցույթին կարող են ներկայացվել նախագծեր գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներից։

Նախագծերն իրականացվելու են հայաստանյան գիտական կազմակերպությունում արտերկրի գիտնականների ղեկավարությամբ՝ 5 տարի տևողությամբ: Այդ ընթացքում խմբի ղեկավարն ու կատարողները պետք է բնակվեն Հայաստանի Հանրապետությունում:

Խմբի…

«Մեր նպատակն է մարզերում ստեղծել երիտասարդական միջավայր». Արթուր Մարտիրոսյան

Հունվարի 17, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն համատեղ անցկացրել են EU4Youth՝ «Երիտասարդների ներգրավման ճանապարհային քարտեզներ» ծրագրի ամփոփիչ համաժողովը՝ «Երիտասարդների մասնակցության, զբաղվածության և ձեռներեցության խթանումը Հայաստանում․ EU4Youth ծրագրի ընթացիկ գործողությունները և 2023-ի պլանները» խորագրով։

Միջոցառմանը ելույթ են ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Երիտասարդական…

Հայտերի ընդունում՝ սփյուռքի կրթօջախների և մշակութային կենտրոնների համար դասագրքերի ու ուսումնաօժանդակ նյութերի պահանջարկի ձևավորման նպատակով

Հունվարի 16, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է սփյուռքի կրթօջախներին, կրթամշակութային կենտրոններին և հայերենի ուսուցմամբ բոլոր տեսակի ուսումնական հաստատություններին ուսումնական գրականության ու ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման ամենամյա ծրագիրը՝ 2023-2024 ուսումնական տարվա համար:

Հայտերի ընդունման նպատակն է հավաքագրել դասագրքերի պահանջարկը. 2023 թ. նախնական հայտերում ներկայացվում է անհրաժեշտ հիմնական դասագրքերի և դրանց…

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նոր դասագրքերի ստեղծմամբ հետաքրքրված մասնագետների հետ

Հունվարի 13, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հրավերով այսօր տեղի է ունեցել հանդիպում հանրակրթության նոր չափորոշիչների ներդրմամբ պայմանավորված դասագրքերի հրատարակության գործընթացով հետաքրքրված ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ:

2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման նպատակով հայտարարված դրամաշնորհի մրցույթով հետաքրքրված անձանց հետ հանդիպել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը,…

Միասնական քննությունների 1-ին փուլը կմեկնարկի հունվարի 15-ից. հայտագրվել է 6871 դիմորդ

Հունվարի 11, 2023
Լուրեր կազմակերպություններից Հարցազրույցներ, ելույթներ

Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի ունեցած ասուլիսում ներկայացրել է բուհերի ընդունելության միասնական և պետական ավարտական քննությունների մասին:

Կարո Նասիբյանի խոսքով՝ համաձայն բուհերի ընդունելության նոր կարգի՝ այս տարի առաջին անգամ դիմորդը կարող է միասնական քննություն հանձնել 2 անգամ՝ հունվար-փետրվար ամիսներին (1-ին փուլ) և հունիսին (2-րդ…

Ավիատոմսի ծախսի փոխհատուցում 16-30 տարեկան երիտասարդների համար

Հունվարի 11, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվում է «Միջազգային փառատոներին, խորհրդաժողովներին, մրցույթներին, գիտաժողովներին, սեմինարներին, դասընթացներին և այլ հանրային միջոցառումներին ՀՀ երիտասարդների և երիտասարդական պատվիրակությունների մասնակցության աջակցություն» ծրագիրը:

Ծրագրով նախարարության կողմից ավիատոմսի ծախսի փոխհատուցում կարող են ստանալ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդները կամ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդներից կազմված մինչև հինգհոգանոց խմբի անդամները՝ հետևյալ…

Հանդիպման հրավեր դասագրքերի ստեղծման մրցույթով հետաքրքրվողների համար

Հունվարի 10, 2023
Լուրեր կազմակերպություններից

Ի գիտություն ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման նպատակով հայտարարված դրամաշնորհի մրցույթին մասնակցելու մտադրություն ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց.

2023 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության 9-րդ հարկի դահլիճում նախատեսվում է հանդիպում վերոնշյալ…

Հայտնի են 2022 թվականի լավագույն ուսանողների անունները

Հունվարի 5, 2023
Լուրեր կազմակերպություններից

Ամփոփվել են 2022 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի արդյունքները:

Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթում հաղթող են ճանաչվել 33 ուսանողներ. մրցանակային ֆոնդը կազմել է 12 միլիոն դրամ:

1-ին տեղը զբաղեցրել են 13 ուսանողներ, որոնց կշնորհվի 458.000-ական դրամ, 2-րդ տեղը՝ 12 ուսանողներ, որոնք…

Կրթական ծրագրերի կենտրոնը հրավիրում է դրամաշնորհային հայտերը գնահատող փորձագետների

Հունվարի 4, 2023
Լուրեր կազմակերպություններից

Կրթական ծրագրերի կենտրոնը երկարաձգել է դրամաշնորհային հայտերը գնահատող փորձագետների ընտրության մրցույթի ժամկետը:

Համապատասխան որակավորում և փորձառություն ունեցող անհատ խորհրդատուները մինչև 2023 թ. հունվարի 16-ը կարող են դիմել «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ՝ «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» շրջանակում ներկայացված դրամաշնորհային ծրագրերի հայտերի գնահատման ժամանակ խորհրդատվական ծառայությունների մատուցման համար՝ հետևյալ ոլորտներում.

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը

Դեկտեմբերի 29, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն…