ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Եթե կան ծրագրեր, ապա ֆինանսավորում անպայման գտնվելու է. Արայիկ Հարությունյան

Հունիսի 5, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Երևանի պետական համալսարանում ներկա է գտնվել  հունիսի 3-7-ը տեղի ունեցող  ֆիզիկային նվիրված միջազգային գիտաժողովին, որը կազմակերպել է Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնը («ICTP») Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հետ համատեղ:

Նախարարն իր խոսքում նշել է, որ ֆիզիկայի ոլորտը Հայաստանում ավանդաբար զարգացած է եղել, և նախկինում ունեցել ենք տպավորիչ ձեռքբերումներ, սակայն Խորհրդային Միության…

ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտն ընդլայնում է գործունեությունը

Հունիսի 5, 2019
Պաշտոնական

Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Կ. Հարությունյանի ղեկավարությամբ, և Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը հանդիպել են Չինաստանի Հանբանի՝ Կոնֆուցիուսի ինստիտուտների գլխամասի տնօրենի տեղակալ Ժաո Գուոչենգի և գրասենյակի այլ ղեկավար անձնակազմի հետ։ Պատվիրակության կազմում էին նաև ԵՊԼՀ արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության ղեկավար Քրիստինա…

Կայացավ հանրակրթական չափորոշիչների քննարկմանը նվիրված աշխատաժողովը

Հունիսի 4, 2019
Պաշտոնական

Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի ուսումնական ծրագրերի վերամշակում և փորձարկում» ծրագրի շրջանակում մայիսի 30-ից հունիսի 1-ը տեղի ունեցավ ուսումնական ծրագրերի աշխատաժողով, որը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Համաշխարհային բանկի կողմից։ Միջոցառմանը հրավիրված էին կրթության փորձագետներ, միջնակարգ դպրոցների…

Արայիկ Հարությունյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

Հունիսի 3, 2019
Պաշտոնական

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրովԱրայիկ Հարությունյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար՝ ազատվելով կրթության և գիտության նախարարի պաշտոնից:

Հաշվետու միջոցառում Տյումենի Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական մշակույթի կենտրոնում

Հունիսի 3, 2019
Սփյուռքի լրատու

   Եթե բեմում միաժամանակ տեսնեք հայկական գույներով կտավ, դիտեք «Մկների ժողովը»  ներկայացումը,  լսեք հայ մեծերի բանաստեղծություններն ու , վերջապես, հայի աչքերով մանուկներ տեսնեք, ուրեմն ,բարի գալուստ,  դուք Տյումենի հայկական մշակույթի կենտրոնում եք։

    Մշակույթի կենտրոնի սաներն ամբողջ ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքներով զինված` պատրաստ են գրավել աշխարհը․․․
Իսկ…

«ԴասԱ-ն կրթության մատուցման այն ձևն է, որն ապագայում բնորոշ է լինելու կրթական համակարգին ամբողջ աշխարհով մեկ». Արայիկ Հարությունյան

Հունիսի 3, 2019
Պաշտոնական

Ամփոփվել է Երևանի ավագ դպրոցներում անցկացված ԴասԱ կրթամշակութային ծրագրի առաջին փուլը։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և ավագ դպրոցների աշակերտներ։ 

Արայիկ Հարությունյանը նշել է, որ ՀՀ դպրոցներում իրականացվում են մշակութային մի շարք…

ՀՀ ԿԳ նախարարը հանդիպել է Վրաստանի իր գործընկերոջը

Մայիսի 31, 2019
Պաշտոնական

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխայիլ Բատիաշվիլիին։

Երկու նախարարները հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես, Վրաստանում հայերենի ուսուցմամբ հանրային դպրոցներում լեզվի դասավանդման, ուսուցիչների վերապատրաստման և դասագրքերի մատակարարման վերաբերյալ: Կողմերը…

Երեխաների պաշտպանության միջազգային օր

Մայիսի 31, 2019
Օրվա խորհուրդ

Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվում է ամեն տարի հունիսի 1-ին, հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնը առաջին անգամ նշվել է 1950 թվականին։

Բացի այդ երեխաներին է նվիրված Երեխաների համաշխարհային օրը (նոյեմբերի 20) և Աֆրիկացի երեխաների պաշտպանության օրը (16 հունիս)։

Հայաստանը Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան (կցվում է) վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել…

Կիևում տեղի է ունեցել ԿԳՆ-ն և ԵԱՀԿ-ի կրթական ծրագրերի համատեղ խորհրդակցությունը` հայ ներկայացուցիչների մասնակցությամբ

Մայիսի 31, 2019
Սփյուռքի լրատու

Մայիսի 28-29-ը Կիևում տեղի ունեցավ հանդիպում «Ուկրաինայի ազգային համայնքների կրթական իրավունքների և հնարավորությունների վերաբերյալ իշխանությունների հետ շփում և երկխոսություն» թեմայով: Միջոցառմանը մասնակցում էին Ուկրաինայի բնիկ ժողովրդների, ազգային փոքրամասնությունների հասարակական միավորումների Խորհրդի անդամները, Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության ու ԵԱՀԿ-ի Ուկրաինայի նախագծերի համակարգողի ներկայացուցիչ - դեսպան Հենրիխ Վիլդսենը՝ Դանիայից: Հանդիպմանը մասնակցում…

Վրաստանում է ՀՀ ԿԳ նախարարը

Մայիսի 31, 2019
Սփյուռքի լրատու

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Վրաստանի իր պաշտոնակցի հրավերով Թբիլիսիում է։ «Ալիք մեդիայի» հաղորդմամբ, նախարարն այցելել է Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոց, ծանոթացել կրթօջախի գործունեությանը, գեղարվեստական գրքեր նվիրել դպրոցի գրադարանին։ Գրադարանի աշխատակիցները երախտագիտություն հայտնելով նախարարին՝ ասել են, որ հենց մանկական գեղարվեստական գրքերի կարիք ունի գրադարանը։

Նախարարն «Ալիք մեդիային»…