Եթե ուզում ենք ուժեղ, հզոր և ինքնիշխան պետություն լինել, պետք է ունենանք ուժեղ, հզոր և ինքնուրույն բանակ, ազգային գաղափարներով տոգորված, ազգային արժեքներն արժանապատվորեն կրող ազգային բանակ:
Եթե ուզում ենք ուժեղ, հզոր և ինքնիշխան պետություն լինել, պետք է կարողանանք ոչ միայն ստեղծել ու կերտել այդ բանակը, այլև սրբորեն պահել ու պահպանել նրա հզորությունն ու ինքնուրույնությունը, նրա զինվորին ու հրամանատարին:
1992 թվականի հունվարի 28-ին ՀՀ կառավարության ընդունած «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշմամբ մի շարք կազմավորված գնդերի, վաշտերի, երկրապահ կամավորական ջոկատների միավորմամբ դրվեց ազգային բանակի ստեղծման սկիզբը, իսկ 1992թ. մայիսին ՀՀ պաշտպանության նախարարությունը «Զինապարտության մասին» օրենքով սահմանեց բանակը զինծառայողներով համալրելու կարգը:
Մեր անկախ պետության կերտումը և բանակաշինությունը ընթացան նույն զուգահեռներով, իրար կողքի , իրար պահպանելով և պաշտպանելով:
Բանակն է այն գլխավոր և միակ երաշխավորը, որ չի կարող թողնել, որ խարխլեն կամ սասանեն մեր պետության հիմքերը: Այն ամրակուռ է մարտունակ ու հզոր, ժամանակակից զինտեխնիկայով ու զենքով հագեցած բանակով, և , ամենակարևորը, իր հայրենիքը, իր հողն ու ջուրը անսահմանորեն սիրող, թշնամուց չերկնչող, սխրանքներ ծնող և ազգային արժանապատվությամբ օժտված զինվորներով:
Ստեղծվեց հայոց բանակը, օրեցօր աճեց, մեծացավ ու հզորացավ և անցավ ծանր ու դժվարին, բայց պատվաբեր ճանապարհ: Հաղթեց թշնամուն, ազատեց մեր պատմական Արցախը՝ շարունակելով պահել ու պաշտպանել Հայոց աշխարհի անդորրը:
Քառօրյա պատերազմի արհավիրքների ու սարսափների միջով անցավ, անցավ հաղթական կեցվածքով՝ միշտ իր բազկի հուժկու ուժին հավատարիմ: Տվեց սրբազան զոհեր, բայց չընկճվեց, չերերաց, մնաց իր հողի վրա ամուր կանգնած, իր հողն ու հային ամուր գրկած:
Այսօր 25 տարեկան է հայոց ազգային բանակը, այդքան երիտասարդ, բայց բազմափորձ ու հերոսական, ազատատար ու պաշտպան, հուսալի երաշխավոր: Նա ի զորու է անառիկ պահել հայրենիքի սահմանները և ցանկացած պահի զինվորական «բացառիկ» դասեր տալ սահմանախախտ հայատյաց թշնամուն՝ ազերի- թուրքին:
Փառք ու պատիվ հայոց բանակին, փառք ու պատիվ հայ զինվորին:
Մենք խոնարհվում ենք նրանց առաջ:
2017թ. հունվարի 30-ին Հրազդանի Վ. Սարոյանի անվան №11 հիմնական դպրոցում կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված հայոց ազգային բանակի ստեղծման 25-րդ տարեդարձին:
Միջոցառումը կազմակերպել և կյանքի են կոչել դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Լիլիթ Պետրոսյանը, ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ Ա. Գրիգորյանը, զինղեկ Վ. Գալստյանը:
Մ. Զաքարյան
Յուրաքանչյուր արձակուրդի նախաշեմին մեզնից շատերը կանգնում են նույն հարցի առաջ՝ ծանրաբեռնե՞լ տարրական դասարանների երեխաներին տնային հանձնարարություններով, թե՞ թույլ տալ, որ լիարժեք հանգստանան: Մի կողմից վախենում ենք, որ ձեռք բերած գիտելիքները…
Ուսումնական տարվա ընթացքում բոլորս էլ կազմակերպում ենք դասարանական էքսկուրսիաներ, բայց հաճախ բախվում ենք մի խնդրի. ինչպե՞ս անել, որ ուղևորությունը չվերածվի պարզապես աղմկոտ զվարճանքի և ուտելու պրոցեսի, այլ ծառայի իր բուն՝…
Այսօր կցանկանայի քննարկման դնել մի թեմա, որը շատ կարևոր է մեր աշակերտների ինքնուրույն խոսքի զարգացման համար՝ էսսեի կամ դատողական շարադրության ուսուցումը կրտսեր դպրոցականներին: Հաճախ երեխաները հիանալի վերապատմում են, բայց երբ…
Կառլ Ֆրիդրիխ Գաուսը Կառլ Ֆրիդրիխ Գաուսը (1777–1855) համարվում է պատմության մեծագույն մաթեմատիկոսներից մեկը, ում հաճախ անվանում են «Մաթեմատիկոսների արքա» (լատիներեն՝ Princeps Mathematicorum): Նա ծնվել է Գերմանիայում, աղքատ ընտանիքում, սակայն նրա…
Ցանկանում եմ ձեզ հետ կիսվել իմ փորձով՝ ձեզ ներկայացնելով Gemini գործիքի հնարավորությունները: Այս ԱԲ գործիքը թույլ է տալիս պատրաստել ինտերակտիվ խաչբառներ, ինտերակտիվ գրքեր, որը նախագծային աշխատանք կատարելիս կարող է ծառայել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց