Այսօր Ֆրանկոֆոնիայի միջազգային օրն է և Կապանի N 5 հիմնական դպրոցում օրը սկսվեց Ֆրանկոֆոն նոտայով:
Աշակերտական խորհուրդը դեռ մեկ ամիս առաջ էր ծրագրեր կոլեգիալ կառավարման իրենց իրավունքը ներդնել Ֆրանկոֆոն մշակույթի խրախուսմանը, քաղաքակրթությունների երկխոսության ակտիվացմանը, համերաշխության տարածմանը:
Հաջորդիվ կատարվեցին համապատասխան գործողությունները`
Համաձայն վերոնշյալի, մարտի 20-ին, տնօրենի հրամանով, դպրոցի կառավարումը հանձնվեց ուսուցչական կազմի կողմից ընտրված աշակերտներին, որոնցից 36-ը որպես ուսուցիչ, դասավանդեցին առարկաները, իսկ 5 աշակերտներ վիճակահանությամբ կատարեցին ղեկավար աշխատանքները (տնօրեն` Արզումանյան Անի -7բ , փոխտնօրեն ուս. գծով- Բաբայան Նանե -8բ, ՄԿԱ – Այվազյան Էլեն-9ա, ԴԱԿ-Հարությունյան Մարթա):
Օրն ընթացավ ռեժիմի և նախատեսված պլանի համաձայն:
Վաղ առավոտյան երեխաներին և աշխատողներին դպրոց կանչեց ֆրանսիական երգն ու երաժշտությունը:
Բովանդակային ճեպահավաքից հետո հնչեց զանգը և բոլորը գործի անցան:
Ուշագրավ էր, որ աշակերտները լիարժեք պատրաստվել էին դասերին և ամենայն պատասխանատվությամբ ստանձնել գործը:
- Ընդամենը երեք ժամ եմ պարապել, բայց շա~տ հոգնել եմ,- հոգոց հանելով ուսուցչանոց մտավ Անժելիկան:
- Օրն այնպես լա՜վ է անցնում, ամեն ինչ այնպես հարթ է ու կարգին,- ծածուկ թռվռաց Նանեն:
- Ամեն ինչ լուրջ էր ու գոհացնող,- զարմացական հնչեց ընկեր Սարգսյանի շուրթերից:
Դասերից հետո կայացավ մանկավարժական խորհրդի լիակազմ նիստ, որտեղ ներկայացվեց, արված աշխատանքը, որն իրապես մասնագիտական կողմնորոշման գործուն մոտիվացիա էր:
Դպրոցի ուսմասվար և տնօրենի պաշտոնակատար Ա. Մկրտչյանը ամփոփեց օրը և խրախուսեց աշակերտական միտքն ու գործը, հավաստեց, որ ինքնակառավարումը երեխայի շահերի պաշտպանության ապահովում է, որում համոզվեցին երեխաները, ստանալով լիարժեք վստահության քվե ավագների կողմից:
Այո՛, օրը տոնական էր և հանդիսավորության պակաս չզգացվեց. պաշտոնապես հանձնվեց «Գործիր ստանդարտից դուրս» մրցույթում հատուկ անվանակարգերի արժանացած դասարանների շնորհակալագրերը, որն, ի դեպ կնքել էր, տնօրենի պաշտոնը ստանձնած Անի Արզումանյանը:
ԱԽ նախագահ Մարթա Հարությունյանը կոչ արեց` նոր մտահղացումների:
Կապանի N 5 հիմնական դպրոց
Ողջույն գործընկերնե՛ր: Մի թեմա կա, որն այսօր դարձել է ընտանեկան «մարտերի» գլխավոր պատճառը: Մի կողմից՝ ունենք մեր ծնողների սերունդը, ում համար «դիպլոմը պետք է լինի» սկզբունքը սուրբ է: Նրանց համար…
Հարգելի՛ գործընկերներ, սիրով կլսեմ Ձեր կարծիքներն այս թեմայի վերաբերյալ , հետո կավելացնեմ պատրաստածս նյութը:Քանի որ սրա վերաբերյալ շատ մասնագետներ ունենում են հակասական կարծիքներ, տեսակետներ և մոտեցումներ, այդ պատճառով նախընտրում եմ…
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր քննարկմանն եմ ներկայացնում մի թեմա, որը, իմ համոզմամբ, միշտ կարևոր է եղել և առանցքային դեր է ունեցել մաթեմատիկայի և ԹԳՀԳ առարկաների ուսուցման գործընթացում: Նախագծային կամ հետազոտական աշխատանքների…
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց