ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայոց առասպելները և վիպերգերը նորից ոգեշնչում են ...

Հոկտեմբերի 13, 2016
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 11-ին Սիսիանի ավագ դպրոցի իրավագիտական հոսքի 10-րդ դասարանիում համագործակցային դաս էր: Այն վերաբերում էր վիպերգերին ու առասպելներին: Դասարանը աշխատեց 

4 խմբերով: Նյութը ներկայացվեց բազմակողմանիորեն՝ պաստառներ, սահիկներ, լրացուցիչ տեղեկույթի մանրազնին քննարկում: Դասի ժամանակ խմբերը հնէաբանական նյութից հասան մինչև մեր օրերը՝ ապրիլյան քառօրյա պատերազմ: Իրար կողքի հայտնվեցին աստղագիտությունը, պատմությունը, դարձվածաբանությունը, բառագիտությունը, ավանդազրույցները, ավանդույթները: Դասն ավարտեց խմբերից մեկի փորձագետը՝ Սրբուհի Թարվերդյանը՝ արտասանելով Վարուժան Խաստուրի «Պրկի՛ր աղեղդ, նահապե՛տ» բանաստեղծությունը: Խմբերի աշխատանքը գնահատվեց նախապես ներկայացված սյունակաշարով: Դասարանում մնացին Հայկի ոգեղեն պատգամը՝ «Մահ կամ ազատություն», և Արա Գեղեցիկին նվիրված տերյանական տողերի խորհուրդը: