ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

«Գիրք նվիրելու» օրվա ավանդույթ

Փետրվարի 20, 2019
Դպրոցական անցուդարձ

    Երևանի Մ.Գալշոյանի հ.148 ավագ դպրոցի տնօրինությունը շարունակում է բարի ավանդույթները կյանքի կոչել. «Գիրք նվիրելու» օրվա կապակցությամբ մի խումբ աշակերտների՝ Հ.Թումանյանի հերոսների հագուստներով, օպերատոր Ի.Ստեփանյանի ուղեկցությամբ ճանապարհեցին հարևան հիմնական դպրոցներ`գիրք նվիրելու տվյալ դպրոցների գրադարաններին:

   Սիրով ու ջերմությամբ ընդունեցին մեր աշակերտներին , ձևավորվեց համայնքի դպրոցականների մտերմություն և փոխադարձ այցելությունների…

Ես միշտ Ձեզ հետ եմ, Ձեր մեջ եմ...

Փետրվարի 20, 2019
Դպրոցական անցուդարձ

Իրոք, բոլորիս մեջ է ամենայն հայոց մեծ բանաստեղծ՝ Հովհ. Թումանյանը։
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակի առթիվ դպրոցում հայտարարված էր թումանյանական շաբաթ։
2019թ. փետրվարի 19֊ը առանձնահատուկ էր և տարբերվում էր մյուս օրերից։ 
Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի կրտսեր օղակում աշխուժություն էր տիրում։ Երեխաները անհամբերությամբ սպասում…

Անակնկալ այց

Փետրվարի 20, 2019
Դպրոցական անցուդարձ

Թումանյանի ստեղծագործությունները կարդում են ծերերն ու մանուկները, մեծերն ու դպրոցականները. գուցե այդ է պատճառը, որ այսօրվա խորհուրդը նույնանում է, ծանոթացնում , մտերմացնում…

Այսօր (19.02.2019թ.) մեր դպրոց  անակնկալ այցելեց և գրադարանին գրքեր նվիրեց բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ և ԼՂՀ գրողների միության անդամ Ռաֆայել Երվանդյանը:

Շնորհակալություն ժամանակակից հայ երախտավոր Ռաֆայել Երվանդյանին…

«Տարիներ հետո նա պիտի դառնա մի ժաղավրդի ազնիվ կենսագիր» Պ.Սևակ

Փետրվարի 20, 2019
Դպրոցական անցուդարձ

Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցում Գիրք նվիրելու օրը լի էր անակնկալներով։

Օրը սկսվեց դպրոցի տնօրեն Հ.Դավթյանին գիրք նվիրելու արարողությամբ: Նա աշակերտներին հղեց նվիրյալ խոսքեր և խորհուրդներ, իսկ հետո բոլորին հիացրեց գրադարանում բացված անկյունը`նվիրված Հ.Թումանյանին (նախաձեռնությունը`դպրոցի գրադարանավար Գ.Հովակիմյանի):

Գրքի ծնունդը տպարանում (այցելությունը`«Գիրք նվիրելու օրվա» շրջանակում-18.02.2019թ.)

Փետրվարի 20, 2019
Դպրոցական անցուդարձ

Հետաքրքիր և բազմաբովանդակ էր Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի X-5 և X-7 դասարանների աշակերտների այցելությունը «Անտարես» տպարան դասղեկների (Լ.Եղոյան, Գ.Հակոբյան) և դպրոցի գրադարանավարի (Գ.Հովակիմյան) ուղեկցությամբ:

 Աշակերտները հասկացան, որ ժամանակակից սարքավորումները կարող են ապահովել գրքերի տպագրության դժվար, բայց շատ հետաքրքիր գործընթացը, ավելի մոտիկից ու շոշափելի տեսան յուրաքանչյուր գրքի ծնունդը:

 Շնորհակալություն…

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյան 150

Փետրվարի 20, 2019
Դպրոցական անցուդարձ

Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը․ լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպերգություն: 
19.02.2019թ. Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ դաս-միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանին /դասվար Լարիսա Խաչատրյան/։

Անհատներ կան, որոնց ներկայությունը հանրային ու ընկերային կյանքին մեջ հմայք, ուժ, վստահություն և ոգևորություն կներշնչե: Այսպիսի…

Հեքիաթին հյուր

Փետրվարի 20, 2019
Դպրոցական անցուդարձ

Կապանի  N5 հիմնական դպրոցի  գրադարանում հյուր էին եկել տարրական դպրոցի 2ա,2բ, 3ա, 3բ, 4ա,4բ, 4գ դասարանները:

Գրադարանավարուհի Գայանե Հարությունյանը  համագործակցելով դասվարներ Գ. Հարությունյանի, Ա. Աբրահամյանի, Ա. Հարությունյանի, Ա.Ալթունյանի, Ջ. Հովհաննիսյանի, Մ. Սահակյանի, Հ. Հակոբյանի հետ, համադասել է Հովհաննես Թումանյանի «Սուտասանը» , «Անբան Հուռին», «Բարեկենդանը», «Կիկոսի մահը», «Անխելք մարդը», «Քաջ Նազարը»…

Մուտք գրքով

Փետրվարի 19, 2019
Դպրոցական անցուդարձ

Այսօր  փետրվարի  19 –ն է, և օրը հոբելյանական է: 2008 թվականից հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Կապանի N5 հիմնական դպրոցի առաջին «բ» դասարանի դասվար Արևիկ Հայրապետյանի և դասարանի ծնողների օրվա անակնկալն ունեցավ տրամաբանություն` գիրք նվիրելու օրը սիրված տոն է:

Առաջին դասարանցիները…

Լինգաֆոնային դաս XI-4 դասարանում

Փետրվարի 18, 2019
Դպրոցական անցուդարձ

Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցում դասերը ժամանակակից և հագեցած կազմակերպելու համար տնօրեն Հ.Դավթյանը և փոխտնօրեն Ա.Գևորգյանը ձեռք են բերել անհրաժեշտ սարքավորումներ՝ լինգաֆոնային դասեր անցկացնելու  նպատակով:

Հետաքրքիր դաս վարեց անգլերենի ուսուցչուհի Ռ.Ղազանչյանը XI-4 դասարանում: Խմբերի բաժանված աշակերտները դրսևորեցին իրենց իմացություններն ու գիտելիքները:

Տեառընդառաջ տոնը Աբովյանի Ա. Վանոյանի անվ. թիվ 6 ավագ դպրոցում

Փետրվարի 15, 2019
Դպրոցական անցուդարձ

 Ազգային դիմագծի պահպանման գործում կարևոր դեր ունեն հայ ավանդական տոների հիշատակումներն ու լուսաբանումները: Փետրվարի 13-ին մեր դպրոցում նշվեց Տեառընդառաջը մասնակիցները և հանդիսատեսը իմաստնացան տոնի ավանդական ակունքների լուսաբանմամբ,որը ներկայացրին դպրոցի 10-րդ դասարանի սաները՝ կազմակերպչի նախաձեռնությամբ: Պատմության ուսուցիչ Լ.Ղազարյանի շնորհիվ անթաքույց խնամքով ձևավորվել էր ծիսական-ավանդական սեղան, որի վրա դրված ամեն բան լուսաբանվում…

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան