ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Սեպտեմբերի 15-ից դպրոցականները կրկին կարող են այցելել մշակութային օջախներ

Սեպտեմբերի 14, 2020
Մշակութային լուրեր

Նոր ուսումնական տարվա մեկնարկին՝ սեպտեմբերի 15-ից, կշարունակվի դպրոցական բաժանորդային ծրագիրը, որի շրջանակում ծրագրին միացած թանգարանները բաժանորդային տոմսով կրկին հասանելի կդառնան հանրապետության դպրոցների շուրջ 400.000 աշակերտների և ուսուցիչների համար:

Ծրագրի նպատակն է շարունակել ապահովել դպրոցականների և ուսուցիչների ազատ ընտրության սկզբունքով մշակութային օջախներ այցելությունը:

Հիշեցնենք, որ դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման ծրագիրը նախատեսված…

21 նոր նախակրթարան՝ ուսումնական տարվան ընդառաջ

Սեպտեմբերի 14, 2020
Պաշտոնական

Այս սեպտեմբերին կբացվի 21 նոր նախակրթարան ամբողջ հանրապետությունում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ ուսումնական տարվա մեկնարկին, այցելել է Արագածոտնի և Արարատի մարզեր՝ ներկա գտնվելու նախակրթարանների բացման արարողությանը: Առաջին կանգառը Արագածոտնի մարզի Գեղարոտ համայնքն էր։

Նախարար Ա. Հարությունյանը Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի…

Կամերային նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկին հանդես կգա երիտասարդ ջութակահար Օվսաննա Հարությունյանի հետ

Սեպտեմբերի 11, 2020
Մշակութային լուրեր

Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2020-2021 թթ․ համերգաշրջանի մեկնարկը կտրվի բացօթյա համերգով։ Սեպտեմբերի 12-ին, ժամը 20։00-ին ՀՊԿՆ-ը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում հանդես կգա այս համերգաշրջանի անդրանիկ համերգով։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) կներկայացնի Լյուդվիգ վան Բեթհովենի, Անտոնին Դվորժակի և Ջուզեպպե Տարտինիի…

Գյումրիում ընթանում է «HAY-AT JAZZ» փառատոնը

Սեպտեմբերի 11, 2020
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Մանուկյան ընկերությունը» «Ջազի հայկական ասոցիացիայի» և «Այ Լինկ» ՀԿ-ի հետ Գյումրու թանգարանների բակերում իրականացնում է առցանց ջազ համերգներ: «Հայը՝ ջազում, ջազը՝ բակում․ 4 օր, 4 համերգ՝ Գյումրու թանգարանների բակերում» խորագրով ծրագիրն իրականացվում է 3-րդ անգամ։ Համավարակով պայմանավորված փառատոնն այս տարի անցկացվում է առցանց՝ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումների…

Պատվովճարներ` 20 տիտղոսակիր մարզիկների համար

Սեպտեմբերի 11, 2020
Սպորտային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջարկով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող Օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնները և մրցանակակիրները, Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ Օլիմպիական խաղերի ծրագրում…

Հանրակրթական դպրոցի տնօրենի հավաստագրման համար վերապատրաստում կիրականացնի 13 կազմակերպություն

Սեպտեմբերի 11, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը։
Երաշխավորել է 13 կազմակերպություն․
«Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ
«Նոր ժամանակի կրթություն» ՀԿ
«Եվրոպական համալսարան» հիմնադրամ
«Վանաձորի պետական համալսարան» հիմնադրամ
«Կրթություն և գործունեություն»…

Գեղագրության դասընթաց՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Սեպտեմբերի 11, 2020
Մշակութային լուրեր

Գաֆէսճեան արվեստի կենտրոնն իր վերաբացմանն ընդառաջ հայտարարում է «Գեղագրության դասընթաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնում» նախագծի մեկնարկը: Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Եռամսյա դասընթաց-նախագիծը կվարի նկարիչ, դիզայներ, մանկավարժ Ռուբեն Մալայանը:
Դասընթացին կարող են մասնակցել 16 տարեկանից բարձր՝ արվեստի, դիզայնի, ճարտարապետության ուղղվածության տարբեր ուսումնական հաստատությունների…

Ի գիտություն սփյուռքահայ դիմորդների

Սեպտեմբերի 11, 2020
Պաշտոնական Սփյուռքի լրատու

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում 2020-2021 ուսումնական տարվա համար օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման (վճարովի ուսուցում) ժամկետներում:
Մասնավորապես, վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար ԿԳՄՍ նախարարություն փաստաթղթերի ներկայացման ժամկետ է սահմանվել մինչև 2020 թվականի հոկտեմբերի 15-ը…

Դպրոցներում համավարակի կանոնների խիստ պահպանումը պարտադիր է․ ՀՀ վարչապետ

Սեպտեմբերի 10, 2020
Պաշտոնական

«Համավարակի նվազման դինամիկան խախտելու առաջիկա ամենամեծ ռիսկը հանրակրթական դպրոցների բացումն է։ Դպրոցների անվտանգ գործունեության վերաբերյալ կայացվել են որոշումներ։ Սահմանված կանոններով պահանջվում է, որ երեխաները դպրոցներում պետք է դիմակներ կրեն, որը հանրության կողմից միանշանակ չի ընդունվում։
Ես ուզում եմ արձանագրել հետևյալը՝ մենք հիմա պարտադրված ենք անել այնպիսի քայլեր, որոնք կբացառեն…

Ամփոփվել է սիրիահայ ձեռարվեստի հերթական դասընթացը

Սեպտեմբերի 10, 2020
Մշակութային լուրեր Սփյուռքի լրատու

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Նոր մարտահրավերներ, հեռակա ավանդական ասեղնագործության դասընթացներ սիրիահայ և տեղացի կանանց համար» ծրագիրը, որը շարունակությունն էր նախորդ` 2019 թ. իրականացրած «Ասեղնագործությունը որպես սիրիահայ կանանց ներուժի զարգացում» ծրագրի:
Համավարակի պայմաններում ծրագիրն իրականացվել է առցանց։…