Շախմատի առաջնության ներդպրոցական փուլին, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Կապանի N 5 հիմնական դպրոցում մասնակցում էին 3-8-րդ դասարանների 39 աշակերտներ:
Փնջային պայքարն ընթացավ երեք փուլով, որի արդյունքում առավել բարձր միավորներ են վաստակել`
Պետրոսյան Գևորգ - 3-րդ դասարան
Փարսյան Մհեր - 4-րդ դասարան
Պողոսյան Ալեքս - 5-րդ դասարան
Օհանջանյան Արմինե - 6-րդ դասարան
Կարապետյան Շողեր - 7-րդ դասարան
Յուզբաշյան Համլետ - 7-րդ դասարան
ԱՍատրյան Ֆիլիպպ - 7-րդ դասարան
Բալասանյան Նարեկ - 7-րդ դասարան
Համբարձումյան Արտուր 7- րդ դասարան
Նշված աշակերտները դպրոցի տնօրենի կողմից կստանան շնորհակալագրեր:
Շախմատի նկատմամբ երեխաների ցուցաբերած հետաքրքրությունը, կարողությունները, հմտությունները հավաստում են, որ առարկան որպես կրթական համակարգի բաղադրիչ ունի մեծ նշանակություն մտածողության կրթության, զարգացման մեջ և դրանից բխող սոցիալական նպատակներում:
Արդարև, շախմատի ուսուցման գեղագիտական ու ստեղծագործական արժեքները, որպես հրճվանքի զգացման ձևավորում` խնդիր լուծելու ճանապարհին, առավել նկատելի են, առավել կարևորվում են (դա ակնհատ երևում է մրցույթների ժամանակ) տարրական դպրոցի աշակերտի ինքնուրույնացման գործընթացում, քան ուսումնական նյութի վերարտադրման մտահայեցական գործընթացում:
Կապանի N 5 հիմնական դպրոց
«Երեք անձրևանոց» Մեթոդը դասի ամփոփման, անդրադարձի (ռեֆլեքսիայի) և արդյունքների համախմբման արդյունավետ ու ակնառու ինտերակտիվ հնար է: Այն օգնում է սովորողներին տեքստի ընկալումից ստացած տպավորությունները խմբավորել ըստ 3 առանցքային ուղղությունների՝ էմոցիոնալ/հաճելի,…
Part 1: Word Formation Read the three short texts below. Use the word given in capitals at the end of some of the lines to form a word that fits…
ՀՊՉ նոր պահանջների համատեքստում մեր առաջնային խնդիրն է սովորողների մոտ ձևավորել ոչ թե պատրաստի գիտելիք վերարտադրելու, այլ ինքնուրույն, քննադատաբար մտածելու և սեփական դիրքորոշումն արտահայտելու կարողունակություններ: Հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ…
Խաղային մեթոդների կիրառումը տարրական դասարաններում՝ որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց Մեթոդական հոդված Ներածություն Ժամանակակից կրթական գործընթացում կարևոր խնդիրներից է սովորողների ակտիվ ներգրավվածության ապահովումը, հետաքրքրության խթանումը և ուսումնական նյութի արդյունավետ յուրացումը:…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…