ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Դաս-քննարկում` նվիրված Հրաչյա Ներսիսյանին

Նոյեմբերի 22, 2019
Դպրոցական անցուդարձ

Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի Ա.Ղազարյանը XI-3 դասարանի հետ կազմակերպել էր դաս-քննարկում` նվիրված Հրաչյա Ներսիսյանի ծննդյան 124-ամյակին:

Նախապես դիտել էին «Ինչու՞ է աղմկում գետը » ֆիլմը: Աշակերտները հանգամանորեն ներկայացրին մեծ դերասանի կյանքն ու գործունեությունը: Հարց ու պատասխանի մեթոդով կազմակերպվեց քննարկում, անցկացրին զուգահեռներ ֆիլմի հերոսի և անվանի դերասանի կերպարների միջև:…

Հերթական բաց դասը

Նոյեմբերի 22, 2019
Դպրոցական անցուդարձ

12.11.2019թ. Երևանի 201 հիմնական դպրոցում հերթական բաց դասը 3-րդ դասարանում էր՝ մաթեմատիկայի ժամին։ Թեման կլոր տասնյակների բազմապատկումն էր միանիշ թվերով։ Ուսուցչուհին աշակերտների համար ստեղծել էր կախարդական մաթեմատիկական աշխարհ, որտեղ ամեն ինչ առնչվում էր մաթեմատիկային՝ թվեր, երկրաչափական պատկերներ, գործողություններ։ Բաց դասի 《հերոսը》 մեղուն էր։ Աշակերտների կողմից հնչեցվող ամեն ճիշտ պատասխանի արդյունքը…

Բազմակարծություն և կոմպետենցիոն ուսուցում խթանող դպրոցները կմիանան «Մասնակցային դպրոց» նախաձեռնությանը

Նոյեմբերի 21, 2019
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 20-ին Երևանի թիվ 198 ավագ դպրոցում տեղի է ունեցել «Բազմակարծիք կրթական համակարգի ձևավորում» ծրագրի 2-րդ փուլը եզրափակող հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում ազդարարվել է «Մասնակցային դպրոց» նախագծի փորձաշրջանի սկիզբը` համապատասխան ցուցանակի բացմամբ:

Միջոցառման ընթացքում հանձնվել են նաև կոմպետենցիոն ուսուցման 2-րդ փուլի վերապատրաստումն ավարտող տնօրենների և ուսուցիչների վկայագրերը:

Նոյեմբերի 23-ին «Մասնակցային…

Արայիկ Հարությունյանն ու աշակերտները հանդիպել են` Երեխաների համաշխարհային օրվա շրջանակում

Նոյեմբերի 20, 2019
Պաշտոնական

Այսօր «Երեխաների իրավունքների պաշտպանության մասին» կոնվենցիայի 30-ամյակն է: Տոնի առթիվ բազմաթիվ երեխաներ հավաքվել էին ՀՀ նախագահական նստավայրում: Երեխաների հետ հանդիպել և նրանց հարցերին պատասխանել են կառավարության անդամները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով երեխաներին, նշել է, որ թեպետ յուրաքանչյուր օր պետք է լինի երեխաների տոնը, սակայն…

ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից կձևավորվի աշակերտական խորհուրդ

Նոյեմբերի 20, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կմշակի նախարարին կից աշակերտական խորհրդի ձևավորման կարգը: 

Նախարարությունում աշակերտական խորհուրդ  ունենալու հարցը բարձրացրել էին  դպրոցականները  ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ժամանակ: 
Խորհրդի ստեղծման նպատակն է ապահովել հանրակրթության ոլորտում ընթացող բարեփոխումներում աշակերտների մասնակցային ներգրավումը և դպրոցականների…

Այց Վ. Սարգսյանի տուն-թանգարան

Նոյեմբերի 20, 2019
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 12-ին Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի 8ա դասարանը ՆԶՊ-ի ուսուցիչ Օ.Ղարիբյանի, ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ Ս.Բաղդասարյանի և դասղեկ Ա. Չալաբյանի հետ այցելեցին Վ. Սարգսյանի տուն-թանգարան:

Դաս-էքսկուրսիայի նպատակն էր` ռազմահայրենասիրական դաստիարակության շրջանակներում աշակերտներին ծանոթացնել հայրենիքի սահմանների պաշտպանության և Արցախյան պատերազմում մեծ դերակատարություն ունեցած հերոսների կյանքին ու գործունեությանը: Մինչ թանգարանում շրջելը`…

Գործնական աշխատանք քիմիայից

Նոյեմբերի 20, 2019
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցում սույն թվականի նոյեմբերի 5-ին 9ա դասարանում «Հալոգենների քիմիական հատկությունները» թեմայի ուսումնասիրման, ինչպես նաև գործնականում դրանք ցուցադրելու համար իրականացվեց գործնական աշխատանք աշակերտների մասնակցությամբ և Լ. Մուրադյանի գլխավորությամբ: Փորձի ժամանակ ներկայացվեց AL-ի և J2-ի փոխազդեցությունը տաքացման պայմաններում: Մանուշակագույն ծուխը նույնքան վառ ու տպավորված կմնա աշակերտների հիշողության մեջ։

Բերքի տոնը

Նոյեմբերի 20, 2019
Դպրոցական անցուդարձ

Սուրենավանի միջնակարգ դպրոցում մեծ շուքով նշվեց «Բերքի տոնը»: Բոլոր դասարանների աշակերտները, ուսուցիչներն ու ծնողներն առանձնակի ոգևորությամբ էին պատրաստվել տոնին:Դպրոցի բակը լիքն էր մրգառատ սեղաններով, անուշաբույր թխվածքաբլիթներով ու մանուկների քաղցր աղմուկ-աղաղակով: Յուրաքանչյուր դասարան ջանացել էր հանդես գալ ինքնատիպ համարներով՝  է՛լ երգ, է՛լ պար, խինդ ու ծիծաղ, հայկական դհոլի բարձր ձայն ու…

Օրակարգում՝ ՄԿՈՒ արդյունավետ ռազմավարության մշակումը

Նոյեմբերի 20, 2019
Պաշտոնական

Տեղի է ունեցել «Նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ռազմավարական նպատակների և համապատասխան ցուցանիշների համաձայնեցումը միջազգային մարդկային զարգացման քաղաքականության գործիքների հետ» փորձնական ծրագրի արդյունքների վերաբերյալ աշխատաժողով, որի նպատակն էր Հայաստանում ՄԿՈՒ արդյունավետ ռազմավարության մշակումը։ 

Միջոցառման մասնակիցներին ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը՝ նշելով, որ ծրագիրը Հայաստանին հնարավորություն է…

ԱրՄաթ ծրագիրը դպրոցում

Նոյեմբերի 19, 2019
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 18-ին Կապանի N13 հիմնական դպրոցում պաշտոնապես բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիան /Խմբավար Տիգրան Ավանեսյան/, որի տեղադրումն ու կահավորումը սկսվել էր մոտ երկու ամիս առաջ․ դրանց հիմնումը կյանքի է կոչվել «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» բիզնես համաժողովի ընթացքում «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (գործադիր տնօրեն` Կարեն Վարդանյան) եւ «Դավիթ Բեկ» (նախագահ` Գագիկ…