Փ. Թերլեմեզյանի անվան Երևանի պետական գեղարվեստի քոլեջում այսօր ներկայացվել են Հայաստանում դուալ միջին մասնագիտական կրթության և ուսուցման փորձարկման արդյունքները՝ ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության, ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Աշխատի՛ր Հայաստան» նախաձեռնության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) համագործակցության շրջանակում:
Միջոցառումը կազմակերպվել էր Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ՝ GIZ-ի կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում…
2019թ. նոյեմբերի 8-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի 9-րդ ա, բ, գ դասարանների աշակերտներն այցելեցին ՀՀՊՆ 73128 զորամաս՝ դպրոցի զինղեկ, փոխգնդապետ Գարիկ Ներսեսյանի գլխավորությամբ և դասղեկներ՝ Արփենիկ Հայրապետյանի, Անյուտա Օհանջանյանի և Գայանե Հայրապետյանի ուղեկցությամբ:
Հիմնական նպատակները.
«Մասնագիտական կողմնորոշում» խմբակի շրջանակում հանդիպում, որին մասնակցում էին VII ա և VIIբ դասարանի սովորողները:
Վարժություն «Ամենա-ամենան»
Նպատակը.
ա/ հստակեցնել և ընդլայնել աշակերտների պատկերացումները մասնագիտությունների բազմազանության մասին
բ/ աշակերտների մեջ խթանել իրենց կերպարը տարբեր մասնագիտությունների հետ զուգորդելու կարողությունը:
2019թ. նոյեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Գագիկ Մելիքի Առաքելյանը Կապանի N 13 հիմնական դպրոցի թվով 84 աշակերտների հետ անց է կացրել «Մարդու թրաֆիքինգը և շահագործումը» թեմայով զրույց-զեկուցում:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Հոկտեմբերի 23-ին Լճաշեն գյուղի Ա. Տեր- Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց սպորտլանդիա 6-րդ դասարանների միջև/դասավանդող ուսուցչուհի` Մ. Հարությունյան/:
Սպորտլանդիայի ծրագրում ընդգրկված էին վարժություններ խաղային փոխանցավազք արգելքների հաղթահարումով, մարմնամարզական օղակներով և կարտոֆիլի նետում:
Սպորտլանդիան անցավ աշխույժ մթնոլորտում: Հաղթեց 6-րդ Բ դասարանը և տնօրենի կողմից պարգևատրվեց գավաթով, թիմերի լավագույն խաղացողները պարգևատրվեցին մեդալներով:
…Նոյեմբերի 7-ին Երևանի 201 հիմնական դպրոցում հերթական բաց դասն էր։ Այս անգամ իրենց մաթեմատիկական գիտելիքներով հանդես եկան 8-րդ դասարանի աշակերտները։ Համադրելով հին և արդի մեթոդները՝ ուսուցչուհի Խանում Վարդանյանը դասը դարձրեց բովանդակալից և հետաքրքիր՝ ծառայեցնելով նպատակին։ Աշակերտները տարաբնույթ վարժությունների միջոցով բացահայտեցին բնական ցուցիչով աստիճանի հատկությունները, ընդհանրությունները և տարբերությունները։ Ստեղծեցին «Իմ երազանքների…
Մեդիագրագիտության շաբաթ ՀՀ Կրթության և գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 1-8-ը հայտարարել են Մեդիագրագիտության կրթական շաբաթ Հայաստանի բոլոր դպրոցներում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ աշխարհի տարբեր երկրներում ամեն տարի նշվում է Մեդիագրագիտության շաբաթը՝ կրթական տարբեր ծրագրերով ու միջոցառումներով։ Նոյեմբերի 8-ին, Կապանի N 5 հիմնական դպրոցում Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակներում…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով` 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման նոր կարգը: Հրամանի համաձայն` փոխհատուցում կտրվի ՀՀ մարզերի դպրոցների այն ուսուցիչներին և աշակերտներին, որոնք աշխատելու կամ սովորելու համար մի բնակավայրից մյուսն են երթևեկում:
…ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով (2019 թվականի սեպտեմբերի 3-ի N 605 Ա/2 հրամանը և հավելվածը կցվում են) 2020 թվականի հունվարի 1-ից կգործի հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներին ԿԳՄՍ նախարարության անվանական կրթաթոշակի տրամադրման նոր կարգը։
Հրամանի համաձայն՝ մեկ տարի ժամանակով ամսական նշված չափի կրթաթոշակ կարող են ստանալ հանրակրթական ուսումնական…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկությամբ կառավարությունը որոշել է վերաբաշխում կատարել 2019 թվականի պետական բյուջեում: Այս տարվա ԿԳՄՍ նախարարության հատկացումների տնտեսման և վերաբաշխման արդյունքում 8 դպրոցներում կկատարվեն 184 մլն դրամի վերակառուցման ու շինարարական աշխատանքներ:
Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը զեկուցել է, որ ուսումնական հաստատությունները տարիներ շարունակ դիմել…
Հարցադրում քննարկման համար: «Ինչպե՞ս եք հասարակագիտության ժամերին ինտեգրում մեդիագրագիտության բաղադրիչը: Արդյո՞ք մենք պետք է ավելի շատ ժամանակ հատկացնենք թվային էթիկայի և ապատեղեկատվության դեմ պայքարի թեմաներին, քան տեսական սահմանումներին: Կիսվեք Ձեր…
Համացանցային (առցանց) և տպագիր (գրքային) բառարաններն ունեն իրենց յուրահատուկ տեղը կրթական գործընթացում: Սովորողների համար ընտրությունը հաճախ կախված է նպատակից՝ արագ տեղեկատվությո՞ւն է հարկավոր, թե՞ խորքային ուսումնասիրություն: Ահա դրանց հիմնական առանձնահատկությունների…
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց