ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դարերի անմար լուսատուները

Հոկտեմբերի 9, 2019
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի վեցերորդ դասարանում տոնական տրամադրություն էր. «Դարերի անմար լուսատուները» խորագիրը կրող գրական-երաժշտական բաց դասը նվիրված էր Կոմիտասի և Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին:

Դասարանը լցված էր կոմիտասյան հոգեպարար երաժշտությամբ և Թումանյանի դյութիչ բանաստեղծական ոգով:

Դասն աշակերտակենտրոն էր. ամենայն մանրամասնությամբ աշակերտներն ստեղծել էին և՛ Կոմիտասին և՛ Թումանյանին ներկայացնող անկյուններ, Կոմիտասի առինքնող երաժշտության  ներքո փոքրիկների Թումանյանի բանաստեղծությունների ասմունքն, իրավ, լուսավորում ու փառավորում էր:

Աշակերտները նրբորեն ընդգծեցին, որ այսօ՛ր էլ մեծությունների արվեստը չի դադարում ջերմացնել հոգիները, նրանք իրենց թոթով լեզվով այդ ջերմությունը կաթիլ առ կաթիլ փոխանցեցին յուրաքանչյուրիս:

Սաները վստահաբար փաստեցին, որ թե՛ Կոմիտասը, թե՛ Թումանյանը հայտնաբերել են մեր ազգային հոգեկերտվածքը և դա հայ ոգու ինքնաճանաչման ամենավառ դրսևորումն է, նրանք եղել և մնում են դարերի անմար լուսատուներ, ովքեր իրենց անգնահատելի ժառանգությամբ ցրում են կյանքի խավարը:

Տնօրենի՝ ուսումնական գծով տեղակալ՝ Գ.Գրիգորյան

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…