ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում հանդես է եկել կրթության և գիտության ոլորտում իրականացվող փոփոխությունների, կրթության որակի բարելավմանն ուղղված նախաձեռնությունների մասին դասախոսությամբ և պատասխանել ուսանողների ու դասախոսների հարցերին:
Բացման խոսքում Արայիկ Հարությունյանը նշել է, որ բարձրագույն կրթության ոլորտում ակնհայտ հասանելիության խնդիր կա, քանի որ որակյալ բարձրագույն կրթությունը բոլորին հասու չէ. «Հասանելիության առումով առավել հաջողել ենք հանրակրթության ոլորտում, սակայն բարձրագույն կրթության ոլորտում ունենք խնդիրներ»,- նշել է նախարարը: Նրա խոսքով` համակարգը պետք է լինի արդար և հասանելի: Այդ նպատակին հասնելու առաջին կարևոր նախադրյալներից մեկը, ԿԳ նախարարի դիտարկմամբ, բուհերին քաղաքական գործընթացներից հեռու պահելն է և այդ ուղղությամբ վերջին մեկ տարվա ընթացքում հստակ քայլեր են արվել. «Վերջին համապետական և Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ քաղաքական ուժերն անգամ փորձ չեն անում կրթական համակարգը ներգրավել քաղաքական գործընթացների մեջ: Սա համարում եմ կարևոր ձեռքբերում»,- նշել է ԿԳ նախարարը: Նա տեղեկացրել է, որ այժմ մշակվում է «Բարձրագույն կրթության և գիտահետազոտական գործունեության մասին» օրենքի նախագիծը, որում ի տարբերություն նախկինի, բարձրագույն կրթության և գիտության ոլորտների օրենսդրական կարգավորումները մեկտեղվել են` հաշվի առնելով, որ հետազոտական բաղադրիչը նախկինում առաջարկվող նախագծից դուրս էր մնացել. «Փոքր ռեսուրսներ և հնարավորություններ ունեցող մեր երկրում, առանց հետազոտության, չի կարող մրցունակ բուհական համակարգ լինել: Հուսով եմ առաջիկայում նախագծի նախնական տարբերակը կքննարկվի բուհերի ղեկավարների հետ: Ակնհայտ է նաև, որ բարձրագույն կրթության ոլորտում 60-ից ավելի բուհերի առկայությունը հնարավորություն չի տալիս բազմաթիվ խնդիրներ արդյունավետ կարգավորել: Մենք այստեղ խոշորացումների գնալու անհրաժեշտություն ունենք և մասնավորապես պետության կողմից հիմնադրված բուհերի համար այդ քայլին գնալու ենք: Միջազգային փորձը ևս ցույց է տալիս, որ առավել հաջողում են մեկ կենտրոնում համախմբված գիտական և բուհական հաստատությունները: Հաշվի առնելով մեր ունեցած ռեսուրսները` մենք չենք կարող այդ քայլին չգնալ»,- նշել է Արայիկ Հարությունյանը` շեշտելով, որ բուհերը պետք է առավելագույնս ինտեգրված լինեն գիտական համակարգում:
Ուսանողների հետ հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են հանրակրթության, գիտության և սփյուռքի հետ համագործակցության խնդիրներին։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Արհեստական բանականության սրընթաց զարգացումն արմատապես փոխում է կրթական միջավայրը, և ամենամեծ մարտահրավերներից մեկն այսօր ուղղված է հենց էսսեի ժանրին: Երբ ԱԲ գործիքները (ChatGPT, Claude և այլն) կարող են վայրկյանների ընթացքում…
Հարգելի՛ գործընկերներ, Մեր՝ ուսուցիչներիս յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր հայացք և անգամ աննկատ վերաբերմունքը աշակերտի համար հզոր հայելի է, որում նա տեսնում է իրեն: Վերջին քննարկումները ցույց են տալիս, որ մենք բոլորս…
Մաթեմատիկան ոչ միայն դպրոցական առարկա է, այլև տրամաբանական մտածողության, խնդիրների լուծման և որոշումների կայացման կարևոր գործիք: Սակայն բազմաթիվ սովորողների համար այն հաճախ ասոցացվում է դժվարությունների, սխալվելու վախի և անհաջողության զգացողության…
10–12-րդ դասարաններում հաճախ հանդիպում ենք մի իրավիճակի. աշակերտներն անկեղծ ասում են. «Այս առարկան ինձ պետք չի, իմ մասնագիտության հետ կապ չունի»: Արդյունքում նրանք կորցնում են հետաքրքրությունը, չեն պատրաստվում դասերին և…
«Մի՞թե միայն դու չհասկացար»: «Տեսեք, երեխանե՛ր, ինչպես չպետք է պատասխանել»: «Քո տարիքին ես սա արդեն պետք է իմանայիր»: Հավանաբար մեզանից շատերը նման արտահայտություններ լսել են՝ որպես աշակերտ, իսկ ոմանք գուցե…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց