ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Երկարօրյա ծառայություններ մատուցելու սկիզբ

Փետրվարի 14, 2020
Դպրոցական անցուդարձ

2019-2020 ուսումնական տարում ՎՎ Կապանի գրասենյակի նախաձեռնությամբ Կապանի N 5 հիմնական դպրոցի տարրական դասարանների կարիքավոր ընտանիքների աշակերտների համար հաստատվել են երկարօրյա ծառայությունների հարաբերություններ:

Նախաձեռնության նպատակն է սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի օգնություն ցուցաբերելը, դասապատրաստմանն աջակցելը, ինքնուրույն սովորելու կարողություններն ու ստեղծագործական ունակությունները զարգացնելը:

Տնային պայմաններում տվյալ երեխաների խնամքի և կրթական աջակցության դժվարության, նաև անհնարինության առկայությունը փոխլրացվեց լավագույնս:

2019թ. դեկտեմբեր ամսից արդեն սպասարկվում և գործում է 26 աշակերտից բաղկացած երկարօրյա խումբը,, որը ձևավորվել է սոցիալական աջակցության կարիք ունեցող սովորողների ներառման հիման վրա, ծնողի և դպրոցի փոխհամաձայնությամբ, լրացուցիչ կրթության և սոցիալական ծառայություններ մատուցելու պլանով:

Երեխաների հետ աշխատող մանկավարժական և սպասարկող աշխատողների կազմը հաստատվել է հաստատության տնօրենի կողմից և կարգացուցակով իրականացվող աշխատանքներն ու հաճախումները գրանցվում են մատյանում:

Ճիշտ է, սահմանված քանակը չի բավարարում ընտանիքիների պահանջարկը, սակայն լիահույս ենք, որ այս կենսունակ և շնչող ծրագիրը կստանա մեծ արձագանք համապատասխա ն գերատեսչությունների կողմից և գործունեության մեջ կներգրավվեն բոլոր կարիք ունեցողները:

Դպրոցում աշխատանքները կոորդինացնում է դասվար Արևիկ Հայրապետյանը, իսկ, որ ամենագլխավորն է` երեխաներն ուրախ են:

Կապանի N 5 հիմնական դպրոց

  • «Ստվերային թատրոնի դերն ու կիրառման արդյունավետությունը տարրական դպրոցում»

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Ստվերային թատրոնը հայ իրականության մեջ: Հայաստանումտարածված է եղել ստվերների, տիկնիկայինՂարագյոզժողովրդական թատրոնը: Նյութեր և բազմաթիվհիշատակություններ կան հատկապես Երևանից, Լենինականից,Ղուկասյանից, Ջավախքից, Արցախից, Բասենից և Սև ծովի ափերին վերաբնակություն հաստատած համշենի հայերից:Անցյալում, որպես…

  • Արտակարգ իրավիճակների հոգեբանություն

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Արտակարգ իրավիճակները գալիս են անսպասելի՝ տակնուվրա անելով մեր կյանքը: Մենք հայտնվում ենք անվերջանալի անորոշության և բացասական լուրերի հոսքի մեջ՝ ստիպված լինելով բախվել բոլորովին անծանոթ մարտահրավերների: Մինչ ոմանք գտնում են իրենց…

  • «Ինչպես կարդալ դասագիրքը»

    Թեմայի հեղինակ՝ Նելլի Բաղդագյուլյան

    Հարգելի՛ գործընկերներ, ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից մեկը սովորողին ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև նրան ինքնուրույն սովորելու կարողություն ձևավորելը: Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ 3-րդ դասարանում կարևոր է…

  • ԱԲ գործիքները ուսումնական գործընթացում․ իմ փորձը և կիրառման հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ nellimur86

    Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…

  • «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ»

    Թեմայի հեղինակ՝ Ռուզան Ղուկասյան

    «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ» Նպատակը Սեմինարի նպատակն է ներկայացնել սոցիալական մեդիայի դերը ժամանակակից կրթական գործընթացում, բացահայտել դրա ընձեռած հնարավորություններն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև քննարկել սոցիալական հարթակների արդյունավետ և…