ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում Հրազդանի հ.7 միջնակարգ դպրոցում

Հոկտեմբերի 12, 2016
Դպրոցական անցուդարձ

Հրազդանի N 7 միջնակարգ դպրոցում «Ընդհանուր և դասղեկների» մեթոդմիավորման նախագահի նախաձեռնությամբ և 3-12-րդ դասարանների դասղեկների աջակցությամբ կազմակերպվեց և անցկացվեց Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, որը կրում էր «Ես սիրում եմ իմ երկիրը» խորագիրը։ Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ, ծնողներ և համայնքի ներկայացուցիչներ։ Մասնակիցները, տոգորված հայրենասիրությամբ, ներկայացրեցին անկախ Հայաստանի անցած 25-ամյա ուղին, ձեռքբերումներն ու նվաճումները։ Իրենց երգ ու պարով, գեղեցիկ ասմունքով աշակերտները փաստեցին, որ իրենք են անկախության այն սերունդը, որը պիտի դառնա մեր երկրի լուսավոր գալիքի կերտողը, իր հիմնաքարն ունենա մեր երկրի զարգացման ու շենացման գործում։ Միջոցառումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ դպրոցում բարձր հիմքերի վրա է դրված մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը։

Պատմությունն ու իրականությունը միահյուսած՝ անկախության սերնդի շուրթերով հնչեցին իբրև աղերս առ Աստված․ «Տե՛ր Աստված, ուժ տու՛ր մեզ զորանանք, հզոր Հայաստան դառնանք»։

Նպատակը մեկն էր․ հայի ուժն իր միասնության մեջ է, ինչի շնորհիվ էլ այսօր տոնում ենք մեր երկրի 25-ամյա անկախությունը։ «Կեցցե՛ իմ անկախ Հայաստանը» հպարտ կոչով էլ ազդարարվեց միջոցառման ավարտը։

Ընդհանուր և դասղեկների մեթոդմիավորման 
նախագահ՝ Գայանե Դանիելյան