Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի առօրյան հագեցած է ու բովանդակալից: Դաստիարակչական, ուսուցողական և արտադպրոցական աշխատանքները այստեղ նրբորեն շաղախվում են ու վերածվում իմաստուն ակնթարթների ամբողջության: Այսօր պատմության խմբակի սաները իրենց ղեկավար Հ.Գևորգյանի հետ համատեղ բեմում են: Վայրկյանները թռչում են, իսկ մեր սաների աչքերում խիզախություն, խրոխտ կեցվածք, լույս ու ոգեշնչում կա: Նրանք են հայ ժողովրդի անցյալը, ներկան, բարդույթները, ջարդերը, կոտորածները, մորմոքն ու վշտաբեկ օրերից դեպի առաջ գնալու, դեպի լույսն ու արարումը ձգվելու, նորի հրամայականը կարևորելու ընձյուղները, որոնք վերածվում են շիվի ու արդեն բերքառատ ծառ դառնալու կամք են դրսևորում: Հերոսանալու և ոչ ասելու թշնամուն, մեծ ու փոքր, մարտի դաշտում կռվելու պատրաստակամ կեցվածք ձևավորելու դասեր են առնում: Մեր ժողովրդի պատմական անցյալը գրված է ամենատարբեր գույներով: Խմբակի անդամները խանդավառված կեցվածքով հաստատում են, որ լույսի սերմնացանները նաև իրենք են, որ վաղվա օրերը, որքան էլ դժվար լինեն, կգրվեն գունեղ ներկերով: Հայրենասիրություն էր ծորում դպրոցականների արտաբերած յուրաքանչյուր հնչյունից անգամ: Երգերը, մեր ժողովրդի անցյալը դրվատող տողերն ու լուսանկարների շարքը առավել միասնականության մեջ ևս մեկ անգամ հաստատեցին այն, որ մենք ունենք ապագա և քայլելու ենք մի նոր ճանապարհով, որն առավել կանաչ և ծաղկազարդ կլինի: Հանդիսատեսը լինելով այս միջոցառման ներկան, ոգեշնչում ու արթնացում ապրեց`խորհելով այն գեղեցիկի ու արարման մասին, որը դեռ առջևում է: Եվ ծնվեց հավատը այսօրվա օրերի. տաք ու լուսավոր…
Եվ կգան այդ օրերը շուտով:
Մ.Գրիգորյան
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց