Հայ ազգի կենսագրականում կան հիշարժան օրեր,որոնք ամրագրում են ազգի լինելիության կամքը.հունվարի 28-ը հայոց բանակի հիմնադրման օրն է: Բանակ, որ տարածաշրջանում խաղաղության ապահովման երաշխիքներից է: Բանակի տարելիցին նվիրված միջոցառումը` «Անմար է մեր ոգեղեն զորությունը» խորագրով, կայացավ հունվարի 27-ին: Դպրոցի շքամուտքը լի էր աշակերտներով, ուսուցիչներով, մեր նախկին սաներով` զինվոր-շրջանավարտներով, հյուրերով` Ս. Զոհրաբյան, Վ.Աղաջանյան, Ն.Բաղդասարյան, ովքեր մասնակցել են արցախյան հերոսամարտին, Բալահովտի զորամասի ներկայացուցիչներով: Միջոցառումը արիության հերթական հաջողված դասերից էր, որում փառավորվում ենք հաղթության, մեր արդար պայքարի կանչերով: Բեմականացումը, գեղարվեստական մեջբերումները, հայրենասիրական երգերը հյուսեցին հայոց աշխարհը պահող հայ զինվորի տոնը` մեր տոնը: Առավել հուզիչ էր ընկած հերոսներին անվանարկելու պահը: Ռազմամարզական խաղերում լուրջ ձեռքբերումներ ունեցած մեր տղաները մեկ անգամ ևս զարմացրին մեզ իրենց զինավարժական հմտություններով, իսկ 12-րդ դասարանի սան Արմենուհի Խաչատրյանը` զենք քանդել-հավաքելու հրաշալի կարողությամբ /ի դեպ, փակ աչքերով/:
Շնորհավոր զորավոր տոնդ,Հայաստան:
Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ՝ Ռ.Աֆյան
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան