Ամփոփվել է Երևանի ավագ դպրոցներում անցկացված ԴասԱ կրթամշակութային ծրագրի առաջին փուլը։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և ավագ դպրոցների աշակերտներ։
Արայիկ Հարությունյանը նշել է, որ ՀՀ դպրոցներում իրականացվում են մշակութային մի շարք ծրագրեր, և հաջողվածներից մեկն է «ԴասԱ-ն։ «Կարծում եմ՝ ծրագիրը սիրվել է աշակերտների կողմից. մենք արձագանքներ ենք ստանում դպրոցներից՝ տնօրեններից և ուսուցիչներից, որոնք մասնակցել են «ԴասԱ-ի թե՛ դասախոսական հատվածին, թե՛ համերգներին։ Սա կրթության մատուցման այն ձևն է, որն ապագայում բնորոշ է լինելու կրթական համակարգին ամբողջ աշխարհով մեկ։ Մենք 21-րդ դարի աշակերտին պետք է կրթությունը մատուցենք նրան հաճելի գործիքներով»,-նշել է նախարարը՝ընդգծելով, որ այս նախագծի հիմնական նպատակներից մեկն էլ այն է, որ աշակերտները վաղ տարիքից կարողանան հաղորդակցվել բարձր արժեքների հետ։
«ԴասԱ-ն թույլ է տալիս այնպիսի հնարավորություններ ստեղծել, որպեսզի պատանին ավելի հաճույքով գնա համերգասրահ, և իր համար դասական երաժշտությունը հարազատ ու հասկանալի լինի»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝հավելելով, որ կազմակերպիչների հետ կքննարկեն, թե ինչ խնդիրներ են առաջացել ծրագրի իրականացման ընթացքում, որպեսզի համապատասխան շտկումներ արվեն՝ հետագայում ԴասԱ-ն աշակերտների համար է՛լ ավելի հասանելի ու մատչելի դարձնելու համար։
Արայիկ Հարությունյանը նաև հույս է հայտնել, որ հետագայում ծրագիրն է՛լ ավելի մեծ հաջողություններ կունենա։ Նա հիշատակել է այն փաստը, որ միջազգային մամուլը նույնպես հետաքրքրվել այս նախագծով՝ շեշտելով, որ Հայաստանը ստեղծում է այնպիսի պրոդուկտներ, որոնք նորություն են ավելի զարգացած կրթական համակարգ և ավելի մեծ մշակութային հնարավորություններ ունեցող երկրների համար։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատել է, որ բոլոր հանդիպումների ժամանակ երեխաներին հղված ուղերձը եղել է այն, որ դասական երաժշտությունը կարող փոխել նրանց կյանքի որակն ու աշխարհայացքը։ Սերգեյ Սմբատյանը կոչ է արել ծրագրին մասնակից աշակերտներին դառնալ դասական երաժշտության տարածողն
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ողջույն գործընկերնե՛ր: Մի թեմա կա, որն այսօր դարձել է ընտանեկան «մարտերի» գլխավոր պատճառը: Մի կողմից՝ ունենք մեր ծնողների սերունդը, ում համար «դիպլոմը պետք է լինի» սկզբունքը սուրբ է: Նրանց համար…
Հարգելի՛ գործընկերներ, սիրով կլսեմ Ձեր կարծիքներն այս թեմայի վերաբերյալ , հետո կավելացնեմ պատրաստածս նյութը:Քանի որ սրա վերաբերյալ շատ մասնագետներ ունենում են հակասական կարծիքներ, տեսակետներ և մոտեցումներ, այդ պատճառով նախընտրում եմ…
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր քննարկմանն եմ ներկայացնում մի թեմա, որը, իմ համոզմամբ, միշտ կարևոր է եղել և առանցքային դեր է ունեցել մաթեմատիկայի և ԹԳՀԳ առարկաների ուսուցման գործընթացում: Նախագծային կամ հետազոտական աշխատանքների…
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց