Երևանի պետական համալսարանում անցկացվել է «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը» խորագրով համաժողով, որի պանելային երեք նիստերից մեկը նվիրված էր սոցիալական ձեռնարկատիրության կրթական բաղադրիչներին։ Նիստի բանախոսների թվում էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը։ «Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի» (ՀՍՁԱ), «ԷկոԼաբ» կենսակայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի ձեռներեցության զարգացման կենտրոնի համատեղ միջոցառումն առաջին անգամ մեկ հարկի տակ էր հավաքել Հայաստանի տարբեր մարզերի շուրջ 50 սոցիալական ձեռնարկատերերի և պետական, մասնավոր ու հասարակական ոլորտը ներկայացնող շուրջ 150 դերակատարների։
Ոլորտի էկոհամակարգի առանձին բաղադրիչների շարքում կազմակերպիչները ՍՁ զարգացման գործում կարևորել են հատկապես կրթության դերը։ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը ներկայացրել է հանրակրթական դպրոցներում սոցիալական ձեռնարկատիրությանն առնչվող արդեն իսկ կիրարկվող մոդուլները, դրանց զարգացման և տրանսֆորմացման հնարավորությունները։ «Մեր նպատակն է ոչ միայն և ոչ այնքան առանձին մոդուլներ ստեղծել սոցիալական ձեռնարկատիրության ուսուցման համար, այլ դրան առնչվող գիտելիքը, հմտություններն ու մոտեցումներն աշակերտին փոխանցել ներառական ձևով՝ այն ներմուծելով տարբեր առարկաների մեջ»,-նշել է ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ստանիսլավ Տոշկովը, ողջունելով նախաձեռնությունը, նշել է, որ ՍՁ-ն հրաշալի կամուրջ է ՔՀԿ-ի և մասնավոր սեկտորի միջև։ Վերջինս հավաստիացրել է՝ ԵՄ-ն հետևում է վերջին տարիներին Հայաստանում ՍՁ ոլորտի զարգացմանը և կանգնած է ոլորտը խթանող ծրագրերի կողքին։
Երրորդ պանելային քննարկման ընթացքում կրթության ոլորտի տարբեր փորձագետներ ներկայացրել են ոլորտում իրենց փորձառությունը, ակնկալիքներն ու արդեն իսկ արձանագրված արդյունքները։ Ոլորտի փորձագետները համոզված են՝ ՍՁ ոլորտում կրթությունը գիտելիքին ու հմտությանը զուգընթաց նաև սեփական երկրի խնդիրների նկատմամբ ճիշտ մոտեցում ձևավորելու առաքելություն ունի։ Ուստի այս դաշտում իրական արդյունքների համար անհրաժեշտ է զուգակցել տեղական և միջազգային փորձառությունն ու մեթոդները, ապահովել ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական մոդելների համագործակցությունը՝ կրթական կարիքների բավարարման համար մշակելով բազմակողմանի լուծումներ։
Համաժողովը կազմակերպվել էր «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական միության և «ԷկոԼաբ» հիմնադրամի համաֆինանսավորմամբ:
Համաժողովին զուգընթաց ԵՊՀ նախասրահում անցկացվել է սոցիալական ձեռնարկությունների արտադրանքի համապետական ցուցահանդես-վաճառք։ Հայաստանի տարբեր մարզերից շուրջ 5 տասնյակ սոցիալական ձեռնարկատերեր ներկայացրել են իրենց արտադրանքն ու ծառայությունները։ Այս ձեռնարկատիրությունները ոչ միայն մի քանի տասնյակ նոր աշխատատեղ են ստեղծել, այլև իրենց եկամտի առնվազն 50%-ն ուղղել իրենց համայնքի խնդիրների լուծմանը՝ ապաստան անօթևան երեխաներին, մասնագիտական կրթության ապահովում, էկոհամակարգի պահպանություն, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածություն և այլն։
Կազմակերպիչներն առաջիկայում կամփոփեն քննարկման ընթացքում հնչած բոլոր դիտարկումները, իսկ ավելի ուշ առանձին փորձագիտական խմբերով կշարունակվեն աշխատանքային հանդիպումները՝ ամբողջացնելու ՍՁ ոլորտի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները:
Նշենք, որ սոցիալական ձեռնարկատիրությունը ձեռնարկատիրական գործունեություն է, որի բիզնես մոդելի հիմքում դրված է սոցիալական խնդիրների լուծումն ու սոցիալական արժեքների ստեղծումը, և որն իր շահույթի մեծ մասը ծառայեցնում է սոցիալական բարեփոխումների իրականացմանը, սոցիալական խնդիրների լուծմանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան