ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ա՛յ«Շոկոլադ», ես քեզ սիրում եմ

Հոկտեմբերի 9, 2019
Դպրոցական անցուդարձ

Ի՞նչ  են շատ սիրում երեխաները, ինչի՞ց նրանք երբեք չեն հրաժարվի: Իհա՛րկե, շոկոլադ:

Եթե շոկոլադ խոստանաս, նույնիսկ փոքրիկ  չարություն չեն անի:

Եվ ահա Վանաձորի թիվ 23  հիմանական դպրոցի 4-րդ  «ա» դասարանի դասղեկ Եկատերինա Միրզոյանի և ծնողների մտաhղացումն  էր՝ ցույց տալ, թե ինչպես է պատրաստվում շոկոլադը և, իհարկե, համտեսել այն հենց  այնտեղ, որտեղ այն պատրաստվում է: Ամբողջ դասարանով մեկնեցին էքսկուրսիա «Գուրմե, դուրմե» շոկոլադի գործարան: Դա դաստիարակչական և ճանաչողական էքսկուրսիա էր:

Նրանց սիրով ու բարեկամաբար դիմավորեցին և ուղեկցեցին գործարան: Այնտեղ տեսաֆիլմի միջոցով նրանց ներկայացրին շոկոլադի ծագման պատմությունը, ցույց տվեցին գործարանի արտադրանքի տեսականին և թե ինչպես է փաթեթավորվում շոկոլադը: Հետո երեխաները իրենց ձեռքով դասավորեցին շոկոլադե սալիկները և փաթեթավորեցին այն: Իսկ երբ իրենց իսկ ձեռքով փաթեթավորված շոկոլադե տուփը նվիրեցին իրենց, նրանց ուրախությանը չափ չկար. առաջին անգամ զգացին իրենց աշխատանքի հաճույքը: Շոկոլադի տուփի վրա գրված էր՝ «Մենք այցելել ենք Gourmet»:

Նրանք շնորհակալություն հայտնեցին գործարանի ղեկավարությանը, աշխատակիցներին և տպավորությունների մասին  գրեցին առաջարկությունների գրքում:

Ամեն ինչ հրաշալի էր և հաճելի: Դե ինչ, ինչպե՞ս չսիրել շոկոլադը:

Երեխաները իրենց հետ իրենց ծնողների, ընկերների համար ևս տուն տարան շոկոլադի տեսականի,իսկ իրենք հագեցել էին գործարանի հյուրասիրությունից:

Այնքան մեծ էր տպավորությունը, որ Վանաձոր վերադարձի ճանապարհին նրանք նախագծում էին հաջորդ էքսկուրսիան:

  • Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրության և հասարակագիտության հետ

    Թեմայի հեղինակ՝ Նունե79

    Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրության և հասարակագիտության հետ՝ քննադատական մտածողության զարգացման համատեքստում Հանրակրթության պետական չափորոշիչները կրթությունը դիտարկում են ոչ թե որպես առանձին գիտելիքների փոխանցում, այլ որպես փոխկապակցված համակարգ, որտեղ կարևորվում…

  • ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Բուլինգի կանխարգելումը կրտսեր դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Միքայելյան

    Հրավիրում եմ քննարկելու Սիրելի՛ գործընկերներ, Վերջին շրջանում ավելի հաճախ ենք առնչվում կրտսեր դպրոցականների միջև ծաղրանքի, մեկուսացման կամ միմյանց վիրավորելու դեպքերի: Երբեմն դրանք ներկայացվում են որպես «խաղ» կամ «կատակ», սակայն մենք…

  • Ինտերակտիվ ուսուցումը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Ալինա Վարդազարյան

    Բարև ձեզ հարգելի' գործընկերներ,մասնավորապես, շատ սիրելի դասվարներ:Անչափ հաճելի է շփվել ու փորձով փոխանակվել բոլորիդ հետ: Կածում եմ բոլորս էլ պարզ գիտակցում ենք,որ տարրական կրթությունը երեխայի կրթական ուղու ամենակարևոր ու զգայուն…