ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ավարտական միջոցառումները բացառելու համար պատասխանատու են դպրոցները

Մայիսի 27, 2020
Պաշտոնական

Ուսումնական տարվա ավարտով պայմանավորված դպրոցներում կազմակերպվող ավարտական միջոցառումների` էքսկուրսիաների, հավաքների և ավարտական երեկոների բացառման պատասխանատվությունը դրվում է դպրոցների տնօրենների ու համայնքների ղեկավարների վրա: Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մինչ օրակարգի հիմնական հարցերին անցնելը: Վարչապետը նշել է, որ ուսումնական հաստատության և համայնքի ղեկավարի հետագա պաշտոնավարման համար…

Մայիսի 28․ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐ

Մայիսի 27, 2020
Օրվա խորհուրդ

Հայաստանի Հանրապետութիւն (Հայաստանի Հանրապետություն)․ ծնունդ է առել 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո։

Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, Քեմալական Թուրքիայի 1920 թվի հարձակումը, ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել…

ՎԵԲԻՆԱՐ. Երերույքի տարածքում իրականացված հնագիտական ուսումնասիրությունների պատմության շուրջ

Մայիսի 26, 2020
Մշակութային լուրեր

Մայիսի 21-ին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է Երերույքի 6-րդ դարի տաճարի և փոքր դամբարանի թաղերի ամրակայման, Անիպեմզայի մշակույթի տան վերականգնման և թանգարանի ստեղծման նախագծային և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման ծրագիրը, որը կիրականացվի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ։

Այս կապակցությամբ ՌՕՔԵՄՓ Մշակութային ժառանգության կառավարման, արժևորման և պաշտպանության տարածաշրջանային կենտրոնը կազմակերպում է վեբինար պրոֆեսոր…

Հաստատվել են բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի վճարովի և անվճար տեղերը

Մայիսի 26, 2020
Պաշտոնական

ՀՀ կառավարությունը հաստատել է բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա՝ առկա ուսուցմամբ անվճար և վճարովի ընդունելության տեղերը բակալավրիատիմագիստրատուրայի և ասպիրանտուրայի համար:

2020-2021 ուսումնական տարվա՝ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ հատկացվել է 2.926 անվճար և 21.200 վճարովի տեղ:

Մագիստրատուրայում նախատեսված է 1.373 անվճար տեղ, այդ թվում՝ 80-ը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից…

Հրաժեշտ սիրելի դպրոցին

Մայիսի 25, 2020
Դպրոցական անցուդարձ

Մայիսյան լուսավոր օր…

Ավարտվեց շրջանավարտների դպրոցական կյանքի վերջին շաբաթը: Այս չնախատեսված շրջադարձից նրանք չէին տխրել, քանզի նոր շրջափուլ մտնելով, իրենց սիրելի ուսուցիչների հետ հեռավար ուսուցմամբ նոր հմտություններ ձեռք բերեցին՝ դիմակայելով կյանքի մարտահրավերներին:

ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանն անհատապես, ջերմորեն շնորհավորեց իր սիրելի շրջանավարտներին,…

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին

Մայիսի 25, 2020
Պաշտոնական

Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ։ Դուք դպրոցն ավարտում եք բացառիկ մի իրավիճակում, երբ կորոնավիրուսի տարածման ռիսկը թույլ չի տալիս այդ կարևոր իրադարձությունը նշել ձեր դպրոցական ընկերների և ուսուցիչների հետ։ Միևնույն ժամանակ վստահ եմ, որ ֆիզիկական հեռավորությունը ձեզ համար առիթ է խորությամբ ընկալել և վերաիմաստավորել այն բոլոր…

Հունիսի 6-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը՝ ջութակ մասնագիտությամբ

Մայիսի 25, 2020
Մշակութային լուրեր

Հունիսի 6-ին՝ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, կմեկնարկի Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթը: Այն կանցկացվի ջութակ մասնագիտությամբ։ Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը և համավարակի հետևանքով ամբողջ աշխարհում տեղաշարժի սահմանափակումները՝ կազմակերպիչները որոշում են կայացրել մրցույթն անցկացնել առցանց ձևաչափով։ Մրցույթի ամբողջ ընթացքը՝ բացման և փակման համերգները‚ մրցութային փուլերը‚ կհեռարձակվեն Խաչատրյանի անվան…

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հրավիրում է

Մայիսի 25, 2020
Լուրեր կազմակերպություններից

Շինարարության ֆակուլտետ․ Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն

Շինարարությունը լայն ու հսկայածավալ հնարավորություններով ոլորտ է, որտեղ յուրաքանչյուր մասնագետ ունի իր հստակ գործառույթները: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Շինարարության ֆակուլտետում առկա է Ինժեներ-կոնստրուկտորի մասնագիտացում, որի կրողը դառնում է լայն պրոֆիլի այն մասնագետը, ով աշխատում է տարբեր տիպի և նշանակության շենքերի ու կառույցների նախագծման,…

Քոլեջների և ուսումնարանների ընդունելության և պետական որակավորման 2020-2021 ուս.տարվա կարգը

Մայիսի 23, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է 2020-2021 ուսումնական տարվա նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում առկա ուսուցմամբ ընդունելության և պետական ամփոփիչ ստուգման կարգը (կցվում է): Կատարված ընթացակարգային փոփոխությունները հիմնականում պայմանավորված են արտակարգ իրավիճակի ռեժիմով:

Ընդունելություն

• Հաստատություններն ընդունելությունն իրականացնում են…

Ավարտվին մոտեցավ 2019-2020 ուսումնական տարին

Մայիսի 22, 2020
Օրվա խորհուրդ

2019-2020 ուսումնական տարում, ըստ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (https://emis.am/), Հայաստանի Հանրապետության

  • բոլոր դպրոցների 9-րդ դասարաններն ավարտում են  32610 սովորողներ
  • ավագ և միջնակարգ դպրոցների 12-րդ դասարաններն ավարտում են 19356 շրջանավարտներ:

Սովորողների գիտելիքների ամփոփիչ ստուգումը, ատեստավորումը, փոխադրումը կկազմակերպվի  համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանի։