2016թ. հոկտեմբերի 7-ին Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան ավագ դպրոցում համադպրոցական արշավի օր էր:
VII-XII դասարանի աշակերտները և մանկավարժները առավոտյան ուղևորվեցին դեպի գեղատեսիլ Թոդարի ստորոտը:
Արշավի ընթացքում աշակերտները կատարեցին դիտումներ, անտառի բացատում կազմակերպեցին մարզական խաղեր:
Բնապահպանական թեմաներով կազմակերպված դաստիարակչական աշխատանքներից հետո հնարավորություն ընձեռնվեց դրանք կիրառել գործնականում, կատարվեց տեղանքի մաքրում:
2016թ-ի հոկտեմբերի 11-ին Արմավիր քաղաքի Մ.Սիլիկյանի անվան հ.6 հիմնական դպրոցի IX դասարաններում տեղի ունեցավ գործնական դաս հասարակագիտություն առարկայի՝ «Ընտրություն» թեմայից:
Դասն անցկացվեց երկու փուլով`
I փուլում ստեղծվեցին կուսակցություններ՝«Առաջադեմ Արմավիր» և «Լուսավոր Արմավիր»,որոնք Արմավիր քաղաքի քաղաքապետի թեկնածուներ առաջադրեցին Կոլյա Գաբրիելյանին և Անի Տոնոյանին:Ինքնառաջադրվեց Ալլա Տոնոյանը:Թեկնածուները ներկայացրեցին իրենց ծրագրերը,և անցկացվեց քարոզարշավ:Թեկնածուների…
Դպրոցը և ուսուցիչն են ձևավորում երեխայի միտքը և հոգին: Դպրոցում ենք սովորում սովորել, դպրոցում ենք մենք ձևավորվում որպես մարդ և որպես անհատ:
Ուսուցիչ լինելը կոչում է և ոչ մասնագիտություն: Ուսուցիչը ոչ միայն գիտելիք է սերմանում, այլև հղկում, ձև է տալիս երեխայի հոգուն իր իսկ սեփական օրինակով, պատրաստում վաղվա քաղաքացուն:
…
Հոկտեմբերի 11-ին Սիսիանի ավագ դպրոցի իրավագիտական հոսքի 10-րդ դասարանիում համագործակցային դաս էր: Այն վերաբերում էր վիպերգերին ու առասպելներին: Դասարանը աշխատեց
4 խմբերով: Նյութը ներկայացվեց բազմակողմանիորեն՝ պաստառներ, սահիկներ, լրացուցիչ տեղեկույթի մանրազնին քննարկում: Դասի ժամանակ խմբերը հնէաբանական նյութից հասան մինչև մեր օրերը՝ ապրիլյան քառօրյա պատերազմ: Իրար կողքի հայտնվեցին աստղագիտությունը, պատմությունը, դարձվածաբանությունը, բառագիտությունը,…
Սեպտեմբերի 18-ը հայ խոշորագույն աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է: Այս տարի հիշարժան է նաև նրանով, որ լրացավ Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 70 ամյակը և այդ առիթով Սիսիանի ավագ դպրոցի ֆիզմաթ հոսքի դասարաններում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ.
1. Աշակերտները կատարեցին և ներակայացրեցին հետազոտական աշխատանքներ հետևյալ թեմաներով.
- Ի՞նչ է տիեզերքը,…
Հոկտեմբերի 3-ին Սիսիանի ավագ դպրոցի հումանիտար հոսքի իրավագիտական ենթահոսքի XII դասարանում «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի շրջանակներում ինտեգրված դաս էր «Եվրոպական Միության խորհրդանիշները» թեմայով: Ինտեգրված առարկաներն էին՝
- Համաշխարհային պատմություն
- Աշխարհագրություն
- Հասարակագիտություն
Դասը վարեցին պատմության և հասարակագիտության ուսուցիչ՝ Լ. Գրիգորյանը և աշխարհագրության ուսուցիչ՝ Լ.…
Գեղեցիկ ու ինքնատիպ էքսկուրսիա էր կազմակերպվել դեպի ՀՀ Կոտայքի մարզի ոստիկանության բաժին: Էքսկուրսիան անցկացրեցին ոստիկանության անչափահասների բաժնի պետ Գարեգին Հարությունյանը, անչափահասների գործով տեսուչներ Խաչատրյանը և Չափաչյանը:
Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի 9-րդ դասարանների սովորողները շրջեցին բոլոր բաժիններով, ծանոթացան ոստիկանության աշխատանքներին: Բոլոր բաժիններում բոլոր աշխատակիցները երեխաներին դիմավորեցին ջերմ, սիրառատ մթնոլորտում: Գարեգին…
08.10.2016 ..... Այսօր հոբելյան է, 75 -ամյա հոբելյան, և հերոսը Արմավիր քաղաքի Ռ.Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցն է, որն իր ծննդյան առաջին իսկ պահից կերտել է մի ազնիվ կենսագրություն՝ հարստացած հզոր ձեռքբերումներով, ժամանակի փորձությանը դիմակայած և հենց ժամանակի հրամայականով բովանդակային նոր ելևէջումներով իմաստացած իր ուրույն ձեռագրով և, որ ամենակարևորն…
Սեպտեմբերի 23-ին մեր դպրոցի սաները ցուցաբերեցին իրենց հմտությունները դիպուկ-հրաձիգի մրցաշարում: Մրցույթը կայացավ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 13 դպրոցում: Պայքարի ընթացքում ապրեցինք թե լարված, թե ոգեշնչված, թե խանդավառված պահեր:
Արդյունքները ողջունելի էին, բայց զբաղեցրինք ընդամենը 3 միավորի տարբերությամբ երկրորդ տեղը:
Դե ինչ, սա ընդամենը սկիզբ է` մեծ և բեղմնավոր ճանապարհ…
Հրազդանի N 7 միջնակարգ դպրոցում «Ընդհանուր և դասղեկների» մեթոդմիավորման նախագահի նախաձեռնությամբ և 3-12-րդ դասարանների դասղեկների աջակցությամբ կազմակերպվեց և անցկացվեց Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, որը կրում էր «Ես սիրում եմ իմ երկիրը» խորագիրը։ Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ, ծնողներ և համայնքի ներկայացուցիչներ։ Մասնակիցները, տոգորված հայրենասիրությամբ, ներկայացրեցին անկախ Հայաստանի անցած 25-ամյա ուղին,…
Հարգելի՛ գործընկերներ, Որպես տարրական դասարանների դասվար, դիմում եմ Ձեզ՝ մասնագիտական շատ հրատապ մի խնդրով, որի հետ, վստահ եմ, բախվում ենք գրեթե ամեն օր: Թվային տեխնոլոգիաների և կարճ տեսանյութերի դարաշրջանում, չափազանց…
Հարգելի՛ գործընկերներ, Որպես տարրական դասարանների դասվար, դիմում եմ Ձեզ՝ մասնագիտական շատ հրատապ մի խնդրով, որի հետ, վստահ եմ, բախվում ենք գրեթե ամեն օր: Ժամանակակից աշխարհում, որտեղ երեխաները շրջապատված են վառ,…
(filedata/fetch?id=172238&d=1772990445) Այս ուրախ պատկերը պատրաստել եմ ԱԲ գործիքների օգնությամբ՝ ցույց տալու համար, թե ինչպես կարելի է տեսողական հետաքրքիր կերպարներ ստեղծել դասն ավելի գրավիչ դարձնելու համար ​ Հարգելի՛ գործընկերներ, բոլորս էլ…
Վերջին տարիներին կրթության մեջ ավելի հաճախ ենք խոսում նախագծային աշխատանքի մասին՝ որպես ուսուցման արդյունավետ և ժամանակակից գործիք: Ի՞նչ առավելություններ ունի նախագծային աշխատանքը․ 1․Ակտիվ մասնակցություն – աշակերտը դառնում է ոչ թե…
Հարգելի՛ գործընկերներ, Որպես տարրական դասարանների դասվար, դիմում եմ Ձեզ՝ մասնագիտական և հոգեբանական առումով շատ հրատապ մի խնդրով, որի հետ, վստահ եմ, բախվում ենք գրեթե ամեն օր: Մենք բոլորս տիրապետում ենք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց