ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համադպրոցական արշավ Ստեփանավանի ավագ դպրոցում

Հոկտեմբերի 13, 2016
Դպրոցական անցուդարձ

2016թ. հոկտեմբերի 7-ին Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան ավագ դպրոցում համադպրոցական արշավի օր էր:

VII-XII դասարանի աշակերտները և մանկավարժները առավոտյան ուղևորվեցին դեպի գեղատեսիլ Թոդարի ստորոտը:
Արշավի ընթացքում աշակերտները կատարեցին դիտումներ, անտառի բացատում կազմակերպեցին մարզական խաղեր:
Բնապահպանական թեմաներով կազմակերպված դաստիարակչական աշխատանքներից հետո հնարավորություն ընձեռնվեց դրանք կիրառել գործնականում, կատարվեց տեղանքի մաքրում: