ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ցերեկույթ՝  նվիրված  Հայոց  բանակի  կազմավորման  25-րդ  տարեդարձին

Փետրվարի 1, 2017
Դպրոցական անցուդարձ

     Գեղարքունիքի  մարզի  Լճաշեն  գյուղի  Ա.Տեր-Գրիգորյանի  անվան  միջն. դպրոցում հունվարի  27-ին  անցկացվեց  ցերեկույթ՝  նվիրված  հայոց  բանակի  կազմավորման  25-րդ  տարեդարձին:

   Օրը  տոնական  է: Փողփողում  է  Հայոց  եռագույնը:  Ներս  են  մտնում  զինվորական  համազգեստ  հագած  աշակերտները, նրանք  քայլում  են  հպարտ  ու  հաստատուն՝  «Ես  եմ  քո  վաղվա  զինվորը»  անբեկանելի  խոսքը  շուրթերին:  Սիրտդ  լցվում  է  հպարտությամբ, երբ  լսում  ես  Հայոց  բանակին  նվիրված  գեղեցիկ  ասմունքն  ու  երգերը, հպարտ  ու  առնական պարերը:

    Կայացել է Հայոց բանակը, վստահ ու աներեր քայլերով գնում է առաջ՝ ավելացնելով իր հաղթանակների ու ձեռքբերումների  թիվը:

     Շնորհավոր տոնդ, սիրելի Հայոց բանակ: Թող հաղթանակներդ ձեռք բերվեն խաղաղ պայմաններում:

     Օրվա խորհուրդն իրենց գեղեցիկ ու խրոխտ կատարումներով ամբողջացրին դպրոցի 5-12-րդ դասարանների աշակերտները՝ զինղեկ Գառնիկ Մանուկյանի և   դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ծովինար Կարապետյանի  նախաձեռնությամբ: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրինությունը, Սևանի    տարածքային   զինկոմիսարիատի  ավագ ենթասպա Նաիրի Դուրգարյանը, զինկոմիսարիատի աշխատակից Սեյրան Կարապետյանը և գյուղապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ:

       Բոլորը  մեծ բավականությամբ հեռացան:    

 

Ն.Դավթյան

Տնօրենի՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ