Մասիս քաղաքի հ 3 հիմնական դպրոցի առաքելությունն է դաստիարակել համակողմանի զարգացած երեխաներ, որոնք կարողանան ճիշտ տարբերել լավը՝ վատից, բարին՝ չարից, շիտակը՝ կեղծիքից... Կարողանան հաղորդակից լինել բարուն, վսեմին, գեղեցիկին։ Իսկ դրա համար ամեն ինչ պետք է սկսել վաղը տարիքից՝ մանկապարտեզից, դպրոցական նստարանից։ Այս նպատակի իրագոծմանն էր ուղղված դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Կ. Բաբագուլյանի՝ 5բ դասարանում կազմակերպած «Հեքիաթը և մենք» խորագրով միջոցառումը։ Աշակերտները սկզբում բնորոշեցին հեքիաթը, պատմեցին հեքիաթում գործող բարի ու չար ուժերի մասին։Ապա ներկայացրին դրվագներ տարբեր հեքիաթներից։ Նրանք մեծ վարպետությամբ կատարեցին իրենց դերը՝ հանդես գալով յուրաքանչյուրը մի հեքիաթի հերոս և հերոսուհի։ Մեր աչքի առջև անցան Քաջ Նազարը և Ուստիանը, «Ճամփորդը» հեքիաթի աքաղաղի, Անբան Հուռին և նրա մայրը,Անահիտը և Վաչագանը...Նրանք մեզ տեղափոխեցին հեքիաթային մի գեղեցիկ աշխարհ, ուր մենք էլ մանկացանք և հավատացինք, որ մեր երազանքները մի օր կիրականանան։
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…