ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

9-րդ «ա» դասարանը և Բագրատունյաց ժառանգությունը

Հոկտեմբերի 9, 2019
Դպրոցական անցուդարձ

Օրերս հյուրընկալ էր Ստեփանավան քաղաքը:

Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի 9-րդ «ա»  դասարանի աշակերտները, ծնողների և ուսուցիչների, ինչպես նաև տնօրեն Տ. Հովսեփյանի ուղեկցությամբ մասնակցեցին Լոռի բերդում կազմակերպված «Բագրատունյաց Ժառանգություն» խորագրով պատմական նշանակություն ունեցող գեղեցիկ միջոցառմանը:

9-րդ «ա» դասարանի տաղանդավոր աշակերտները հանպատրաստից իրենց անմիջական մասնակցությունն ունեցան ժողովրդական երգ-երաժշտության ասպարեզում: Շուշանիկ Քարհանյանը նվագեց քանոն, իսկ Աննա, Մարիաննա Ստեփանյանները և Մանուշակ Չոբանյանը երգեցին զուլալ հայկական երգեր:

Պատմական թատերաբեմ Լոռի բերդում երեխաները հանդիպեցին կրթության և գիտության նախարար Ա. Հարությունյանին, որին հղեցին իրենց հուզող հարցերը՝ կապված ավարտական քննությունների հետ:

Այցելեցին նաև Ս. Սարգսյանի հուշատուն: Այն իսկապես հյուրընկալ ու հյուրասեր մի «օջախ» էր, որի բակից սկսվեց ջերմ ու անկաշկանդ շփումը Ս. Սարգսյանի ազգականների հետ:

Իհարկե ցավալի էր, որ հուշատունը դեռևս չունի պետական աջակցություն, որ Ամենայն հայոց դերասանի վաստակը գնահատվում էր շատ համեստ ու աղքատիկ պայմաններում: Սակայն կարևորն այն  էր, որ երեխաները ու նաև ավագ ներկայացուցիչները սիրալիր մարդկանց ջանքերով ամբողջական մի անկյուն տեսան, որտեղ ամեն իր խոսում էր Մեծ վարպետի անմար փառքի մասին:

Զրույցի ընթացքում ծնող Լ. Ղազարյանը Ս. Սարգսյանի մորաքրոջ աղջկա հետ զրուցեց իրենց ազգակցական կապերից՝ նշելով, որ Ս. Սարգսյանի մոր մետաքսե շալը գտնվում է իրենց մոտ, և մի հարմար առիթով այդ էլ կնվիրաբերեն հուշատանը:

Բակում՝ խնձորենու անուշ բույրով լցված տաղավարում, մի խումբ մարդիկ էին՝ թատերական աշխարհից:

Հետաքրքիր օրն ավարտվեց Աստղիկ Ադամյանի հիանալի ասմունքով: 

  • Թվային բուրգ․ տեսանելի լուծում՝ տրամաբանական մտածողության միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    «Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…

  • Գրական ստեղծագործության բազմակողմանի ընկալումը՝ դերային հարցազրույցի միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…

  • Գրականություն`առանց սահմանների

    Թեմայի հեղինակ՝ Տաթուշ

    Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…

  • Ինտերակտիվ մեթոդների դերը

    Թեմայի հեղինակ՝ Anna Babayan

    Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…

  • Օտար լեզվի դասավանդման մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…