ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Շաբաթօրյակ Լճաշենի միջնակարգ դպրոցում

Մարտի 25, 2019
Դպրոցական անցուդարձ

Մարտի 23-ին  Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան  միջնակարգ  դպրոցն իր  ողջ կազմով «Մաքուր  Հայաստան»  համապետական ծրագրի  շրջանակներում մասնակցեց  շաբաթօրյակին:

Աշակերտները  մաքրեցին դասասենյակները,հանդիսությունների  սրահը,ապա դասղեկների  և ուսուցիչների հետ մաքրեցին, բարեկարգեցին  դպրոցի  բակը, շրջակայքը, հարակից  տարածքները, հարակից  փողոցը, դպրոցի  ճանապարհը:

XԱ   դասարանի  աշակերտները  մաքրեցին Հայրենական Մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանի  շրջակայքը,իսկ  XIԱ  դասարանի  աշակերտները՝ …

Շախմատի ներդպրոցական մրցաշար

Մարտի 25, 2019
Դպրոցական անցուդարձ

Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցում մեկնարկեց շախմատի ներդպրոցական մրցաշարը X - Xll դասարանների աշակերտների միջև։ 
Մրցաշարի լավագույններ ճանաչվեցին X – 6 դասարանի աշակերտ Արման Առաքելյանը, X - 3 դասարանի աշակերտ Մանվել Մանվելյանը և Xl - 4 դասարանի աշակերտ Հայկ Սիմոնյանը։ 

Միջոցառման կազմակերպիչներ` ֆիզկուլտուրայի ուսուցիչներ Հ.Նազարյան…

Համագործակցությունը ԵՊՀ-ի հետ շարունակվում է

Մարտի 25, 2019
Դպրոցական անցուդարձ

Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոց  X-6 և X-7 դասարանների աշակերտները ուսուցչուհիներ Ա.Պետրոսյանի և Գ.Մարտիրոսյանի ուղեկցությամբ մարտի 21-ին այցելեցին ԵՊՀ-ի «Ֆիզիկայի» ֆակուլտետ, որտեղ ծանոթացան ֆակուլտետի գործունեությանը, մասնակցեցին փորձերի, որոնք կայացան օպտիկայի, էլեկտրականության և ընդհանուր ֆիզիկայի ամբիոններում:

Այցելությունը կրկին օգնեց աշակերտներին մասնագիտության կողմնորոշման հարցում:

 

«Տիեզերքում աստվածային ճամփորդ է իմ հոգին». Հ.Թումանյան

Մարտի 25, 2019
Դպրոցական անցուդարձ

Հ.Թումանյան – 150

Տիեզերքի տերը` Հ.Թումանյանը, կրկին մեր դպրոցում էր 2019 թվականի մարտի 22-ին: Այս անգամ աշակերտները մարմնավորեցին նրա հերոսներին անգլերենով:

Ուսուցչուհիներ Ռ.Ղազանչյանը և Մ.Դանիելյանը այնպես հմտորեն էին կազմակերպել միջոցառումը, որ աշակերտները սահուն և առոգանությամբ հանդիսատեսին փոխանցեցին թումանյանական հումորը, խրատներն ու կենսագրական որոշ հղումներ…

Միջոցառումը նպատակային էր, ճաշակով և ընդգծեց…

Հանրապետական շաբաթօրյակը Աբովյանի Ա. Վանոյանի անվան թիվ 6 ավագ դպրոցում

Մարտի 23, 2019
Դպրոցական անցուդարձ

«Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն»  կարգախոսով առաջնորդվելով, ինչպես նաև արձագանքելով հանրապետական շաբաթօրյակ անելու կոչին՝ մարտի 23-ին մեր դպրոցում կազմակերպվեցին դպրոցամերձ տարածքի և դասասենյակների հիմնամաքրման աշխատանքներ: Աշխատանքներին մասնակցում էին ուսուցչական և աշակերտական համակազմերը: Օրվա խորհուրդը ողջունելի էր և դաստիարակիչ, և, կարծում ենք, այն շատերին է ծանոթ. այն Փոքրիկ իշխանի նշանավոր միտքն է.…

Համապետական շաբաթօրյակ

Մարտի 23, 2019
Դպրոցական անցուդարձ

Մարտի 23-ին «Մաքուր Հայաստան» համապետական միջոցառման շրջանակներում  Կապանի N13 հիմնական  դպրոցում տեղի ունեցավ համապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակի ընթացքում դպրոցի տարածքում, հարակից շրջակայքում իրականացվեց սանիտարական մաքրման, աղբահանության և կանաչապատման աշխատանքներ:

 Խիստ կարևոր է ոչ միայն մաքրման աշխատանքների իրականացումը, այլև աշակերտների և բնակիչների  շրջանում աղբ չթափելու մշակույթն արմատավորելու ուղղությամբ քարոզչական աշխատանքներ տանելը։

«Մաքուր…

Հ. Թումանյան - 150

Մարտի 21, 2019
Դպրոցական անցուդարձ

Միջոցառման կազմակերպիչներ` տնօրինություն, Հայոց լեզվի և գրականության մեթոդմիավորում, ուսուցչուհի Կ.Խաչատրյան։

Թումանյանի պալատում
Ով որ քեֆի չի նստել, 
Նա չի տեսել դեռ խնդում, 
Աշխարհ չի տեսել։ 
Վ.Տերյան

Ժամանակների հոլովույթում հնչող այս խոսքերը այսօր էլ կենդանություն ստացան Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցում. աշակերտները, փոքրիկ դերասաններ դարձած, մարմնավորեցին Հ.Թումանյանին,…

Ինքնակառավարման լադը ֆրանկոֆոն

Մարտի 20, 2019
Դպրոցական անցուդարձ

   Այսօր Ֆրանկոֆոնիայի միջազգային օրն է և Կապանի N 5 հիմնական դպրոցում օրը սկսվեց Ֆրանկոֆոն նոտայով:

    Աշակերտական խորհուրդը դեռ մեկ ամիս առաջ էր ծրագրեր կոլեգիալ կառավարման իրենց իրավունքը ներդնել Ֆրանկոֆոն մշակույթի խրախուսմանը, քաղաքակրթությունների երկխոսության ակտիվացմանը, համերաշխության տարածմանը:

    Հաջորդիվ կատարվեցին համապատասխան գործողությունները`

  • Օրվա ընտրություն-տնօրենության հետ համաձայնեցում
  • Ծրագրի կազմում

Հին սլավոնական տոնի հետքերով. Աբովյանի Ա. Վանոյանի անվ. թիվ 6 ավագ դպրոց

Մարտի 19, 2019
Դպրոցական անցուդարձ

Երբեմն ավանդական տոների արձագանքներ համարվող տարաբնույթ միջոցառումները ավելի ուսանելի ու դաստիարակիչ են դառնում երեխաների, ինչու չէ, նաև մեծերի համար:Նմանատիպ միջոցառում էր մարտի առաջին հնգօրյակում մեր դպրոցի 10-րդ դասարանի սաների մասնակցությամբ և ռուսաց լեզվի ուսուցչուհի Ա. Սանթուրյանի կազմակերպմամբ կայացած միջոցառումը՝ նվիրված սլավոնական կրոնական և ժողովրդական ամենահին տոներից մեկին՝ Մասլենիցային:

Միջոցառման սկզբում…

Մայրաբույր գարունը Աբովյանի Ա.Վանոյանի անվ. թիվ 6 ավագ դպրոցում

Մարտի 19, 2019
Դպրոցական անցուդարձ

Մարտի 14-ին 10-րդԳ դասարանի սաները՝ դասղեկ Լ. Ղազարյանի կազմակերպմամբ,ներկայացան ինքնատիպ և հետաքրքիր անակնկալով,որն ընդգծում էր ոչ միայն գարնան գալուստը, այլև նրա մայրաբույր շունչը: Միջոցառումը նվիրված էր մոր, կնոջ,աղջիկների փառաբանմանը:Ուղեկցվում էր հուզիչ և անկեղծ խոսքով, երգերով,որոնք թեմայի բերումով, որքան էլ արտահայտիչ չհնչեն, միևնունն է, տպավորիչ են և ինքնաբուխ:Հանդիսատեսի շարքերում կային ուսուցիչներ,…

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան