Գավառի ավագ դպրոցի ուսուցիչները և աշակերտները «հայոց բանակ էին ճանապարհում Դավիթ Գնդոլյանին»: Ծնողների բարեմաղթանքները, հարազատների և ընկերների քաջալերանքը, ուսուցիչների ոգեշնչումը խառնվել էին իրար:
Դավիթը հպարտորեն հնչեցրեց զինվորի երդումը, իսկ աշակերտները ներկայացրին հայոց բանակի և զինվորների պարտականությունները:
Դերային խաղն այնքան հուզիչ և բնական էր, որ հուզված ներկաների աչքերին նկատվեց արցունքներ:
Ներկաները հիշեցին և հարգանքի տուրք մատուցեցին հերոսացած ազատամարտիկների հիշատակին:
Կարդացվեց հատվածներ արդեն ավանդույթ դարձած շրջանավարտ զինվորներին ուղղված նամակներից: Հուզիչ էր 12-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Հովհաննիսյանի «Նամակ զինվորին»շարադրությունը /ի դեպ, ԿԳ նախարարության կողմից հայտարարված շարադրությունների մրցույթում լավագույններից մեկն էր համարվել/, որը նա կարդաց ներկաների համար:
Միջոցառմանը հայրենասիրական շունչ ու ոգի հաղորդեցին Արփի Լազարյանի հայրենասիրական երգը և ազգագրական պարերը:
Տպավորիչ էր տնօրեն՝ Ն.Ղուլոյանի եզրափակիչ խոսքը, որտեղ նա հնչեցրեց այս միտքը. «Տա Աստված, որ գա մի օր, երբ հայ զինվորը հայոց բանակում ծառայի ոչ թե սահմանը թշնամիներից պաշտպանելու համար, այլ բանակ գնա՝ տիրապետելու ռազմական արվեստին»…
Գավառի ավագ պրոցի ԴԱԿ Լիանա Բալագոզյան
(filedata/fetch?id=172311&d=1773083518) ​​​​ ​ Հարգելի՛ գործընկերներ, գիտեք, որ նոր ՀՊՉ-ով 1-4-րդ դասարաններում անցում ենք կատարել միավորային գնահատման բացակայությանը: Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչպե՞ս ճիշտ կազմել բնութագրող գնահատումը, որպեսզի այն լինի…
Հարգելի գործընկերներ, ինչպե՞ս եք իրականացնում ձևավորող գնահատումը 1-4-րդ դասարաններում: Ինչպե՞ս անել, որ ելքի քարտերն ու ինքնագնահատման սանդղակները լինեն իրական արդյունք տվող, այլ ոչ թե ձևական լրացվող թղթեր: Կիսվե՛ք ձեր փորձով:
«Հարգելի գործընկերներ, ինչպե՞ս հասնել յուրաքանչյուր աշակերտին, երբ դասարանը մեծաքանակ է, իսկ կարիքները՝ տարբեր: Քննարկենք. Ինչպե՞ս կազմակերպել տարբերակված ուսուցումը 45 րոպեում: Ինչպե՞ս օգտագործել ինտերակտիվ գործիքները (քարտեր, խաղեր) անհատական մոտեցման համար: Ինչպե՞ս…
Հարգելի՛ գործընկերներ, Որպես տարրական դասարանների դասվար, դիմում եմ Ձեզ՝ մասնագիտական շատ հրատապ մի խնդրով, որի հետ, վստահ եմ, բախվում ենք գրեթե ամեն օր: Թվային տեխնոլոգիաների և կարճ տեսանյութերի դարաշրջանում, չափազանց…
Հարգելի՛ գործընկերներ, Որպես տարրական դասարանների դասվար, դիմում եմ Ձեզ՝ մասնագիտական շատ հրատապ մի խնդրով, որի հետ, վստահ եմ, բախվում ենք գրեթե ամեն օր: Ժամանակակից աշխարհում, որտեղ երեխաները շրջապատված են վառ,…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց