Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակի շրջանակում Գերմանիայում շարունակվում է «Կոմիտասը և իր ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Գիտաժողովն անցկացվում է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակում, որը մեկնարկել է սեպտեմբերի 26-ին Հայաստանում, այնուհետև, շարունակվել Արցախում, իսկ այժմ անցկացվում է Գերմանիայի երկու քաղաքներում` Բեռլինում և Հալլեում:
Գիտաժողովի բացումն ու առաջին երկու նիստերը տեղի են ունեցել հոկտեմբերի 8-ին՝ Բեռլինի Հումբոլտի անվան համալսարանում: Հոկտեմբերի 9-ին գիտաժողովն ընթանում է Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանում:
Գիտաժողովն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։ Միջոցառման կազմակերպիչներն են Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Գերմանիայի Դաշնությունում ՀՀ դասպանատունը։ Հալլեում գիտաժողվի կազմակերպմանն աջակցել է նաև Մարտին Լյութերի համալսարանին առընթեր գործող «Մեսրոպ» հայագիտական կենտրոնը :
«Կոմիտասը և իր ժառանգությունը» գիտաժողովը կշարունակվի նաև հոկտեմբերի 10-ին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Երեք անձրևանոց» Մեթոդը դասի ամփոփման, անդրադարձի (ռեֆլեքսիայի) և արդյունքների համախմբման արդյունավետ ու ակնառու ինտերակտիվ հնար է: Այն օգնում է սովորողներին տեքստի ընկալումից ստացած տպավորությունները խմբավորել ըստ 3 առանցքային ուղղությունների՝ էմոցիոնալ/հաճելի,…
Part 1: Word Formation Read the three short texts below. Use the word given in capitals at the end of some of the lines to form a word that fits…
ՀՊՉ նոր պահանջների համատեքստում մեր առաջնային խնդիրն է սովորողների մոտ ձևավորել ոչ թե պատրաստի գիտելիք վերարտադրելու, այլ ինքնուրույն, քննադատաբար մտածելու և սեփական դիրքորոշումն արտահայտելու կարողունակություններ: Հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ…
Խաղային մեթոդների կիրառումը տարրական դասարաններում՝ որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց Մեթոդական հոդված Ներածություն Ժամանակակից կրթական գործընթացում կարևոր խնդիրներից է սովորողների ակտիվ ներգրավվածության ապահովումը, հետաքրքրության խթանումը և ուսումնական նյութի արդյունավետ յուրացումը:…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…