ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Հաստատվել են ասպիրանտուրայի հեռակա ընդունելության անվճար տեղերը, փոփոխություն է կատարվել բակալավրի ընդունելության քննությունների ցանկում

Նոյեմբերի 28, 2019
Պաշտոնական

Կառավարության նոյեմբերի 28-ի նիստում հաստատվել են 2019/2020 ուսումնական տարվա ասպիրանտուրայի  հեռակա ուսուցմամբ ընդունելության անվճար (ուսման վճարի փոխհատուցմամբ) տեղերը:

Սահմանվել է, որ 2019/2020 ուսումնական տարում ասպիրանտուրայի հեռակա ուսուցման թափուր մնացած տեղերը վերաբաշխում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` հաշվի առնելով ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և գիտական…

Դեպի լույս

Նոյեմբերի 28, 2019
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 22-ին Խաղաղության Կորպուսի հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ Սուրենավանի միջնակարգ դպրոցում բացվեց «Դեպի լույս» կենտրոնը, որը հագեցված է համապատասխան գույքով և ուսումնական նյութերով:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Խաղաղության Կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սանի Լուն, Արարատի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Հասմիկ Գասպարյանը, մարզպետի խորհրդական Կառլեն Մկրտչյանը, հասարակական…

«Գեղեցիկ է մեր միությունը»

Նոյեմբերի 28, 2019
Դպրոցական անցուդարձ

22.11.2019թ. Կապանի N13 հիմնական դպրոցի սաները ասնակցեցին Պուշկինի 220 ամյակին նվիրված "Прекрасен наш союз" («Գեղեցիկ է մեր միությունը») խորագրով միջոցառմանը, որը տեղի ունեցավ Կապանի N3 միջնակարգ դպրոցում: /Ռուսաց լեզու և գրականության ուսուցիչ Աշխեն Բադալյան/

Նպատակը՝ անդրադառնալ հայ-ռուսական մշակութային կապերին՝ կարևորելով դրանց պահպանումն ու տարբեր ուղղություններով դինամիկ զարգացումը: Պուշկինի մեծության առաջին…

Զարմանալի Հայը

Նոյեմբերի 28, 2019
Դպրոցական անցուդարձ

Օգնի՛ր ինձ կյանքում ուղիղ ընթանալ,
Եթե քնած եմ՝ քնից արթնանալ,
Թե դուռը բաց է՝ իզուր չբանալ,
Եղածով երբեք չհանգստանալ
Եվ չասել, թե իմ արածն արեցի

Գ.Էմին

Այս խոսքերով սկսվեց Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպված միջոցառումը՝ նվիրված զարմանալի հայի՝ Գևորգ Էմինի ծննդյան

100- ամյակին…

«Գրական թեյարան»

Նոյեմբերի 28, 2019
Դպրոցական անցուդարձ

25.11.2019թ․ Երևանի 201 հիմնական դպրոցի դահլիճում եռուզեռ էր:

«Գրական թեյարան». այսպես անվանեցին 12-րդ դասարանի աշակերտները Համո Սահյանին նվիրված ցերեկույթը: Թեյարանի վերածված դահլիճում դաղձի, ուրցի բույր կար, հնչում էին սահյանական տեքստերով երգեր: Աշակերտ-դերասաններն անկաշկանդ զրուցում էին, կարծիքներ հայտնում Սահյանի պոեզիայի մասին, արտասանում: Մտերմիկ, հաճելի պահեր, իսկ վերջում`դաղձի բույրով թեյախմություն: Իսկը բոհեմական…

Ի գիտություն ուսուցիչների

Նոյեմբերի 28, 2019
Պաշտոնական

Հարգելի՛ ուսուցիչներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունումը կկասեցվի 2019 թվականի դեկտեմբերի 10-ից և կվերսկսվի 2020 թվականի հունվարի 20-ից:

«Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն»...

Նոյեմբերի 28, 2019
Դպրոցական անցուդարձ

21.11.2019թ Երևանի 201 հիմնական դպրոցի գրադարանը մարդաշատ էր:Աշուն, վառ գույներ, հույզեր, իրարամերժ տրամադրություններ... Աշունն առավել գունեղ ու հոգեհարազատ է Տերյանի ստեղծագործությունների հետ, քանզի այն ամբողջությամբ մեզ է ներկայանում իր տարերքի մեջ։ Այս անգամ մեր տաղանդավոր աշակերտների շուրթերով մեզ ներկայացավ Տերյանի աշունը՝ սիրո , հույզերի ու հույսերի աշունը։ Ուսուցչուհի  Օֆելյա Օհանյանը և…

Միջին մասնագիտական կրթության ոլորտի խնդիրները՝ Թուրինի գործընթացի իրազեկման հանդիպման օրակարգում

Նոյեմբերի 27, 2019
Միջազգային լուրեր Պաշտոնական

Այսօր տեղի է ունեցել Թուրինի 2018-2020թթ. գործընթացի իրազեկման հանդիպումը, որի ժամանակ ներկայացվել են մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ազգային զեկույցի հիմնական եզրակացություններն ու առաջարկությունները, ինչպես նաև Եվրոպական կրթական հիմնադրամի /ԵԿՀ/ գնահատումը:

Միջոցառմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը, ՀՀ կրթության, գիտության,…

Դեկտեմբերին նախատեսվող 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների ժամանակացույց

Նոյեմբերի 27, 2019
Պաշտոնական

12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են դեկտեմբեր կամ հունիս ամիսներին: ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2019-2020 ուսումնական տարվա 2019 թվականի դեկտեմբերին անցկացվող պետական ավարտական քննությունների կազմակերպման ժամկետները և անցկացման կարգը:

Ըստ այդմ՝ 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն՝ համաձայն հետևյալ ժամանակացույցի.

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից` գրավոր (թեստ)-24.12.2019թ.

«Մաթեմատիկա» առարկայից` գրավոր (թեստ)-25.12.2019թ.

«Հայոց պատմություն» առարկայից՝ գրավոր…

Բաց դաս՝ «Որդիական երախտագիտություն»

Նոյեմբերի 27, 2019
Դպրոցական անցուդարձ

20.11.2019թ Երևանի թ.201 հիմնական դպրոցում հերթական հուզիչ, բովանդակալից և հագեցած բաց դասը ներկայացրեց ուսուցչուհի Օֆելյա Օհանյանը (6-րդ դասարան) ։ Այս անգամ Լեոնարդո դա Վինչիի «Որդիական երախտագիտություն» առակի օգնությամբ աշակերտները պետք է գիտակցեին երախտագիտության գինը։ Երախտագիտության զգացումը լիարժեք ընկալելի դարձնելու համար ուսուցչուհին դասն սկսեց Ս.Խանզադյանի «Սպիտակ գառը» պատմվածքից հատվածների ընթերցմամբ՝ զուգադրելով…