Պետության աջակցությամբ և Եվրամիության դրամաշնորհային ծրագրով Երևանում կստեղծվի ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր: Նոր համալիրի հիմնումը նախատեսված է դեռևս 2018 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարության և Եվրոպական միության միջև ստորագրված` «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնություն. Կրթության բարելավում՝ հատկապես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում» համաձայնագրով։
ԹՈՒՄՈ ինժեներական և…
Մանկապատանեկան մարզադպրոցներում սանիտարահիգիենիկ կանոնների խստորեն պահպանմամբ սեպտեմբերի 15-ից վերսկսվել է ուսումնամարզական գործընթացը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական է ուղարկել իր ենթակայության տակ գտնվող 26 մարզադպրոցներ` տեղեկացնելով, որ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի N 1514-Ն որոշման 13-րդ կետը` վերջիններս կարող են վերսկսել ուսումնամարզական գործընթացը:
…ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 2020 թ. սեպտեմբերի 8-10-ը Փարիզում տեղի ունեցած 8-րդ Գլխավոր վեհաժողովին «Հազարաշեն ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը հավատարմագրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում` որպես միջկառավարական Կոմիտեի խորհրդատու կազմակերպություն։
«Հազարաշեն» ԱՀՀԿ հասարակական կազմակերպությունն իրականացնում է հայ ժողովրդի մշակութային ժառանգության, ավանդական ու արդի մշակույթի, կենցաղի, ինքնության…
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա ներկայացրել է 2020 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում կատարված աշխատանքների ամփոփումը: Լրագրողների հետ հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալները։
Նախարարն արձանագրել է, որ 2020 թ. ԿԳՄՍ նախարարության գերխնդիրը…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Մենք ենք, մեր կարերը» ծրագիրը, որը միտված էր մոռացության մատնված հայկական կարատեսակների ուսուցմանը, տարածմանն ու փոխանցմանը:
Ծրագրին մասնակցել են ավելի քան 20 կանայք Երևանից, ՀՀ Շիրակի մարզի Սարապատ համայնքի Ցողամարգ գյուղից,…
Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2426 աշակերտի համար ուսումնական գործընթացը կազմակերպվել է կենտրոնացված հեռավար ձևով` հիմք ընդունելով հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը։
Աշակերտի առցանց կրթության կազմակերպման համար դպրոցի օպերատորից հարկավոր է ստանալ երեխայի մուտքանունն ու գաղտնաբառը և գրանցվել այս հղումով՝ https://portal.office.com։
Գրանցման քայլերը ներկայացված են կից տեսանյութում ։…
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառելու նպատակով 2020-2021 ուսումնական տարվա համար ԿԳՄՍ նախարարություն են դիմել 670 սփյուռքահայեր 29 երկրից, որոնցից շուրջ 210-ը՝ Վրաստանի քաղաքացիներ: Դիմորդների մի մասը մասնակցում է սփյուռքահայերին հատկացված բակալավրիատի կրթական ծրագրով պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ տեղերի մրցույթին, որոնք տրվել են…
Հանդիպման ընթացքում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր, հանրակրթության ոլորտի բարեփոխումներն ու դրանց հետ կապված Հայ առաքելական եկեղեցու առաջարկությունները:
Որոշվել է, որ առաջիկայում տեղի կունենա կրթության հարցերով համապատասխան ենթախմբերի հանդիպումը, որի շրջանակում էլ անդրադարձ կլինի նշված թեմաներին։
ՀՀ հանրակրթական դպրոցների` կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքով զարգացման բարձր ռիսկային խմբի 1280 ուսուցչի տրվել է աշխատանքի կազմակերպման ընտրության հնարավորություն, այդ թվում` համապատասխան պայմանների դեպքում հեռավար ձևաչափով աշխատելու տարբերակով: Ըստ մարզերի թվերը բաշխվել են հետևյալ կերպ․ Երևան՝ 419, Գեղարքունիք՝ 126, Կոտայք՝ 111, Շիրակ՝ 106, Տավուշ՝ 101, Սյունիք՝ 99, Արագածոտն՝ 96, Արարատ՝…
Սեպտեմբերի 12-13-ը Ստամբուլում կայացել է Բալկանյան երկրների մինչև 20 տարեկանների առաջնությունը, որում Հայաստանի աթլետիկայի երիտասարդական հավաքականը երկու մեդալ է նվաճել: 15.55 մ արդյունքով արծաթե մեդալ է նվաճել եռացատկորդ Ռազմիկ Ղազարյանը, իսկ հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը 7,53 մ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր:
Բալկանյան երկրների մինչև 20 տարեկանների առաջնությանը մասնակցել է…
Առցանց գործիքների կիրառումը մաթեմատիկայի դասավանդման մեջ բերում է աննախադեպ արդյունավետություն: Ուսուցիչների համար դրանք դառնում են հզոր օժանդակ գործիքներ՝ դասապրոցեսը պլանավորելու, վիզուալիզացիաներ ստեղծելու և ուսանողների առաջընթացին հետևելու համար: Աշակերտների համար դրանք…
Ինչպես տեսնում ենք ժամանակակից կրթական միջավայրում մեր՝ դասվարներիս դերը փոխվել է: Մենք այլևս գիտելիքի միակ աղբյուրը չենք, այլ ուղեկցողներ, ովքեր պետք է օգնեն երեխային գտնել իր ճանապարհը տեղեկատվության հսկայական հոսքում:…
«Ողջոյն, սիրելի՛ գործընկերներ: Բոլորս գիտենք, թե որքան դժվար է պահել 30-ից ավելի աշակերտների ուշադրությունը, հատկապես, երբ դասարանում ունենք տարբեր կարիքներով երեխաներ: Իմ աշխատանքային «զինանոցում» այսօր առաջնային են ՏՀՏ գործիքները (LearningApps,…
«Հարգելի՛ գործընկերներ, հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ հարցը տալուց հետո դասարանում «ծանր լռություն» է տիրում: Իմ փորձից (4-րդ դասարան) հասկացել եմ, որ այդ լռությունը կարող է լինել ոչ թե անտեղյակության,…
Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Ցանկանում եմ կիսվել 4-րդ դասարանում «Աշխարհացույց» (https://brainograph.com/login) հարթակի կիրառման իմ փորձով, որն այս շրջանում դարձել է անփոխարինելի օգնական «Մայրենի» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաների ինտեգրված դասերին:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց