ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

5 բրոնզե մեդալ` «Ֆիզիկա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում

Հուլիսի 15, 2019
Պաշտոնական

2019 թվականի հուլիսի 7-15-ը Իսրայելի Թել-Ավիվ քաղաքում տեղի է ունեցել «Ֆիզիկա» առարկայի 50-րդ հոբելյանական միջազգային օլիմպիադան, որի ընթացքում ՀՀ թիմը նվաճել է 5 բրոնզե մեդալ: Օլիմպիադային մասնակցել է 78 երկրի 384 աշակերտ:

Բրոնզե մեդալների են արժանացել Եվա Հունանյանը, Դավիթ Զոհրաբյանը, Քրիստինե Գրիգորյանը, Հայկ Մուրադյանը և Դավիթ Կիրակոսյանը։ Բոլոր աշակերտները սովորում են Ա․Շահինյանի…

Մենք ունենք խելք, միտք, տաղանդ, նշանակում է` հաղթելու ենք, իսկ այս կենտրոնը մեր հաղթանակի ամենակարևոր խորհրդանիշներից մեկն է. Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն այցելել են COAF ՍՄԱՐԹ կենտրոն

Հուլիսի 13, 2019
Պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոն, որը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում: Կենտրոնը բացվել է 2018 թվականի մայիսին: Վարչապետը և տիկին Հակոբյանը շրջայց են կատարել կենտրոնով` ծանոթանալով գյուղաբնակ երեխաներին ու մեծահասակներին առաջարկվող դասընթացներին՝ երաժշտություն, պար, նկարչություն, ակտիվ քաղաքացիություն, լեզուներ, ծրագրավորում, ռոբոտիկա…

Հավելյալ անվճար տեղեր` անցողիկ շեմն հաղթահարած հավասար միավորներ ունեցող դիմորդների համար

Հուլիսի 12, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արայիկ Հարությունյանը: Ներկա են եղել ոլորտն համակարգող նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, ՀՀ պետական  և  ոչ  պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, Գնահատման և թեստավորման կենտրոնի պատասխանատուներ:

Օրակարգում ընդգրկված էին ՀՀ բարձրագույն…

Բացառիկ պայմաններ՝ Արցախում արհեստագործական լավագույն կրթություն ստանալու համար

Հուլիսի 12, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ Հայաստանի ու Արցախի լավագույն ուսումնարաններից մեկի՝ Շուշի քաղաքի «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի և բարերար Սևան Թորոսյանի միջև նախորդ տարի ստորագրվել էր փոխըմբռնման հուշագիր: 

Համաձայն հուշագրի՝ 2019-2020 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամը հայտարարում է 10 կրթաթոշակային…

Գիտության և մշակույթի ոլորտներին կհատկացվի ավելի քան 1 մլրդ դրամ

Հուլիսի 11, 2019
Պաշտոնական

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել են ֆինանսական միջոցներ՝ գիտական սարքավորումների ձեռքբերման, Միջգիտակարգային տվյալների կենտրոնի (Interdisciplinary Data Center) ստեղծման և մշակույթի ոլորտում կապիտալ ներդրումների համար: 

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով որոշումների նախագծերը, տեղեկացրել է, որ անցած նիստի ընթացքում ընդունված որոշումն առ այն,…

Քոլեջի և ուսումնարանի ղեկավարման հավաստագիր ստանալու քննություններ

Հուլիսի 11, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով (ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐԻ 12 հունիսի 2019թ. N 80-Ա/2 հրամանը կցվում է) հաստատվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական  հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի)   համար հավակնորդների  քննության ժամանակացույցը:

Հավակնորդների քննությունը տեղի կունենա հուլիսի 16-ին և 17-ին (քննության սկիզբը 9:30) «Խ.Դաշտենցի անվան…

Կրթության ոլորտում հայ֊իսրայելական համագործակցության նոր հնարավորություններ. ԿԳՄՍ նախարարն ընդունել է Իսրայելի դեսպանին

Հուլիսի 10, 2019
Պաշտոնական

Այսօր ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկիի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը, ողջունելով դեսպանի գլխավորած պատվիրակությանը, ընդգծել է, որ այն համագործակցության ներուժը, որն առկա է երկու երկրների հարաբերություններում, այս պահին լիարժեք չի օգտագործվում:

«Վստահ եմ, որ նման հանդիպումները կդառնան…

Նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը

Հուլիսի 10, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման առանցքում Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի և ԿԳՄՍ միջև համագործակցությունն էր` Կայուն զարգացման նպատակների իրագործման համատեքստում։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները նշել են, որ նախատեսվում է պետական գերատեսչությունների հետ միասնական հարթակների…

Լավագույն EdTech կայքեր՝ սկսնակ ուսուցիչների համար

Հուլիսի 9, 2019
ՏՀՏ նորություններ

Հարգելի ուսուցիչներ․

Երբ խոսքը գնում է կրթական վեբ-ռեսուրսների մասին, ապա տարբերակները  շատ-շատ են: Կան բազմաթիվ կայքեր, բլոգներ և վիքիներ, որոնք զարմանալի ռեսուրսներ են տրամադրում և օգնում են ձեզ՝ ձեր ամենօրյա աշխատանքի ընթացքում: Այստեղ, EdTech- ի և mLearning- ի կողմից, ձեր ուշադրությանն է ներկայացվում այն հրաշալի աղբյուրներից մի քանիսը, որոնք հաստատ…

«Ոսկե Ծիրան» փառատոնն անցկացվում է պետական աջակցությամբ

Հուլիսի 9, 2019
Մշակութային լուրեր

Հուլիսի 7-ին  մեկնարկել է Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը, որն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` դրամաշնորհային ծրագրերի շրջանակում: Փառատոնի շրջանակում Շառլ Ազնավուրի հրապարակում  տեղադրվել են հոբելյանական պատվո աստղեր` նվիրված  Բագրատ Հովհաննիսյանի 90, Արման Մանարյանի 90 և Գենադի Մելքոնյանի 75-ամյա հոբելյաններին:

16-րդ «Ոսկե ծիրան»-ի պաշտոնական…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: