2017 թ. հունվարի 23-27-ը ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի 2-9-րդ դասարաններում անցկացվեցին դասղեկի ժամեր՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին:
Ուսուցիչները և աշակերտները մեծ պատասխանատվությամբ և խանդավառությամբ դասղեկի ժամերը վերածել էին փոքրիկ միջոցառումների: Նրանք պատրաստել էին հայրենասիրական երգեր, բանաստեղծություններ, գեղեցիկ պարային համարներ: Յուրաքանչյուր դասարան…
Կապանի հ.13 հիմնական դպրոցում 30.01.2017թ. կայացավ ԾԽ հերթական սեմինարը «Դաստիարակության դրական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում. Թեման՝ «Երեխաների իրավունքներն ու պարտականությունները»:
Նպատակը. Ծանոթացնել երեխաների իրավունքների հիմնական խմբերին և որոշ պարտականություններին, նպաստել, որ հասկանան և տարբերակեն երեխաների իրավունքներն ու պարտականությունները տարբեր իրավիճակներում:
Սեմինար-քննարկմանը ներկա էր Կապանի Մանկական կենտրոնի հոգեբանը, ով սիրով պատասխանեց ծնողներին…
Իջևանի հ.3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Հայոց բանակի 25-ամյակին: Միջոցառումն ուներ ռազմահայրենասիրական մեծ նշանակություն, հավատ ու սեր հայրենիքի ու նրա ապագայի նկատմամբ:
Միջոցառումը համեմված էր ազգային երգ ու պարով, հայրենասիրական ոգով ներշնչող բանաստեղծություններով: Հայոց հզոր բանակի սխրագործությունն էր թևածում դահլիճում: Հերոս զինվորների հիշատակին նվիրված բեմադրությունը հուզմունք ու թախիծ սփռեց...
Միջոցառումը կազմակերպվել էր դպրոցի…
Գավառի ավագ դպրոցի ուսուցիչները և աշակերտները «հայոց բանակ էին ճանապարհում Դավիթ Գնդոլյանին»: Ծնողների բարեմաղթանքները, հարազատների և ընկերների քաջալերանքը, ուսուցիչների ոգեշնչումը խառնվել էին իրար:
Դավիթը հպարտորեն հնչեցրեց զինվորի երդումը, իսկ աշակերտները ներկայացրին հայոց բանակի և զինվորների պարտականությունները:
Դերային խաղն այնքան հուզիչ և բնական էր, որ հուզված ներկաների աչքերին նկատվեց արցունքներ:
Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջն. դպրոցում հունվարի 27-ին անցկացվեց ցերեկույթ՝ նվիրված հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին:
Օրը տոնական է: Փողփողում է Հայոց եռագույնը: Ներս են մտնում զինվորական համազգեստ հագած աշակերտները, նրանք քայլում են հպարտ ու հաստատուն՝ «Ես եմ քո վաղվա զինվորը» անբեկանելի խոսքը շուրթերին: Սիրտդ լցվում …
2017 թվականի հունվարի 25-ից 31-ը Կոտայքի մարզի Արզնիի միջնակարգ դպրոցում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ՝ նվիրված հայոց բանակի 25-ամյակին։
Դպրոցում անցկացվեցին՝ ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես, մրցույթ-շարադրություն «Իմ եղբայրը զինվոր է» վերնագրով, մրցույթ-վիկտորինա «Ես ապագա զինվոր եմ» խորագրով։
Հունվարի 27-ին Արզնիի միջնակարգ դպրոցի տնօրենի գլխավորությամբ դպրոցի զինղեկը, աշակերտները, ուսուցիչներն ու ծնողներն այցելեցին…
Եթե ուզում ենք ուժեղ, հզոր և ինքնիշխան պետություն լինել, պետք է ունենանք ուժեղ, հզոր և ինքնուրույն բանակ, ազգային գաղափարներով տոգորված, ազգային արժեքներն արժանապատվորեն կրող ազգային բանակ:
Եթե ուզում ենք ուժեղ, հզոր և ինքնիշխան պետություն լինել, պետք է կարողանանք ոչ միայն ստեղծել ու կերտել այդ բանակը, այլև սրբորեն պահել ու…
Հայ ազգի կենսագրականում կան հիշարժան օրեր,որոնք ամրագրում են ազգի լինելիության կամքը.հունվարի 28-ը հայոց բանակի հիմնադրման օրն է: Բանակ, որ տարածաշրջանում խաղաղության ապահովման երաշխիքներից է: Բանակի տարելիցին նվիրված միջոցառումը` «Անմար է մեր ոգեղեն զորությունը» խորագրով, կայացավ հունվարի 27-ին: Դպրոցի շքամուտքը լի էր աշակերտներով, ուսուցիչներով, մեր նախկին սաներով` զինվոր-շրջանավարտներով, հյուրերով` Ս. Զոհրաբյան,…
Եռագույնի և ազգային երգի հնչյունների ուղեկցությամբ հանդիսության սրահ մտան զինվորական համազգեստով աշակերտները: Խրոխտ երգով իրենց ողջյունի խոսքն ուղղեցին հայոց բանակի մարտիկներին: Գեղեցիկ ասմունքով և հուզիչ երգով հանդիսատեսին հուզեցին 5բ դասարանի աշակերտները՝ Արսենը, Գևորգը, Սպարտակը, Աստղիկը...
Առանձնակի տպավորիչ էր Քաջարան քաղաքի ծառայած և ծառայող, անգամ նոր զորակոչված զինվորների զինվորական առօրյայի…
Կրկին տոնական տրամադրությունն է թևածում Կապանի հ.5 հիմնական դպրոցում «Անկախության սերունդն ենք» խորագրով միջոցառման մասնակիցներն էին 8-րդ «բ» դասարանցիները: Միջոցառման կազմակերպիչն էր դասղեկ Էմմա Հովհաննիսյանը:
Պատվավոր հյուրերն էին նույն դպրոցի շրջանավարտներ, Կապանի «Երկրապահ կամավորական միության» նախագահ, քառօրյա պատերազմի մասնակից Մանվել Օհանյանը և «Երկրապահ կամավորական միության» անդամ, քառօրյա պատերազմի…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան