ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Խոշոր հատկացում` «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի» շինարարությանը

Նոյեմբերի 14, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2019 թվականի բյուջետային հատկացումներից կառավարության որոշմամբ  կատարվել է մի քանի վերաբաշխում, որի շրջանակում կրթական հաստատություններում կիրականցվեն կապիտալ շինարարության և նախագծային աշխատանքներ:

Մասնավորապես, մեծ ծավալներով կշարունակվի «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի» դեռևս 2015 թվականից սկսված շինարարությունը, որի կատարման համար հատկացվել է ավելի քան 716 մլն…

Նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿO-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանին

Նոյեմբերի 13, 2019
Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿO-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի ընթացքում այսօր մասնակցել է «Դպրոցը ծայրահեղականության, խավարամտության և անհանդուրժողականության դեմ. հաջողությունների և անհաջողությունների միջև ինչպիսի ռազմավարություն որդեգրել արդյունավետ կանխարգելման համար» թեմայով քննարկմանը: Միջոցառումը կազմակերպել էին Շոայի հիշողության կազմակերպության նախագահ, Ալադին նախագծի համահիմնադիր և փոխնախագահ Էրիկ Ռոտշիլդը և Ֆրանսիայի…

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի ընթացքում նախարար Արայիկ Հարությունյանի ելույթից մի քանի կարևոր շեշտադրում

Նոյեմբերի 13, 2019
Պաշտոնական

Կրթությունը յուրաքանչյուր հասարակության զարգացման շարժիչ ուժն է։ Մենք հավատում ենք,  որ կրթության միջոցով հնարավոր է կանխել ցեղասպանության ոճիրն ու մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունները: Ցեղասպանությունների կանխարգելման համար Հայաստանի ներկայացրած ՄԱԿ-ի բանաձևի հիմնական բաղադրիչներից մեկը կրթությունն է: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան և Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել են այդ բանաձևը:

Պատերազմների և զինված…

Գեղեցիկը արվեստում և աշակերտների պատկերացմամբ

Նոյեմբերի 13, 2019
Դպրոցական անցուդարձ

    երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի X-4 դասարանի աշակերտները «Հասարակագիտություն» առարկայի շրջանակներում ամփոփեցին գեղագիտության թեման` կազմակերպելով ցուցահանդես: Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեցին արվեստի ճյուղերը և գեղեցիկը աշակերտների պատկերացմամբ: Ցուցադրվեցին հայկական ճարտարապետության գլուխգործոցները, գեղանկարչության, երաժշտության, դեկորատիվ կիրառական արվեստի, գրականության, ազգային տարազների մի շարք նմուշներ:

   Դասն անցկացրեց «Հասարակագիտություն» առարկայի ուսուցչուհի Հ.Մարգարյանը:

Ցուցահանդես-վաճառք դպրոցում

Նոյեմբերի 13, 2019
Դպրոցական անցուդարձ

  2018-2019 ուստարում Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի տնօրեն Հ.Դավթյանի նախաձեռնությամբ «Տնտեսագիտություն» առարկան ներառվեց և դասավանդվեց դպրոցում: Աշակերտներն առարկան ուսումնասիրում են մեծ հետաքրքրությամբ` շնորհիվ ուսուցչուհի Գ.Աբրահամյանի:

  Այսօր XI 4 և XI 5 դասարանների աշակերտների նախաձեռնությամբ և առարկայի ուսուցչի օգնությամբ դպրոցում կազմակերպվեց ցուցահանդես-վաճառք: Աշակերտները փորձեցին իրենց տեսական գիտելիքները կիրառել գործնականում: Առաջնորդվելով…

Բաց դաս․ «Սևանա լճի աղտոտվածությունը»

Նոյեմբերի 13, 2019
Դպրոցական անցուդարձ

«Սևանա լճի աղտոտվածությունը» թեմայով հիմնախնդրի նախագիծ՝ նվիրված երեխաների իրավունքների պաշտպանության կոնվենցիայի 30 ամյակին

Հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ բաց դաս՝ «Սևանա լճի աղտոտվածությունը» թեմայով հիմնախնդիր նախագիծ՝ նվիրված երեկաների իրավունքների պաշտպանության կոնվենցիայի 30 ամյակին:

Այն իրականացվուն է Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կողմից՝ ՄԱԿ-ի…

Ամփոփիչ դաս կենսաբանությունից

Նոյեմբերի 13, 2019
Դպրոցական անցուդարձ

    Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի X-4 դասարանում «Կենսաբանություն» առարկայից (ուսուցչուհի Գ.Հակոբյան) անցկացրեց ամփոփիչ դաս` «Օրգանական նյութերի (սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի և նուկլեինաթթուների) կարուցվածքն ու գործառույթները» թեմայով:

    Աշակերտների ակտիվ մասնակցությամբ կատարվեցին օրգանական նյութերի հայտնաբերման փորձերը:

    Աշակերտներին փորձերը անցկացնելուն օգնեց լաբորանտ Ա.Ափունցը:

2019-ը՝ Մենդելեևի պարբերական համակարգի միջազգային տարի

Նոյեմբերի 13, 2019
Դպրոցական անցուդարձ

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ 2019 թվականը հայտարարվել է քիմիական տարրերի Դ.Ի.Մենդելեևի պարբերական համակարգի միջազգային տարի: Այդ առիթով Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի ուսուցիչների (Ա.Սարգսյան, Ք.Սահակյան) և աշակերտների ջանքերով ստեղծվեց այս ինքնատիպ պարբերական համակարգը, որը գործված է ակրիլ և մուլինե թելերով: Յուրօրինակ աշխատանքը իրագործելու համար պահանջվել է 73 ժամ: Ձեռագործի…

Բաց դաս մայրենիից

Նոյեմբերի 12, 2019
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 12-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի VIա դասարանում /ուսուցիչ` Ա. Աղայան/ բաց դաս էր։ Դասի թեման էր Հ. Մաթևոսյանի «Հացը» պատմվածքը։ Երեխաները վերլուծեցին ու բնութագրեցին պատմվածքի հերոսին, ներկայացրեցին հացի արարումը և ավանդույթներ հացի մասին։ Յուրաքանչյուր աշակերտ պատմվածքի համար գտել էր նոր վերնագիր, որը հիմնավորում էր իր գրած շարադրությամբ։ Դասը…

Արայիկ Հարությունյանը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանին

Նոյեմբերի 12, 2019
Պաշտոնական

ՀՀ վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 1574-Ա որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու նոյեմբերի 12-13-ը Փարիզում կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանին:

Միջոցառումն իրականացվում է յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ, որին մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ 193 երկրի ներկայացուցիչներ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր…